Microsoft Office PowerPoint

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Power Point` համակարգչային ցուցադրումներն առավել գեղեցիկ դարձնելու նպատակով կարող ենք օգտագործել Microsoft PowerPoint, որը Microsoft Office փաթեթի բաղադրիչներից է։ Ցուցադրման մեջ կարելի է մտցնել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաէֆեկտներ։ Համակարգչային ցուցադրումը կարող է բաղկացած լինել միայն մեկ սլայդից, սակայն սովորաբար այն բազմաթիվ սլայդներ է պարունակում։ Ցուցադրումը սկսվում է «Տիտղոսային սլայդով», որը հիմնականում պարունակում է տվյալ «ցուցադրման վերնագիրն» ու ընդհանուր բնույթի այլ հարցեր։

MS Power Point 2007 ծրագրի միջավայր մտնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ Start → All Programs → Microsoft Office Microsoft Office PowerPoint2007 ։

Սլայդների ցուցադրման ռեժիմում կարելի է տեսնել ցուցադրման մեջ առկա տեսաերիզներն ու լսել ձայնային էֆեկտնեը։ Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։

Սլայդները կարելի է դիտել նաև F5 ստեղնով։

Մեր ցանկացած սլայդից կարելի է համատեղ սեղմել Shift և F5 ստեղները։ Նոր ցուցադրում ստեղծելու համար կարելի է մտնել Office կոճակից բացված New կոճակը։ Բերված New Presentation պատուհանում ընտրել Templates բաժնում առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ու սեղմել Create կոճակը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Power Point ծրագիրը միանշանակ կերպով չընդունվեց քննադատների կողմից։ Կային մարդիկ, ովքեր դեմ էին ծրագրի օգտագործմանը։ Յելսկի (անգլ.՝ Yale University) համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Տաֆտը[1] և ռուս դիզայներ Արտեմի Լեբեդևը դեմ էին, որ PowerPoint ծրագիրն օգտագործվի որպես պրեզենտացիայի ստեղծման համար նախատեսված ծրագիր[2]։ puttana to mare

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդվարդ Տաֆտի - «Գեղեցիկ վկայություններ» անգլ.՝ The Cognitive Style of PowerPoint: Pitching Out Corrupts Within
  2. § 145. Бессмысленная презентация