Microsoft Visio
Microsoft Visio, վեկտորային գրաֆիկական, դիագրամների և բլոկ-սխեմաների խմբագրիչ Windows-ի համար։
Թողարկվում է խմբագրման երեք տարբերակով՝ Standard, Professional և Pro for Office 365[3]:
Adobe Acrobat-ի համանմանությամբ Microsoft Office ծրագրերի ստանդարտ փաթեթը ներառում է միայն Microsoft Visio Viewer-ի՝ դիագրամների դիտման և տպագրման գործիքը։ Մոնոգրամներ և դիագրամներ ստեղծելու և խմբագրելու համար նախատեսված Microsoft Visio Professional-ի ամբողջական տարբերակը ներառված չէ MS Office փաթեթում և տարածվում է առանձին։
Առաջին անգամ Visio-ն մշակվել և թողարկվել է Visio Corporation ընկերության կողմից։ 2000 թվականին Microsoft-ը գնել է ընկերությունը (այդ ժամանակ թողարկված ապրանքն անվանվել է Visio 2000), և ապրանքը մտել է Microsoft Office-ի կազմի մեջ[4]։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Visio 1.0 (Standard, Lite, Home)
- Visio 2.0
- Visio 3.0
- Visio 4.0 (Standard, Technical)
- Visio 4.1 (Standard, Technical)
- Visio 4.5 (Standard, Professional, Technical)
- Visio 5.0 (Standard, Professional, Technical)
- Visio 2000 (6.0; Standard, Professional, Technical, Enterprise)
- Visio 2002 (10.0; Standard, Professional)
- Visio Enterprise Network Tools, Visio Network Center
- Visio for Enterprise Architects 2003 (VEA 2003) (based on Visio 2002 and included with Visual Studio .NET 2003 Enterprise Arch
- Office Visio 2003 (11.0; Standard, Professional)
- Office Visio for Enterprise Architects 2005 (VEA 2005) (based on Visio 2003 and included with Visual Studio 2005 Team Suite and Team Architect editions)
- Office Visio 2007 (12.0; Standard, Professional)[5].
- Office Visio 2010 (14.0; Standard, Professional, Premium).
- Office Visio 2013 (15.0; Standard, Professional, Pro for Office 365)
- Office Visio 2016 (16.0; Standard, Professional, Pro for Office 365)
Գոյություն չունեն 7, 8, 9 և 13 տարբերակները։ Microsoft ընկերության գնելուց հետո Visio-ն մտավ Office-ի կազմի մեջ, և, համապատասխանաբար, Visio֊ի տարբերակը համընկնում է Office֊ի տարբերակին[6]։
Ֆայլային ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- VSD — դիագրամ կամ ուրվագիծ
- VSS — գծագրական պատկեր
- VST — ձևանմուշ (շաբլոն)
- VDX — դիագրամ XML ձևաչափով
- VSX — գծապատկեր XML
- VTX — ձևանմուշ XML
- VSL — վերնաշինվածք[6]
- VSDX — OPC/XML դիագրամ
- VSDM — OPC/XML մակրո պարունակող դիագրամ
Visio 2010-ը և Microsoft Visio-ի մնացած բոլոր տարբերակները ապահովում են դիագրամների դիտում և պահպանում VSD և VDX ֆորմատներով։ VSD-ն սեփական երկանդամ ֆայլային ձևաչափ է, որն օգտագործվում է Visio-ի բոլոր նախկին տարբերակներում։ VDX-ը լավ փաստահիմնավորված XML «DatadiagramML» ձևաչափ է։ Սկսած Visio 2013 տարբերակից՝ VDX ձևաչափով պահպանելն այլևս չի ապահովվում VSDX և VSDM ֆայլային ֆորմատների օգտագործման օգտին[7]։ Open Packaging Conventions (OPC — ISO 29500, Մաս 2) ստանդարտի հիման վրա ստեղծված VSDX և VSDM ֆայլերը բաղկացած են արխիվացված XML-ֆայլերի խմբերից, որոնք գտնվում են ZIP արխիվում[8]։ VSDX և VSDM ֆայլերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ VSDM ֆայլը կարող է պարունակել մակրոսներ։ Այդպիսի մակրովիրուսներ պարունակելու պատճառով ծրագիրը դրանց համար ապահովում է խիստ անվտանգություն[9]։
Visio 2010-ը և Microsoft Visio-ի մնացած բոլոր տարբերակներն օգտագործում են VSD ձևաչափը՝ իբրև լռելյայն ձևաչափ, իսկ Visio 2013-ը՝ VSDX ձևաչափը։
DatadiagramML֊ն օգտագործվում է բազմաթիվ այլ գործիքներով բիզնես-գործընթացների (BPM) կառավարման համար, ինչպիսիք են Agilian֊ը, ARIS Express֊ը, Bonita Open Solution֊ը, ConceptDraw֊ն, OmniGraffle֊ն կամ IBM WebSphere Application Server-ը։ Mac OS X-ի համար OmniGraffle Pro-ն ապահովում է VSD և VDX ձևաչափերով դիտում և VDX ձևաչափով պահպանում[10]։ Սկսած 3.5 LibreOffice տարբերակից՝ ապահովում է Microsoft Visio 2000-2013-ում ստեղծված VSD ֆայլերի դիտում[11]։ LibreOffice 4.0 beta1-ն ապահովում է Visio ֆայլերի դիտման բոլոր սպեկտորները՝ սկսած Visio 1.0-ից մինչև Visio 2013՝ ներառյալ VSDX, VSDM և VDX ֆայլային ֆորմատները[12]։
VisiTouch-ը թույլ է տալիս դիտել Visio-ի դիագրամները iPad-ով և iPhone-ով՝ բացելով MS Visio 2000-2013-ի օգնությամբ ստեղծված VSD, VDX և VSDX ֆայլերը[13][14]։
Քննարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսալեզու ֆորում Visio - Visio-ի կիրառման և ծրագրավորման հարցերի մասին ֆորում։
- Ֆորում VisioGuy - քննարկումներով ֆորում Chris Roth կայքում [15] (aka VisioGuy):
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://support.microsoft.com/de-de/office/neuerungen-in-visio-professional-2021-96732c1e-a022-4362-af07-fc817011ced5
- ↑ http://www.nationalarchives.gov.uk/PRONOM/fmt/583
- ↑ «The new Visio editions»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին
- ↑ «Microsoft Completes Acquisition of Visio» (անգլերեն)։ Microsoft։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-06-13
- ↑ «History of Visio» (անգլերեն)։ visio.mvps.org։ Վերցված է 2010-06-13
- ↑ 6,0 6,1 «Microsoft Office Visio»։ ИнформЭлектроСофт։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-06-13
- ↑ «Что нового в Visio 2013»։ Microsoft։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «Что нового в Visio 2013»։ Microsoft։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «Проверка макросов, которые могут содержать вирус»։ Visio Help։ Microsoft։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2013-04-06
- ↑ «OmniGraffle для Mac»։ The Omni Group։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «Поддержка Visio программой LibreOffice»։ Libre Graphics World։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «LibreOffice Visio Import Filter: 20 years of drawings opened in your favourite office suite»։ Fridrich Štrba։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «VisiTouch - Расширенный просмотрщик Visio для iPad и iPhone»։ DAR Software։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «Как открыть и конвертировать в PDF диаграммы Visio на iPad и iPhone»։ prMac։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին
- ↑ «Chris Roth»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дебби Валковски. Microsoft Office Visio 2003 для «чайников» = Visio 2003 For Dummies. — М.: «Диалектика», 2006. — С. 336. — ISBN 0-7645-5923-0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Microsoft Visio կատեգորիայում։ |