Inkscape
Inkscape (ինքսքեյփ), ազատ կոդով վեկտորային գրաֆիկական խմբագրիչ, ընդհանուր նշանակության նկարչական և տեխնիկական աշխատանքների համար։ Շնորհիվ ազատ SVG ֆորմատի հետ աշխատելու հնարավորությանը, որի մշակումներն արվում են համացանցի համաշխարհային կոնսորցիումի (W3C) չափորոշիչներով, ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս։ Քանի որ SVG-ն հիմնված է նշագծման XML լեզվի վրա, նրա համար հնարավոր է ստեղծել ընդլյանումներ, ինչից օգտվում են Inkscape֊ի հեղինակները[11]։ Ծրագիրը թողարկված է GNU General Public License արտոնագրի պայմաններով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Inkscape-ի պատմությունը սկզիբ է առնում 2003 թ․, երբ մի խումբ ծրագրավորողները և ծրագրավորման հմտություններ ունեցող դիզայներները, չբավարարվելով Sodipodi վեկտորային գրաֆիկայի խմբագրիչի զարգացմամբ, որոշեցին ստեղծել վերջինից ճյուղավորումը (fork)[12], որն անվանեցին Inkscape։ Այդ ժամանակ գոյություն ուներ Լինուքս ՕՀ–ում աշխատող ևս երկու վեկտորային խմբագրիչ , Sodipodi և SKetch (վերջինս անվանափոխվեց Skencil), սակայն իրանց զարգացումը ժամանակի հետ կանգնեց։ Inkscape 0.91 տարբերակում ավելացվեց բազում նոր հնարավորություններ և վերացվեց ավելի քան 700 սխալ, որոնք թույլ էր տրվել 0.48 տարբերակում։ Փոփոխությունների շնորհիվ Inkscape-ը դարձավ ավելի պատրաստ առօրյա կիրառման համար[13]։ Inkscape-ը փաստացի դարձավ իր ոլորտի ամենատարածված ազատ խմբագրիչը։
Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաստաթղթերի անհատական ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիմնված SVG v1.1 տարբերակի վրա, որը պարունակում է մի շարք ընդլայնումներ (ֆունկցիոնալությունն ավելացնելու համար)։
- Inkscape-ում SVG-ն կարելի է արտահանել Plain SVG ձևաչափով։
- Փաստաթղթերը հնարավոր է պահպանել և բացել սեղմված վիճակում՝ օգտագործելով gzip սեղմիչի ալգորիթմը։
- SVG խմբերի օգտագործում որպես շերտեր։
Փաստաթղթերի ֆորմատների աջակցում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուտք․ SVG, SVGZ, CGM, EMF, DXF, EPS, PostScript, PDF, AI (9.0 և ավելի բարձր), CorelDRAW, Dia, Sketch, PNG, TIFF, JPEG, XPM, GIF, BMP, WMF, WPG, GGR, ANI, ICO, CUR, PCX, PNM, RAS, TGA, WBMP, XBM, XPM, ANI.
- Ելք․ PNG, SVG, EPS, PostScript, PDF 1.4, Dia, AI, Sketch, POV-Ray, LaTeX, OpenDocument Draw, GPL, EMF, POV, DXF։
Inkscape-ը կարող է խմբագրել և պահպանել ամբողջ PDF փաստաթղթի ընդամենը մեկ էջ։
Համագործակցումն այլ նախագծերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Inkscape-ի մշակողները հաճախ են շփվում GIMP և Scribus թիմերի հետ և բազմիցս հանդիպում են Libre Graphics Meeting ամենամյա կոնֆերանսին։ Inkscape-ի օգտագործողները և մշակողները հանդիսանում են Open Clip Art Library վեկտորային պատկերների ազատ գրադարանի զգալի մասի հեղինակներ[14]։ Բացի այդ, ծրագիրն ակտիվորեն օգտագործում են Open Street Map նախագծի մասնակիցները։
Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- համակարգային ռեսուրսների ահռելի մեծ պահանջը[15] և դրանց դանդաղ կիրառումը,
- ներմուծման մի շարք ֆիլտերի բացը[16]
- SWF արտածելու հնարավորության բացակայություն
- գրաֆիկական մի քանի ծրագրերի ֆորմատներ արտածելու բացակայություն (Adobe, CorelDraw)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The inkscape Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ https://sourceforge.net/p/inkscape/mailman/inkscape-announce/?viewmonth=200311
- ↑ https://inkscape.org/learn/faq/#how-did-inkscape-start
- ↑ 4,0 4,1 https://inkscape.org/en/learn/faq/#what-formats-can-inkscape-importexport
- ↑ https://inkscape.org/en/learn/faq/#What_License_is_Inkscape_released_under?
- ↑ https://bazaar.launchpad.net/~inkscape.dev/inkscape/trunk/view/head:/COPYING
- ↑ https://gitlab.com/inkscape/inkscape/raw/master/COPYING
- ↑ https://inkscape.org/en/learn/faq/#how-did-inkscape-start
- ↑ https://sfconservancy.org/projects/current/
- ↑ What does “Inkscape” mean?
- ↑ Inkscape SVG vs. plain SVG — Inkscape Wiki
- ↑ «SourceForge.net: IMS Enterprise SDK: cetis-es-development»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին։ Վերցված է 2016-11-12
- ↑ Inkscape 0.91
- ↑ Library http://openclipart.org
- ↑ Журнал «КомпьютерПресс» | Альтернативный векторный редактор
- ↑ РУССКИЕ ДОКУМЕНТЫ:: Бойцовые коты 4. Точилки для когтей
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|