PNG

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PNG

Ընդլայնում.png
MIMEimage/png[1]
Հրատարակված էհոկտեմբերի 1, 1996
Վերջին տարբերակ1.0 (հուլիսի 1, 1996)[2]
Ֆորմատի տեսակISO ստանդարտ, lossless compression?, image compression? և raster-graphics file format?
ՓոխարինեցPortable Bitmap Format
Բայթերի հերթականությունbig endian?
ՀիմքDEFLATE?[1]
ISO15948
Կայքlibpng.org/pub/png/(անգլ.) և png-mng.sourceforge.net/pub/png/(անգլ.)
 Portable Network Graphics Վիքիպահեստում

PNG -ն (անգլ.՝ portable network graphics, հապավումն անգլերեն հնչում է /pɪŋ/[3]) Deflate ալգորիթմն օգտագործող առանց կորուստների խտացման գրաֆիկական ինֆորմացիայի պահպանման ռաստրային ձևաչափ է։ PNG-ն ստեղծվել է որպես GIF-ին փոխարինող ազատ ձևաչափ, այդ պատճառով համացանցում հայտնվել է (անգլ.՝ «PNG is Not GIF»[3]) «PNG-ը GIF չէ» արտահայտությունը։

Ձևաչափի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունվարի 4-ին Usenet կոնֆերանսում Թ. Բոուտելն առաջարկեց ստեղծել ազատ ձևաչափը, որը GIF-ից վատը չէր լինի։ Մտքի հրապարակումից երեք շաբաթ անց մշակվեցին ձևաչափի չորս տարբերակներ։ Սկզբում այն ուներ PBF (անգլ.՝ Portable Bitmap Format) անունը, իսկ ներկայիս անունն ստացել է 1995 թվականի հունվարի 23-ին։ Նույն տարվա դեկտեմբերին PNG 0.92 տարբերակի դասակարգումը դիտեց W3C կոնսորցիումը, իսկ 1996 թվականի հոկտեմբերի 1-ին PNG 1.0 տարբերակն առաջարկվեց որպես լիիրավ ցանցային ձևաչափ։

Կիրառման բնագավառը[խմբագրել | խմբագրել կոդը]

PNG ձևաչափը նախագծվել է հնացած և ավելի պարզ GIF ձևաչափի, ինչպես նաև, ինչ-որ աստիճանով ավելի բարդ TIFF ձևաչափի փոխարինման համար։ PNG ձևաչափը դիրքորոշվում է առաջին հերթին համացանցում օգտագործման և գրաֆիկայի խմբագրման համար։

PNG-n օժանդակում է երեք հիմնական տիպի ռաստրային պատկերների[4]։

  • Կիսերանգ պատկերներ (գույնի 16 բիթ խորությամբ)
  • Գունավոր ինդեքսավորված պատկեր (8 բիթ գունակազմություն 24 բիթ խորությամբ գույնի համար)
  • Լիերանգ պատկեր (գույնի 48 բիթ խորությամբ)

PNG ձևաչափը գրաֆիկական ինֆորմացիան պահպանում է խտացված տեսքով, ընդ որում խտացումն ընթանում է առանց կորուստների, ի տարբերություն օրինակ՝ կորուստներով JPEG-ի։

GIF-ի համեմատ այն ունի հետևյալ առավելությունները.

  • պատկերում պրակտիկորեն անսահմանափակ քանակությամբ գույներ (GIF-ը լավագույն դեպքում օգտագործում է 8 բիթանոց գույն[5])
  • ալֆա-ուղու հատուկ ընտրություն
  • գամա-շտկման հնարավորություն
  • երկչափ միահյուսված լայնիչ
  • օգտագործողի բլոկներով ձևաչափի ընդլայնման հնարավորություն (մասնավորապես, դրա վրա հիմնված է APNG)

GIF ձևաչափը մշակել է CompuServe ընկերությունը 1987 թվականին և ի սկզբանե անհասանելի էր ազատ օգտագործման համար։ Որոշ ժամանակ առաջ, մինչ 2004 թվականին արտոնագրի գործունեության դադարը, Unisys-ին պատկանող GIF-ում օգտագործվող LZW խտացման ալգորիթմը ազատ ծրագրային ապահովման մեջ կիրառելը դժվար էր։ Այժմ այդ դժվարությունները հանված են։ PNG-ն հենց սկզբից օգտագործում է բաց, չարտոնագրված Deflate խտացման ալգորիթմը, որի անվճար իրացումը հասանելի է համացանցում։ Այդ նույն ալգորիթմն են օգտագործում տվյալնների սեղմման շատ ծրագրեր, այդ թվում PKZIP և gzip (GNU zip)։

PNG ձևաչափն ունի մեծ քանակությամբ գույներով նիշքերի (ֆայլ) խտացման ավելի բարձր աստիճան, քան GIF-ը, բայց տարբերությունը կազմում է մոտ 5-25 %, ինչը բավական չէ ձևաչափի բացարձակ գերակշռության համար, քանի որ ոչ մեծ, 2-16 գույնով նիշքերը GIF ձևաչափը ոչ պակաս էֆեկտիվությամբ է խտացնում։

PNG-ն լավ ձևաչափ է պատկերների խմբագրման համար, նույնիսկ խմբագրման միջանկյալ փուլերում, քանի որ պատկերի վերականգնումը և վերապահպանումն ընթանում են առանց որակի կորստի։ Ինչպես նաև, ի տարբերություն TIFF-ի, PNG-ի հատկորոշումը թույլ չի տալիս իրականացման հեղինակներին ընտրել, ինչպիսի հնարավորություններ են նրանք պատրաստվում իրականացնել։ Այդ պատճառով պահպանված PNG պատկերը կարող է կարդացվել PNG օժանդակող ցանկացած այլ հավելվածով։

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի GIF-ի մի յուրահատկություն, որ PNG-ում չի իրականացվել. մի քանի պատկերի ընդունում մեկ նիշքում, մասնավորապես՝ անիմացիայում։ PNG-ին ի սկզբանե նախատեսված էր մեկ նիշքում միայն մեկ պատկերի պահպանման համար։

Անիմացված պատկերների փոխանցման համար մշակվել է MNG ընդլայնված ձևաչափը։ Այն հրապարակվելով 1999 թվականի կեսերին և արդեն օժանդակվելով տարբեր հավելվածների կողմից, դեռևս չի դարձել համընդհանուր։

Ոմանք, մասնավորապես, Mozilla Foundation-ի մշակողները, քննադատեցին MNG-ն բարդության, իրացման մեծ չափերի և PNG-ի հետ հակառակ համատեղության բացակայության համար։ 2004 թվականին նրանք մշակեցին APNG ձևաչափը, որը PNG և MNG մշակողները չընդունցին պաշտոնական ստանդարտի որակում, բայց նրա օժանդակությունը 2008 թվականին իրացվեց որոշ բրաուզերների տեքստերի հավաքման մեջ և պատկերների դիտման որոշ ծրագրերում։

Բրաուզերների հետ համատեղելիությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բոլոր բրաուզերներն են միանման արտացոլում png-նիշքի պարունակությունը։ Թույլ տեղ են հանդիսանում.

  1. մասնակի թափանցիկությունը
  2. գունակազմության թափանցիկության օժանդակումը
  3. գամա-շտկումը
  4. անիմացիայով PNG ընդլայնման օժանդակությունը
  5. գունային շտկում (ICC)։

PNG ձևաչափի նկարի 32 բիթանոց (լրիվ) թափանցիկության խնդիրը Microsoft Internet Explorer-ում լուծվել է բրաուզերի 7-րդ տարբերակում։ IE-ի մնացած տարբերակներում կա մի քանի միջոց, որոնք օգնում են վեբ-վարպետին հասնել վեբ-էջում պատկերի թափանցիկությանը՝ հատուկ գործառույթների և սկրիպտների միացման միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://libpng.org/pub/png/pnghist.html
  2. Roelofs G. History of the Portable Network Graphics (PNG) Format — 2009.
  3. 3,0 3,1 http://www.libpng.org/pub/png/#history PNG
  4. http://www.libpng.org/pub/png/pngintro.html A Basic Introduction to PNG Features
  5. PNG-ում գույների քանակն ամեն դեպքում ունի սահման, բայց ի տարբերություն GIF-ի, այն սահմանափակվում է 248 գույնով (3×16 բիթ).