TIFF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
TIFF

Ընդլայնում .tif
MIME image/tiff
Հրատարակված է 1986[1]
Ֆորմատի տեսակ file format family
Կայք adobe.io/open/standards/TIFF.html
Tagged Image File Format Վիքիպահեստում

TIFF (անգլ.՝ Tagged Image File Format)- ռաստրային գրաֆիկական պատկերների պահպանման ֆորմատ է։ TIFF-ը դարձավ հանրահայտ ֆորմատ գույների մեծ խորությամբ պատկերների պահպանման համար։ Այն օգտագործվում է սկանավորման, ֆաքսերի ուղարկման, տեքստի ճանաչման ժամանակ, պոլիգրաֆիայում, լայնորեն ընդունվում է գրաֆիկական հավելվածների կողմից։ TIFF-ն ընտրվել է որպես NeXTSTEP օպերացիոն համակարգի հիմնական գրաֆիկական ֆորմատ, որտեղից էլ այդ ֆորմատի ընդունումն անցավ Mac OS X օպերացիոն համակարգին։ Ֆորմատը մշակել է Aldus Corporation-ը համագործակցելով Microsoft-ի հետ, PostScript-ի հետ օգտագործման համար։ Դասակարգման սեփականատեր-ընկերությունը՝ Aldus Corporation-ն արդյունքում միացավ Adobe Systems-ի հետ, որն էլ ներկայումս ունի այդ դասակարգման հեղինակային իրավունքը[2]։

Ի սկզբանե ֆորմատն ընդունում էր առանց կորուստների սեղմումը, արդյունքում ֆորմատը լրացվեց JPEG ֆորմատում՝ կորուստներով սեղմման ընդունմամբ[2]։

TIFF ֆորմատի ֆայլները, որպես կանոն, ունեն .tiff կամ .tif ընդլայնումը։

Ֆայլի վերնագիր և սիգնատուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայլի վերնագիրը պարունակում է սիգնատուր և ֆայլում տվյալների առաջին բովանդակային բլոկին հղում (տեղափոխում)։

TIFF ֆայլի սիգնատուրը (մոգական թիվ) կազմված է երկու մասից․

  • 0-1 բայթեր - ֆայլում բայթերի կարգի որոշման համար (ներկայացվում են տասնվեցական հաշվման համակարգի կոդով և ASCII կոդավորման հիման վրա տեքստային տեսքով)․
    • 49 49 («„II“») - բայթերի ուղիղ կարգի (little-endian) դեպքում, այդպիսի կարգ օգտագործող Intel պրոցեսորների անունից (տես օրինակ՝ Intel x86)
    • 4D 4D («MM») - բայթերի հակառակ կարգի (big-endian) դեպքում, հենց այդպիսի կարգ օգտագործող Motorola պրոցեսորների անունից (տես օրինակ՝ Motorola 680x0
  • 2—3 բայթեր - TIFF ֆորմատի իդենտիֆիկատոր (42 — ստանդարտ TIFF-ի համար, 43 - 64-կարգանի հասցեավորմամբ BigTIFF-ի համար)
    • 2A 00 - բայթի ուղիղ կարգի դեպքում
    • 00 2A - բայթերի հակառակ կարգի դեպքում

Այսպիսով, գոյություն ունեն սիգնատուրի երկու հնարավոր տարբերակներ (կախված ֆայլում բայթերի կարգից)․

  • 49 49 2A 00 - բայթի ուղիղ կարգի դեպքում
  • 4D 4D 00 2A - բայթերի հակառակ կարգի դեպքում

Այնուհետև, 4-7 բայթեր - նշված է ֆայլի սկզբից բայթերում IFD (անգլ.՝ image file directory) առաջին դիրեկտորիա տեղափոխությունը (հավասարեցվում է WORD-ի (մեքենայական բառ) սահմանով)։

Տվյալների պահպանման ընդունվող ֆորմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմատի կառուցվածքը ճկուն է և թույլ է տալիս պահել պատկերը գունակազմությամբ գույների ռեժիմում, ինչպես նաև՝ տարբեր գունային տարածություններում․

  • Երկուական (երկգույն, երբեմն ոչ ճիշտ սև-սպիտակ անվանվող)
  • Կիսաերանգ
  • Ինդեքսավորված գունակազմությամբ
  • RGB
  • CMYK
  • YCbCr
  • CIE Lab

Ընդունվում են 8, 16, 32 և 64 բիթ ռեժիմներ ամբողջթվային խողովակում, ինչպես նաև 32 և 64 բիթ սահող ստորակետով թվերով խողովակում՝ փիքսելի արժեքի ներկայացման դեպքում։

Սեղմում[խմբագրել | խմբագրել կոդը]

TIFF ֆորմատի ֆայլում կա հնարավորություն պահել պատկերը սեղմումով և առանց սեղմման։ Սեղմման աստիճանը կախված է պահպանվող պատկերի առանձնահատկություններից, ինչպես նաև կիրառվող ալգորիթմից։ TIFF ֆորմատը թույլ է տալիս օգտագործել սեղմման հետևյալ ալգորիթմները․

Ընդ որում, JPEG-ը պարզապես հանդիսանում է JPEG ֆորմատի ինկապսուլյացիան TIFF ֆորմատում։ TIFF ֆորմատը թույլ է տալիս պատկերը պահել JPEG ստանդարտով սեղմմամբ՝ առանց տվյալների կորստի (JPEG-LS

CCITT Group 3 և 4 ալգորիթմները նախատեսված են երկուական ռաստրային պատկերների կոդավորման համար։ Ի սկզբանե դրանք մշակվել են ֆաքսային կապի ցանցերի համար (այդ պատճառով դրանց երբեմն անվանում են Fax 3, Fax 4)։ Ներկայումս նույնպես օգտագործվում են տպագրության մեջ, թվային քարտեզագրման համակարգերում և աշխարհագրական տեղեկատվական համակարգերում։ Group 3 ալգորիթմը հիշեցնում է RLE-ին, քանի որ կոդավորում է փիքսելների գծային հաջորդականությունը, իսկ Group 4-ը՝ փիքսելների երկչափ դաշտերը։

Թեգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

TIFF-ը թեգայն ֆորմատ է և նրանում կան հետևյալ թեգերը․

Հիմնական թեգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը և պարտադիր կարգով պետք է ընդունվեն դասակարգմանը համապատասխան TIFF ֆորմատն իրացնող բոլոր արտադրանքների կողմից։

Կոդ Hex Անուն Նկարագրություն
254 0x00FE NewSubfileType Այս ֆայլում պահպանվող տվյալների տիպ։ Այս նշումը SubfileType նշման փոխարինողն է և շատ օգտակար է, երբ մեկ TIFF ֆայլում պահվում են մի քանի պատկերներ։
255 0x00FF SubfileType Այս ֆայլում պահպանվող տվյալների տիպ (հին)։
256 0x0100 ImageWidth Պատկերում սյուների քանակ։
257 0x0101 ImageLength Պատկերում տողերի քանակ։
258 0x0102 BitsPerSample Բաղադրիչում բիթերի քանակը։ Այս նշումը յուրաքանչյուր բաղադրիչում ենթադրում է բթերի տարբեր թիվ (չնայած շատ դեպքերում յան նույնն է)։ Օրինակ՝ Например, RGB-ի համար կարող է լինել 8 բոլոր բաղադրիչների համար՝ կարմիր, կանաչ և կապույտ, կամ 8,8,8 բաղադրիչներից յուրաքանչյուրի համար։
259 0x0103 Compression Խտացման կիրառվող տեսք։
262 0x0106 PhotometricInterpretation Կիրառվող գունային մոդել։
263 0x0107 Threshholding Սև-սպիտակ պատկերների համար մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման տեսքը։
264 0x0108 CellWidth Մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման մատրիցայի սյուների քանակը։
265 0x0109 CellHeight Մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման մատրիցայի տողերի քանակը։
266 0x010A FillOrder Բայթում բիթերի տրամաբանական կարգը։
270 0x010E ImageDescription Պատկերի նկարագրություն։
271 0x010F Make Պատկերը պատրաստողը։
272 0x0110 Model Մոդելը կամ սերիական համարը։
273 0x0111 StripOffsets Պատկերի յուրաքանչյուր շերտի համար տեղափոխությունը բայթերում։
274 0x0112 Orientation Պատկերի կողմնորոշումը (դիրքը)։
277 0x0115 SamplesPerPixel Փիքսելի վրա բաղադրիչների քանակը։
278 0x0116 RowsPerStrip Շերտի վրա տողերի քանակը։
279 0x0117 StripByteCounts Խտացումից հետո շերտ բայթերի քանակը։
280 0x0118 MinSampleValue Բաղադրիչի օգտագործած նվազագույն նշանակությունը։
281 0x0119 MaxSampleValue Բաղադրիչի օգտագործած առավելագույն նշանակությունը։
282 0x011A XResolution ResolutionUnit տողում փիքսելների քանակը։
283 0x011B YResolution ResolutionUnit սյունում փիքսելների քանակը։
284 0x011C PlanarConfiguration Յուրաքանչյուր փիքսելի բաղադրիչների պահպանման մեթոդ։
288 0x0120 FreeOffsets Չօգտագործվող բայթերի տողում բայթերի տեղափոխում։
289 0x0121 FreeByteCounts Չօգտագործված բայթերի տողում բայթերի քանակը։
290 0x0122 GrayResponseUnit GrayResponseCurve-ում պահպանվող տվյալների թույլտվություն։
291 0x0123 GrayResponseCurve Մոխրագույնի խտության մեծություն։
296 0x0128 ResolutionUnit XResolution և YResolution-ում պահպանվող տվյալների թույլտվություն։
305 0x0131 Software Ծրագրային արտադրանքի անունը և տարբերակը։
306 0x0132 DateTime Պատկերի ստեղծման ամսաթիվ և ժամանակ։
315 0x013B HostComputer Պատկերի ստեղծման ժամանակ օգտագործված համակարգիչը և օպերացիոն համակարգը։
316 0x013C Artist Պատկերն ստեղծողի անուն։
320 0x0140 ColorMap Գույների գունակազմություն օգտագործող պատկերի գունային աղյուսակ։
338 0x0152 ExtraSamples Լրացուցիչ բաղադրիչների նկարագրություն։
33432 0x8298 Copyright Պահվող նկարի սեփականության իրավունք ունեցողի անունը։

Ընդլայնված թեգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը, բայց ի տարբերություն հիմնական թեգերի, նրանց ընդունումը պարտադիր չէ։

Հատուկ թեգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ թեգերն ի սկզբանե որոշված էին Adobe-ի կողմից։ Դրանք նախատեսված են ծրագրային ապահովման արտադրողների հատուկ տիպի տվյալները TIFF-ում պահելու համար և պետք է գրանցված լինեն Adobe ֆիմայի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.itu.int/itudoc/itu-t/com16/tiff-fx/docs/tiff6.pdf
  2. 2,0 2,1 «TIFF Revision 6.0»։ Adobe Systems։ 3 июня 1992։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-25-ին։ Վերցված է 31 мая 2012