Audio Interchange File Format

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Audio Interchange File Format

Ընդլայնում ..aiff, .aif կամ .aifc
MIME audio/x-aiff и audio/aiff
Մշակող Apple
Ֆորմատի տեսակ file format family
Հիմք Interchange File Format
Audio Interchange File Format Վիքիպահեստում


Audio Interchange File Format (AIFF), աուդիոֆայլերի ֆորմատ է, որը օգտագործվում է ձայնային տվյալները համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքերի վրա պահպանելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AIFF-ը մշակվել է Apple Computer ընկերության կողմից 1988 թվականին Electronic Arts ընկերության IFF-ի հիմքի վրա և ամենից հաճախ օգտագործվում է Apple Macintosh համակարգիչների մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AIFF ստանդարտ ֆորմատի ֆայլում ձայնային տվյալները իրենցից ներկայացնում են խտացրած Իմպուլսային կոդային մոդուլյացիա։ Ինչպես նաև գոյություն ունի AIFF ֆորմատի խտացրած տարբերակը, որը կոչվում է AIFC (հազվադեպ AIFF-C), որի մեջ խտացման համար օգտագործում են տարբեր կոդեկներ։

AIFF-ը CDA-ի և WAV-ի հետ համատեղ համարվում է պրոֆեսիոնալ աուդիո և վիդեո հավելվածներում օգտագործվող ֆորմատներից մեկը, քանի որ ի տարբերություն ավելի հայտնի ֆորմատի՝ MP3-ի, նրա մեջ ձայնը չի ունենում որակային կորուստ։ Ինչպես ցանկացած չխտացված ֆայլ, AIFF ֆայլերը զբաղեցնում են շատ ավելի սկավառակային տարածք, քան իրենց խտացված նմանակները. ստերեո ձայնի մեկ րոպեն 44,1 կՀց դիսկրետիզացիայով և 16 բիթ ընտրանքի չափով զբաղեցնում է մոտավորապես 10ՄԲ։

Ֆայլերի ստանդարտ ընդլայնում։ .AIFF-ը և .AIF-ը խտացված տարբերակների համար պետք է օգտագործվի .AIFC ընդլայնումը։

AIFF Apple Loops[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի առաջ Apple-ը AIFF-ի հիմքի վրա ստեղծել է Apple Loops ֆորմատը,[1], որը օգտագործվում է GarageBand-ում և Logic Audio-ում։

Apple Loops օգտագործում է նույն ընդլայնումները, ինչ AIFF-ը (.aif и .aiff.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]