JPEG XR
JPEG XR | |
---|---|
![]() | |
Ընդլայնում | .jxr |
MIME | image/jxr[1] |
Մշակող | Joint Photographic Experts Group? |
Ֆորմատի տեսակ | raster-graphics file format? |
Հիմք | HD Photo? |
Կայք | jpeg.org/jpegxr/ |
![]() |
JPEG XR (սկզբնական անվանումը HD Photo և Windows Media Photo), լուսանկարների համար կոդավորման և ֆայլային ֆորմատ, որը ստեղծվել և արտոգագրվել է Microsoft կազմակերպության կողմից։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ֆորմատը աջակցվում է Windows Vista օպերացիոն համակարգի և նաև յուրաքանչյուր օպերացիոն համակարգի կողմից, որում տեղադրված է .NET Framework 3.0։ Այն տարբերակում է գունային ֆորմատները տպման և արտածման համար, նպատակային և լողացող կետով դինամիկ միջակայքը ընդլայնման կոդավորման, կորուստով և առանց կորուստի սեղմման, շատ ընդլայնումների արդյունավետ ապակոդավորման և փոփոխման կամ ապակոդավորման համար համակարգչային ռեսուրսների փոքրագույն օգտագործման համար։
JPEG XR-ի հիմնական արդյունավետությունը բավականին բարձր է, մինչև 85% արժեքը արդեն ընդհանրապես բացակայում են արտեֆակտերը։ JPEG 2000-ի հետ համեմատած 85%-ից պակաս չափով ֆայլը տալիս է JPEG XR-ում ավելի քիչ արտեֆակտեր։
Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավելի արդունավետ սեղմում, քան JPEG-ը, ավելի արագ է բացում նույն չափի ֆայլերը, քան JPEG2000։
- 16bit օժանդակումը թույլ է տալիս պահպանել լրիվ ընդգրկմամբ գունային չափերով պատկերները, քան TIFF ընդլայնմամբ ստեղծված պատկերը։
- lossless-սեղմում հնարավորություն (առանց կորստի սեղմում, անալոգ PNG-ից փոքր ֆայլ)
- Ալֆա-ալիքի օգտագործելու հնարավորություն (թափանցիկություն)։
- Կարելի է օգտագործել ոչ միայն R8G8B8, այն նաև ուրիշ ֆորմատներ, ինչպես օրինակ R32G32B32, YUV, CMYK։
- Ստանդարտացված ISO և ECMA ազատ օգտագործման համար։
- Մետատվյալների պարկեշտ ցուցադրում (JPEG2000-ը իրականացված է միայն թղթի համար)։
- Աջակցում է XnView, Capture One, Photoshop (Windows[2] և OS X[3] պլագինների միջոցով)։
- Լուսանկարների մշակման խոշոր արտադրողների ծրագրերի սկզբնական փուլում աջակցումը բացում է ավելի շատ հեռանկար այս ֆորմատի զարգացման համար հիմնկան պլատֆորմների համար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.iana.org/assignments/provisional-standard-media-types/provisional-standard-media-types.xhtml
- ↑ [1]
- ↑ «JPEGXR Plug-in for Photoshop (Mac)»։ Microsoft Download Center։ Վերցված է 2016-08-23
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել JPEG XR կատեգորիայում։ |