GIMP

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GIMP
Wilber-gimp.png
250x350px
Տեսակ Գրաֆիկականխմբագրիչ
Հեղինակ Սպենսեր Կիմբել, ՊետերՄատիս
Նախագծումը՝ The GIMP DevelopmentTeam
Գրված է՝ C
Ինտեսֆեյս GTK+
ՕՀ Linux, OS X, Microsoft Windows, FreeBSD, OpenBSD, Solaris, AmigaOS 4
Առկա է Հիմնական լեզուների մեծամասնությունը
Լույս տեսավ՝ 1995-11-21 (21 տարի առաջ)[1]
Չափ 87.67 Մբ Microsoft Windows֊ի վրա[2]
Վերջին կայուն տարբերակ 2.8.16 (Նոյեմբերի 21, 2015)
Կարդագող ֆայլերի ֆորմատ XCF
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ XCF[3]
Արտոնագիր GNU GPL v3+[4]
Սխալնելի հայտման էջ https://bugzilla.gnome.org/
Կայք www.gimp.org - GIMP պաշտոնական կայք
Աղբյուր կոդ https://git.gnome.org/browse/gimp/[5]
GIMP Վիքիպահեստում

GIMP (անգլ.՝ GNU Image Manipulation Program), ազատ կոդով ռաստրային գրաֆիկական խմբագրիչ[6]։ Օգտագործվում է պատկերների փոփոխության, նկարչական, վերաձևման, ֆորմատների փոփոխության և այլ նպատակներով։

GIMP֊ը թողարկվել է GPLv3+ արտոնագրով և հասանելի է Linux, OS X և Windows օպերացիոն համակարգերում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում «GIMP» անվանումը նշանակել է անգլերեն General Image Manipulation Program, իսկ 1997 թվականին ամբողջական անվանումը փոխվեց «GNU Image Manipulation Program», և ծրագիրը պաշտոնապես դարձավ GNU պրոյեկտի մաս։

Տիպիկ առաջադրանքները, որոնք հնարավոր է լուծել GIMP֊ի միջոցով, հանդիսանում են գրաֆիկաների և պատկերանիշների ստեղծումը, պատկերի մասշտաբավորումը և շրջանակումը, գունավորումը, պատկերների միացումը՝ օգտագործելով շերտերը և պատկերների ֆորմատների փոփոխությունը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

GIMP 2.x֊ը GTK+ 2.x ինտերֆեյսով

Ծրագրի գործիքակազմի ինտերֆեյսի կառուցման համար GIMP֊ն օգտագործում է GTK+ միջավայրը։ «GTK+»-ն սկզբում GIMP մտավ որպես այլընտրանք կոմերցիոն Motif գրադարանի, որն օգտագործվում էր GIMP-ի նախնական տարբերականերում։ GIMP-ը և «GTK+»-ն սկզբում ստեղծված էին միայն X Window System համակարգի համար և միայն հետո տեղափոխվեցին Microsoft Windows, OS/2, Mac OS X և SkyOS։

Վիլբերտ հանդիսանում է GIMP-ի թալիսմանը, որը ստեղծել է Թուոմաս Կուոսամենը։

Ավանդաբար GIMP-ը համարվում է նմանօրինակ խմբագրիչների ազատ կոդով այլըտրանք (հաճախ նշվում է Adobe Photoshop֊ը), չնայած մշակողները դեմ են նման համեմատություններին։

GIMP֊ը տարբեր ՕՀ֊երում[խմբագրել | խմբագրել կոդը]

Linux[խմբագրել | խմբագրել կոդը]

GIMP֊ը կարելի է գտնել Linux֊ի տարբեր բաշխումների ծրագրերի կառավարման վահանակում՝ Linux Mint, Fedora, openSUSE, Ubuntu և այլն։

FreeBSD[խմբագրել | խմբագրել կոդը]

GIMP֊ը մտնում է FreeBSD֊ի ամբողջական փաթեթի մեջ։

Mac OS X[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյեկտը պաշտոնապես աջակցում է Mac OS X 10.6 և ավելի բարձր տարբերակներին։

Microsoft Windows[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին սկսվեց GIMP֊ի (GTK+ գրադարանի հետ) տեղափոխությունը Microsoft Windows պլատֆորմի վրա։

Այս պահին GIMP֊ը հասանելի է Windows֊ի բոլոր տարբերակներում և հնարավոր է բեռնել պաշտոնական կայքից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «20 Years of GIMP, release of GIMP 2.8.16»։ The GIMP Team։ Վերցված է 2015-11-22 
  2. «GIMP 2.8.14 Microsoft Windows Installer Size»։ http://bigdoge.net/։ BigDoge։ Վերցված է Հունվարի 8, 2015 
  3. https://docs.gimp.org/2.8/en/gimp-images-out.html#gimp-using-fileformats-export-dialog Ստուգված է մարտի 2-ին 2017:
  4. «Licence-file» 
  5. Ստուգված է հոկտեմբերի 7-ին 2016:
  6. Peck, Akkana (2006). Beginning GIMP: From Novice to Professional. Physica-Verlag. էջ 1. ISBN 1-4302-0135-5. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]