Ձոնգքհա
| Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
|---|---|
| Ենթադաս | Southern Tibetic? |
| Երկրներ | |
| Խոսողների քանակ | 171 000 մարդ (2006)[3] և 237 080 մարդ (2010)[3] |
| Վերահսկող կազմակերպություն | Dzongkha Development Commission? |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
| Գրերի համակարգ | Տիբեթական գիր |
| IETF | dz |
| ԳՕՍՏ 7.75–97 | дзо 183 |
| ISO 639-1 | dz |
| ISO 639-2 | dzo |
| ISO 639-3 | dzo |
Ձոնգքհա (Բութաներեն), Չին-տիբեթական լեզվաընտանիքի Տիբեթա-բիրմանական խմբին պատկանող լեզու, խոսվում է Բութանում և Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում։ Բութանի պետական լեզուն է։
Լեզվական կառուցվածքով և բառապաշարով ձոնգքհան մոտ է տիբեթերենին, որը մինչև 1960-ական թվականները Բութանի դպրոցներում դասավանդվող պաշտոնական լեզուն էր։ Ձոնգքհան օգտագործում է տիբեթական գիրը։
Լեզվի ինքնանվանումը (ձոնգքհա) նույնիսկ քաղաքական թյուրիմացություններ է առաջացրել։ Չինաստանն այդ անվանման մեջ նկատել է առնչություն բուդդայականության հետ ընդհանրապես, և Դալայ-լամայի հետ՝ մասնավորապես, և Մայկրոսոֆտից պահանջել է հեռացնել այդ անունը (Dzongkha) իր համակարգից։ Մայկրոսոֆտն ընդառաջել է և այժմ «Dzongkha»-ի փոխարեն օգտագործում է «Tibetan - Bhutan» («Տիբեթերեն - Բութան») տարբերակը։ Լեզվաբանները, սակայն, չեն տեսնում որևէ առնչություն «ձոնգքհայի» ու Դալայ-լամայի կամ Տիբեթի անկախությունը պահանջող քաղաքական ուժերի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - Bhutan
- ↑ ScriptSource - India
- 1 2 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս — UNESCO.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձոնգքհա» հոդվածին։ |
