Jump to content

«Մեկնարկ» մենյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Windows օպերացիոն համակարգի գլխավոր մենյու (Մեկնարկ անգլ. Start մենյու), Windows-ի մենյու, որը բացվում է առաջադրանքների գոտու «Start» կամ ստեղնաշարի ⊞ Win ստեղնին սեղմելիս։ Այն ծրագրերի գործարկման, ինչպես նաև վերջին բացված փաստաթղթերի և համակարգի հատկությունների հասանելիության գլխավոր ելակետն է։ Առաջին անգամ հայտնվել է Windows 95 օպերացիոն համակարգում։ Սկսած Windows XP-ից՝ կա երկու տարբերակ․ «դասական»՝ այնպես, ինչպես Windows 95 / 98 / ME / 2000-ում, և «ստանդարտ»՝ ըստ լռության Windows XP-ում, Windows Vista-ում, որում կարելի է բացել հաճախ օգտագործվող ծրագրերը։ Windows 7-ում առկա է «Start» մենյուի միայն ստանդարտ տեսակը։ Windows 8-ում «Start» մենյուն բացակայում է․ նրան փոխարինում է «Start» էկրանը։ Windows 10-ում «Start» մենյուն նոր տեսքով վերադարձվել է իր նախնական տեղը․ այն ունի ամբողջապես Metro ոճով փոխված ինտերֆեյս և բաժանված է երկու մասի՝ ձախ (դասական, ինչպես Windows 7-ում) և աջ (Windows 8-ի «Start» էկրանի սալիկներ, որոնց դիրքը և չափերը կարելի է փոփոխել)։

«Մեկնարկ» մենյուն, ինչպես նաև աշխատանքային սեղանը և առաջադրանքների գոտին, գեներացիայի է ենթարկվում «Windows հաղորդչով»։

UNIX-ի նման օպերացիոն համակարգերի (օրինակ՝ GNOME, Xfce, IceWM, FVWM 95, JWM, Qvwm, KDE, LXDE, XPWM) համար նախատեսված աշխատանքային սեղանների շատ միջավայրերում կան նմանատիպ մենյուներ։

Առաջին տարբերակ (Windows 9x/2000, 1995-2001)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Start» մենյուի նախատիպը առաջին անագամ ցուցադրվել է Microsoft Chicago-ում (Windows 95-ը ստեղծման փուլում)։ «Start» մենյուն պաշտոնապես ներկայացվել է Windows 95-ում հաճախորդների համար և Windows NT 4.0-ում՝ գրասենյակների և աշխատանքային խմբերի համար՝ փոխարինելու «Ծրագրերի կարգավորող»-ին[1]։

  • «Փաստաթղթեր», «Ծրագրեր», «Որոնում» և «Կարգավորումներ» կետերն առանձին էին։
  • Մենյուի ձախ կողմում նշված է Windows-ի տարբերակը։
  • Օտագործողի անունը չի երևում։
  • Անջատումը և համակարգից դուրս գալը երևում է միևնույն «Անջատում» բաժնում։
  • Դասական «Start» մենյուն կարելի է վերադարձնել Windows XP и Windows Vista օպերացիոն համակարգերում՝ այդ մենյուի կարգավորումներում։ Սկսած Windows 7-ից՝ դրա համար անհրաժեշտ է Classic Shell ծրագիրը[1]։

Երկրորդ տարբերակ (Windows XP, Windows Vista և Windows 7, 2001-2012)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows XP-ում ներկայացվել է ամբողջապես թարմացված «Start» մենյու։ Այն կազմված է երկու սյունակից․ ձախում երևում են վերջին բացված ծրագրերը, աջում՝ «Իմ փաստաթղթերը», «Իմ նկարները» և «Իմ երաժշտությունը» թղթապանակները, ինչպես նաև այլ հատուկ թղթապանակներ և հնարավորություններ։ Մենյուում ավելացված է նաև «Ցանցային միջավայր» թղթապանակը․ նախկինում այն գտնվում էր աշխատանքային սեղանին։ Սակայն մենյուի դասական տարբերակի գործարկման դեպքում «Իմ փաստաթղթերը», «Իմ համակարգիչը» և «Ցանցային միջավայր» թղթապանակները, ինչպես նաև Internet Explorer-ի նշանը հայտնվում են աշխատանքային սեղանին։ Ձախ սյունակում կան նաև «Համացանց» և «Էլեկտրոնային փոստ» մակագրություններով կոճակներ։ Ըստ լռության՝ առաջինով բացվում է Internet Explorer-ը, իսկ երկրորդով՝ Outlook Express-ը։ Վերևում արդեն երևում են օգտագործողի անունը և գլխավոր նկարը։ Ներքևում նաև կան «Անջատում» և «Դուրս գալ համակարգից» կոճակները (երկրորդը նախատեսված է օգտագործողի փոփոխման համար)[1]։

Windows Vista-ում ավելացվել է «բոլոր ծրագրերի» նոր ցուցակ, որը գտնվում է մենյուի ձախ մասում (այսինքն՝ «Բոլոր ծրագրեր» կոճակին սեղմելու դեպքում բացվում են ոչ թե վերջին բացված ծրագրերը, այլ բոլոր ծրագրերը)։ Մենյուի ներքևի ձախ մասում ավելացվել է նաև հատուկ դաշտ փաստաթղթերի և ծրագրերի արագ որոնման համար։ Աջ մասի «Փաստաթղթեր», «Պատկերներ» և այլ նմանատիպ թղթապանակների վրա մկնիկի ցուցիչը պահելու դեպքում նրանց պատկերները արտածվում են ավելի մեծ և երևում են օգտագործողի գլխավոր նկարի փոխարեն։ Ցուցիչը դրանցից հեռացնելուց հետո նորից արտածվում է օգտագործողի գլխավոր նկարը։ Համակցվել են նաև «Դուրս գալ համակարգից» և «Անջատում» գործառույթները։ Օգտագործողի գլխավոր նկարը արդեն երևում է աջ սյունակում։ Հաճախ օգտագործվող ծրագրերի ցանկը սկսել է արտածվել նաև դասական մենյուի վերևի մասում։

Windows 7-ում «Մեկնարկ» մենյուն ենթարկվել է շատ քիչ փոփոխությունների․

  • Ավելացվել է հաճախ դիտվող վայրերի արագ բացման գործառույթը (այն ծրագրային մենյուի աջ կողմում գտնվող սլաքն է, որի վրա ցուցիչը պահելու դեպքում արտածվում են թղթապանակներն ու ֆայլերը)։ Օրինակ՝ ցուցիչը Microsoft Word-ի վրա պահելու դեպքում կողքին հայտնվում է հաճախ բացվող ֆայլերի ցանկը։ Կարևորները կարելի է ամրակել «գրասենյակային կոճակագամ» կոճակով։
  • Ավելացվել են մենյուի որոշ կետեր, օրինակ՝ «Recorded TV»։
  • «Դուրս գալ համակարգից» կոճակը միացվել է անջատելու տարբերակների ցանկին, իսկ «Անջատել» կոճակը նշանից վերածվել է «Աշխատանքի ավարտում» գրառման։
  • «Start» մենյուն Aero ինտերֆեյսի պատճառով դարձել է ավելի թափանցիկ։

«Մեկնարկ» էկրանը Windows 8-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Widows 8-ում «Start» մենյուն փոխարինվել է «Start» էկրանով, որը հանդիսանում է նոր Metro ինտերֆեյսի մի մասը։ Բայց արդեն Windows 8.1-ում «Start» կոճակը՝ իր նախկին որոշ գործառույթներով հանդերձ, վերադարձվել է։ Ի սկզբանե նախատեսվել էր Windows 8.1 Update 1-ում վերադարձնել ամբողջական «Start» կոճակը[2], բայց հետո այդ որոշումը թողնվեց Windows 10-ի համար[3]։

«Մեկնարկ» մենյուն Windows 10-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows 10-ում «Start» մենյուն նոր տեսքով վերադարձվել է իր նախնական տեղը․ այն իր մեջ ներառում է Metro ոճով ամբողջապես փոփոխված ինտերֆեյս, որը բաժանված է երկու մասի՝ ձախ (դասական, ինչպես Windows 7-ում) և աջ (Windows 8-ի նախնական էկրանի սալիկները), որոնք կարելի տեղափոխել, փոփոխել չափերը, միացնել կամ անջատել նրանց վրա իրադարձությունների ցուցադրության դինամիկ համակարգը։ Այն նաև ունի կոնտեքստային մենյու, որը Widows 8.1 Update 1-ի համար նոր թարմացումներ է բերել։ Վերևի ձախ անկյունում նշված է մասնակցային հաշվի անունը և նկարը, որի վրա սեղմելով կարելի է դուրս գալ համակարգից, փոխել մասնակցային հաշիվը կամ արգելափակել համակարգիչը։ Մի փոքր աջ գտնվում է սնուցման ավանդական կոճակը՝ իր երեք բաժիններով՝ քնի, անջատման և վերաբեռնավորման։ Սալիկները հնարավոր է նաև տեղափոխել աշխատանքային սեղանի վրա․ հայտնվում է նշան, որը ցույց է տալիս ծրագրերի բացման հրամանը, որը մկնիկի ցուցիչով տեղափոխվել է աշխատանքային սեղանի ազատ տիրույթ։ «Մեկնարկ» մենյուի չափերը կարելի է փոփոխել ուղակի նրա վերևի ծայրից «ձգելով»[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Fitzpatrick, Jason (2015 թ․ օգոստոսի 6). «The Start Menu Should Be Sacred (But It's Still a Disaster in Windows 10)». How-To Geek. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  2. «В Windows 8.2 вернётся полноценная кнопка «Пуск»». hi-tech.mail.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Designing the Start screen». Building Windows 8. Microsoft. 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Mediati, Nick (2015 թ․ օգոստոսի 8). «How to customize Windows 10's Start Menu». PC World. IDG. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. Paul, Ian (2015 թ․ օգոստոսի 11). «How to customize the left side of the Windows 10 Start menu». PC World. IDG. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.