Visual Studio Code
| Տեսակ | Աղբյուրային կոդի խմբագրիչ, վրիպազերծիչ |
|---|---|
| Հեղինակ | Microsoft |
| Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
| Գրված է՝ | TypeScript, JavaScript, CSS |
| ՕՀ | Վինդոուզ 7, OS X Yosemite և Լինուքս |
| Առկա է | Անգլերեն (ԱՄՆ), Պարզեցված Չինարեն, Ավանդական Չինարեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Պորտուգալերեն (Բրազիլիա), Ճապոներեն, Կորեերեն, Ռուսերեն, Իսպաներեն[1] |
| Լույս տեսավ՝ | 2015-04-29) |
| Պլատֆորմ | IA-32, x86-64 |
| Չափ |
|
| Վերջին կայուն տարբերակ | 1.39.0 (հոկտեմբերի 8, 2019)[2] |
| Զարգացման կարգավիճակ | Ակտիվ |
| Արտոնագիր |
|
| Կայք | code.visualstudio.com |
| Աղբյուր կոդ | github.com/Microsoft/vscode |
| Visual Studio Code[6] Վիքիպահեստում | |
Visual Studio Code-ը աղբյուրային կոդի խմբագրիչ է, մշակված Microsoft-ի կողմից Windows-ի, Linux-ի և macOS-ի համար[7]: Այն ներառում է վրիպազերծման, Git-ի համար նախատեսված կառավարների, GitHub-ի, շարահյուսության գունանշման, IntelliSense-ի, սնիփետների, և կոդի ռեֆակտորինգի աջակցություն: Այն ունի հարմարեցման լայն հնարավորություններ, թույլատրելով օգտագործողներին փոխել ոճը, ստեղնաշարային կարճուղիները, նախընտրանքները, և տեղադրել կցորդներ հավելյալ ֆուկցիոնալության համար: Աղբյուրային կոդը ազատ և բաց աղբյուրով է և թողարկված է MIT License-ի թույլտվության տակ[8]:
Stack Overflow-ի 2019 թվականի մշակողների հարցմանը, Visual Studio Code-ը դասվեց ամենատարածված մշակման միջավայրային գործիք, 87,317 հարցվածների 50.7%-ը պնդում է, որ օգտագործել է այն[9]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Visual Studio Code-ը հայտարարվեց 2015 թվականի, ապրիլի 29-ին, Microsoft-ի կողմից 2015 Build կոնֆերանսում: Նախադիտման հավաքումը թողարկվեց դրանից կարճ ժամանակ անց[10]:
2015 թվականի նոյեմբերի 18-ին, Visual Studio Code-ը թողարկվեց MIT License-ի տակ և նրա աղբյուրային կոդը փակցվեց GitHub-ում: Կցորդների աջակցությունը նույնպես հայտարարվեց[11]:
2016 թվականի ապրիլի 14-ին, Visual Studio Code-ը ավարտեց հանրային նախադիտման փուլը և թողարկվեց վեբում[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Visual Studio Code Display Language (Locale)»։ code.visualstudio.com։ Microsoft։ Վերցված է 17 July 2017
- ↑ Release 1.39.0 — 2019.
- ↑ «LICENSE.txt»։ github.com/Microsoft/vscode։ Microsoft։ 17 November 2015
- ↑ «Download Visual Studio Code»։ code.visualstudio.com։ Microsoft։ Վերցված է 16 August 2016
- ↑ «Microsoft Software License Terms»։ code.visualstudio.com։ Microsoft։ Վերցված է 16 August 2016
- ↑ 6,0 6,1 https://api.github.com/repos/Microsoft/vscode/releases
- ↑ Lardinois Frederic (April 29, 2015)։ «Microsoft Launches Visual Studio Code, A Free Cross-Platform Code Editor For OS X, Linux And Windows»։ TechCrunch
- ↑ Comment on Menu license links to non Open Source license, VS Code Repository on Github
- ↑ «Developer Survey Results 2019 - Most Popular Development Environments»։ StackOverflow Insights։ Stack Exchange։ Վերցված է 10 April 2019
- ↑ Montgomery John (April 29, 2015)։ «BUILD 2015 News: Visual Studio Code, Visual Studio 2015 RC, Team Foundation Server 2015 RC, Visual Studio 2013 Update 5»
- ↑ «Visual Studio now supports debugging Linux apps; Code editor now open source»։ Ars Technica։ Վերցված է 18 November 2015
- ↑ «Visual Studio Code editor hits version 1, has half a million users»։ Ars Technica։ Condé Nast։ 15 April 2016