Stack Overflow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Stack Overflow logo.svg
Stack Overflow homepage.png
stackoverflow.com
Տեսակknowledge market?
ՀեղինակՋոել Սպոլսկի
Բացվածսեպտեմբերի 15, 2008[1]
Stack Overflow Վիքիպահեստում

Stack Overflow, հյատնի հարց և պատասխանի համակարգ ծրագրավորման ոլորտում։ Ստեղծվել է Ջոել Սպոլսկիի և Ջեֆֆ Էտվուդոի կողմից 2008 թվականին։ Stack Echange Network-ի մասն է կազմում։ Ինչպես մյուս նմանատիիպ կայքերը, այստեղ նույնպես կա հնարավորություն գնահատելու հարց կամ պատասխանը, որ հնարավորություն է տալիս բարձրացնել կամ իջեցնել գրանցված օգտատիրոջ հեղինակությունը։ Պրոյեկտը ստեղծված АSP.NЕТ 4 և ASP.NET MVC-ի միջոցով [2][3]։

2014 թվականի հուլիսի տվյալներով բազայում պահպանվում է ավելի քան 7,7 մլն հարց [4]։ Stack Overflow-ում 7 ամենաքննարկված թեմաներին են՝ JAVA, C#, JavaScript, PHP, Android, jQuery, Python և HTML [5]:

2017 թվականի մայիսին Alexa Internet-ը հայտնեց, որ կայքը զբաղեցնում է 53-րդ տեղը ամենաշատ այցելված կայքերի ցանկում, 2010 թվականին մշտական այցելուների քանակը հաշվում էր 18 մլն մարդ։ 2010 թվականի մայիսին կայքի հեղինակները հայտնեցին, որ կայքի վենչուրային կապիտալը կազմում է 6 մլն դոլար [6]։

2016 թվականին հրապարակեց գիտական հետազոտության արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ Android ծրագրավորողները, ովքեր օգտվում են Stack Overflow-ից, ստեղծում են ավելի ֆունկցիոնալ կոդ, քան նրանք ովքեր օգտագործում են պաշտոնական փաստաթղթեր [7]

Stack Overflow-ն տարբեր լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ շարունակ, որպես հիմնական լեզու օգտագործվել է անգլերենը։ Այսօր բացի անգլերենից, Stack Overflow-ը համացանցում կա 4 լեզուներով․

Գերմաներեն և թուրքերեն տարբերակները առաջարկվել է ստեղծել Аrea51-ում աշխատող հարյուրավոր մարդկանց օգնելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.joelonsoftware.com/items/2008/09/15.html
  2. «Which tools and technologies are used to build the Stack Exchange Network?»։ Meta Stack Overflow։ Stack Overflow 
  3. Jeff Atwood (2008-09-21)։ «What Was Stack Overflow Built With?»։ Stack Overflow Blog։ Վերցված է 2009-05-23 
  4. «Questions»։ Stack Overflow։ Վերցված է 23 July 2014 
  5. «Tags»։ Stack Overflow։ Վերցված է 23 July 2014 
  6. Stack Overflow 2010 recap // Joel on Software
  7. Y. Acar, M. Backes, S. Fahl, D. Kim, M. L. Mazurek and C. Stransky, "You Get Where You're Looking for: The Impact of Information Sources on Code Security," 2016 IEEE Symposium on Security and Privacy (SP), San Jose, CA, 2016, pp. 289-305. doi: 10.1109/SP.2016.25