Microsoft Edge
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | դիտարկիչ |
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows 10, Windows 8.1, Վինդոուզ 7, Անդրոիդ, Վինդոուզ 11, Xbox system software? և Xbox One |
Շարժիչ | Քրոմիում[1] |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | մարտի 6, 2007 |
Պլատֆորմ | Անդրոիդ |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Մասն է | Windows 10, Վինդոուզ 11 և Xbox One |
Նախորդ | Ինտերնետ Էքսպլորեր |
Կայք | microsoft.com/en-us/edge(անգլ.), microsoft.com/zh-tw/edge, microsoft.com/zh-cn/edge և microsoft.com/ko-kr/edge(կոր.) |
![]() |
Microsoft Edge, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված ինտերնետ դիտարկիչ։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականին Վինդոուզ 10-ի և Xbox one-ի համար, հետո՝ 2017 թվականին թողարկվել է Անդրոիդի և iOS-ի համար տարբերակները[2][3] իսկ Մաք ՕԷս Տասի համար տարբերակը թողարկվել է 2019 թվականին[4]։
Edge-ը ինտեգրված է Կորտանա ձայնային օգնականի հետ և ունի հավելվածներ Մայքրոսոֆթի խանութում։ Ի տարբերություն Ինտերնետ Էքսպլորերի, Edge-ը չի աջակցում ActiveX և BHO տեխնոլոգիաներին։
Սկզբնապես ստեղծվել է Մայքրոսոֆթի սեփական EdgeHTML բրաուզերային շարժիչով և իրենց Չակրա Ջավասկրիպտ շարժիչով։ Սակայն, 2019-ից թվականին Edge-ը վերագրվել է Քրոմիումով[5][6]՝ օգտագործելով Blink բրաուզերային շարժիչը և V8 JavaScript շարժիչը։
Որպես այս փոփոխության մաս, Մայքրոսոֆթը Edge-ի նախադիտման տարբերակները հասանելի դարձրեց ոչ միայն Վինդոուզ 10-ի, այլև Վինդոուզ 7, 8, 8.1 և Մաք ՕԷս Տաս օպերացիոն համակարգերի համար[7]։ Հանրային թողարկումը եղել է 2020 թվականի հունվարի 15-ին[8]։ 2020 թվականի հունիսից Մայքրոսոֆթը սկսեց Վինդոուզ 10-ի 1803-2004 տարբերակներում Քրոմիումի վրա հինված Edge-ի ավտոմատ ներմուծումը Վինդոուզի թարմացումների միջոցով[9]։ Վինդոուզ 10 20H2-ը Վինդոուզի առաջին տարբերակն է, որը Քրոմիումի հիմքով Edge-ը ներառում է որպես լռելյայն տարբերակ[10]։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Edge-ը փոխարինելով Ինտերնետ Էքսպլորեր 11-ին և Ինտերնետ Էքսպլորեր Մոբայլ-ին՝ Վինդոուս 10-ի, Windows 10 Mobile-ի և Xbox one-ի լռելյայն ինտերնետ դիտարկիչն է[11] Մայքրոսոֆթը սկզբում հայտարարել էր, որ հետադարձ համատեղելության համար Edge-ը կօգտագործի «Trident» (MSHTML) շարժիչը, բայց հետագայում հայտարարել է, որ Edge-ը կունենա նոր շարժիչ, մինչդեռ Ինտերնետ Էքսպլորերը կշարունակի օգտագործել նախկին շարժիչը[12]։
Դիտարկչում ներառվում է ինտեգրված Adobe Flash Player, PDF ընթերցող և asm.js աջակցություն[13]։
Edge-ը ActiveX և Browser Helper Objects տեխնոլոգիաների փոխարեն օգտագործում է հավելվածների համակարգ[14][15][16]։ Ինտերնետ Էքսպլորեր 11-ը Edge-ի հետ մեկտեղ հասանելի է Վինդոուս 10-ում. այն գրեթե չի տարբերվի Վինդոուս 8.1-ի տարբերակից և կշարունակի օգտագործել նախկին շարժիչը, չնայած նախկինում հայտարարվել է, որ այն պետք է օգտագործի Edge-ի նոր շարժիչը[11][14][15]։
Edge-ը ինտեգրված է Մայքրոսոֆթի օնլայն պլատֆորմներին. այն միացված է Cortana թվային օգնականի հետ (հասանելի է որոշ երկրներում)՝ ձայնային կառավարման, որոնման և որոնման հետ կապված դինամիկ, անհատական տեղեկությունների համար։ Օգտատերերը կարող են փոփոխություններ անել կայքերում և պահպանել այս կարգավորումները Microsoft OneDrive-ում, բայց չեն կարող HTML էջերը պահպանել իրենց համակարգիչներում։ Այն նաև տրամադրում է «Reading Mode» (ընթերցելու ռեժիմ) ֆունկցաին, որը էջերից հեռացնում է ավելորդ ձևավորումները՝ նրանց հստակության բարելավման համար։
Դիտարկի հավելումների համար նախնական աջակցություն ավելացվել է 2016 թվականի մարտին՝ երեք սկզբնական հավելվածներով։ Մայքրոսոֆթը նշել է, որ հավելումների թույլատրելու հետաձգումները և նրանց փոքր քանակը կապված են անվտանգության խնդիրների հետ[17]։
EdgeHTML[խմբագրել | խմբագրել կոդը]
C++ լեզվով գրված[18] EdgeHTML շարժիչը ստեղծվել է Edge-ի համար։ Այն Trident շարժիչի վերամշակված ճյուղ է՝ առանց Ինտերնետ Էքսպլորերի հին կոդի։ Կոդի մեծ մասը գրվել է նորից՝ վեբ չափորոշիչներին համապատասխանելու և այլ ժամանակակից դիտարկիչների հետ փոխգործունակության համար[19][20]։ Մատուցող շարժիչը առաջաին անգամ թողարկվել է որպես Ինտերնետ Էքսպլորեր 11-ի փորձնական հնարավորություն[21]։
Նախատեսվում է, որ EdgeHTML-ը լիովին համատեղելի կլինի Սաֆարի, Քրոմ և այլ դիտարկիչների կողմից օգտագործվող WebKit շարժիչի հետ։ Մայքրոսոֆթը հայտարարել է, որ Edge-WebKit ցանկացած տարբերություն համարում է սխալ ծրագրում և պատրաստ է ուղղել այն[22]։
Ըստ AnandTech-ի արած հետազոտությունների Վինդոուս 10-ի բետա տարբերակում շարժիչը ունի զգալի առավելություններ Trident-ի համեմատ, մասնավորապես՝ ՋավաՍկրիպտ շարժիչը, որը համեմատելի է Գուգլ Քրոմի հետ[23]։ WebGL API-ի վրա կենտրոնացած այլ նախնական կարծիքների համաձայն EdgeHTML-ը գերազանցում է Գուգլ Քրոմին և Մոզիլա Ֆայրֆոքսին[24]։
HTML5 չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Edge-ը նախկինում չէր բաց մեդիայի չափորոշիչներին, ինչպես օրինակ՝ WebM-ը կամ Opus-ը, սակայն սրանք ավելացվել են Edge 14.14291 տարբերակում[25]։
HTML5 չափորոշիչներ համատեղելության առումով Edge 15-ը հետ է մնում Մոզիլա Ֆայրֆոքս 48-ից և Գուգլ Քրոմ 52-ից, որոնք համապատասխանաբ ունեն 474/555 և 492/555 միավորներ, իսկ Edge 15-ը՝ 473/555[26]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Upgrade zu Microsoft Edge: Jetzt downloaden (գերմ.) — 2020.
- ↑ Belfiore Joe (October 5, 2017)։ «Announcing Microsoft Edge for iOS and Android, Microsoft Launcher»։ Windows Blogs։ Microsoft
- ↑ Belfiore Joe (November 30, 2017)։ «Microsoft Edge now available for iOS and Android»։ Windows Blogs։ Microsoft
- ↑ «Introducing the first Microsoft Edge preview builds for macOS»։ Microsoft Edge Blog (en-US)։ 2019-05-20։ Վերցված է 2019-05-26
- ↑ Belfiore, Joe (2018-12-06), Microsoft Edge: Making the web better through more open source collaboration, Microsoft, https://blogs.windows.com/windowsexperience/2018/12/06/microsoft-edge-making-the-web-better-through-more-open-source-collaboration
- ↑ «Microsoft Edge and Chromium Open Source: Our Intent»։ Microsoft Edge Team։ դեկտեմբերի 6, 2018։ Վերցված է դեկտեմբերի 8, 2018
- ↑ Warren Tom (2019-06-19)։ «Microsoft's Chromium Edge browser now available on Windows 7 and Windows 8»։ The Verge։ Վերցված է 2019-09-02
- ↑ Foley Mary Jo։ «Microsoft's Chromium-based Edge browser to be generally available January 15, 2020»։ ZDNet (անգլերեն)։ Վերցված է 2019-11-04
- ↑ Tung Liam։ «Windows 10: Microsoft begins automatically pushing Chromium Edge to users»։ ZDNet (անգլերեն)։ Վերցված է 2020-06-08
- ↑ «Windows 10 20H2 update later this year will be minor - gHacks Tech News»։ www.ghacks.net։ Վերցված է 2020-06-17
- ↑ 11,0 11,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝verge-relegatesie11
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Sams Brad (March 24, 2015)։ «Microsoft says IE 11 will remain unchanged from Windows 8.1, Spartan is the future»։ Neowin
- ↑ «Windows 10’s New Browser Microsoft Edge: Improved, But Also New Risks»։ trendmicro.com։ Արխիվացված է օրիգինալից September 6, 2015-ին։ Վերցված է September 14, 2015
- ↑ 14,0 14,1 Weber Jason (January 21, 2015)։ «Spartan and the Windows 10 January Preview Build»։ IEBlog։ Մայքրոսոֆթ
- ↑ 15,0 15,1 Rossi Jacob (November 11, 2014)։ «Living on the Edge – our next step in helping the web just work»։ IEBlog։ Մայքրոսոֆթ
- ↑ Warren Tom (January 27, 2015)։ «Microsoft reveals its Internet Explorer successor will support extensions»։ The Verge։ Vox Media
- ↑ Tina Sieber։ «Everything You Need to Know About Microsoft Edge Browser Extensions»։ MakeUseOf։ Վերցված է March 22, 2016
- ↑ Hachamovitch, Dean (2007-12-14), Internet Explorer 8 and Acid2: A Milestone, Microsoft, http://blogs.msdn.com/ie/archive/2007/12/19/internet-explorer-8-and-acid2-a-milestone.aspx
- ↑ «What's powering Spartan? Internet Explorer, of course»։ Neowin
- ↑ Foley Mary Jo (January 22, 2015)։ «Microsoft's Spartan browser: What's under the hood»։ ZDNet։ CBS Interactive
- ↑ Rubino Daniel (2015-01-25)։ «Here's how to enable the Spartan Edge rendering engine for IE11 in Windows 10»։ Windows Central։ Վերցված է 2015-01-29
- ↑ «Building a more interoperable Web with Microsoft Edge»։ Blogs.windows.com։ Վերցված է 2017-04-27
- ↑ Brett Howse (January 25, 2015)։ «Internet Explorer Project Spartan Shows Large Performance Gains»։ anandtech.com
- ↑ «Benchmark Deep-Dive: Microsoft Windows 10 Spartan Browser vs. IE11 vs. Google Chrome 41 vs. Mozilla Firefox»։ WinBuzzer։ Վերցված է February 9, 2015
- ↑ «WebM, VP9 and Opus Support in Microsoft Edge»։ Windows Blog։ Մայքրոսոֆթ։ 2016-04-18։ Վերցված է 2016-09-18
- ↑ «HTML5 Test»։ html5test։ մարտի 30, 2017։ Վերցված է մարտի 30, 2017