Ինտերնետ Էքսպլորեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտերնետ Էքսպլորեր
Տեսակդիտարկիչ և վկայագրված ծրագրային ապահովում
ՀեղինակThomas Reardon?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝C++
ՕՀWindows, մաքՕՍ, Windows Phone, Windows Mobile և Յունիքս
Առկա էբազմալեզու, անգլերեն, հունարեն և ֆրանսերեն
Լույս տեսավ՝օգոստոսի 16, 1995[1]
ՊլատֆորմX86, x86_64, ARM, PowerPC, SPARC? և Windows
Զարգացման կարգավիճակգործող
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Հիմք են ծառայելMosaic?
ՀաջորդMicrosoft Edge
Սխալնելի հայտման էջconnect.microsoft.com/IE
ԿայքInternet Explorer
 Internet Explorer Վիքիպահեստում

Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), վեբ-զննիչ է։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր զննիչը զանգվածային է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականներին արդեն այս զննիչից օգտվում էին աշխարհի համացանց օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր զննիչից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի զննիչներ՝ Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։

Որպեսզի Ինտերնետ Էքսպլորերը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]