Կորտանա (ձայնային օգնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորտանա, արհեստական ինտելեկտով հագեցած վիրտուալ ձայնային օգնական Microsoft-ի կողմից, Windiws Phone 8.1[1], Microsoft Band[2][3], Windows 10, Android, Xbox One և iOS համար։

Առաջին անգամ ցուցադրվել է 2014 թվականի ապրիլի 2-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած Bulid կոնֆերանսի շրջանակներում[4][5]։ Կորտանան իր անվանումը ստացել է ի պատիվ Halo համակարգչային խաղի հերոսի, օգտականի ձայնը ամերիկյան տարբերակի համար պատկանում է Ջեն Թեյլորին[6]։

Յուրահատկութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտանա անձնական օգնականը կոչված է կանխատեսելու օգտատիրոջ կարիքները։ Ցանկության դեպքում նրան կարող եք հասանելություն տալ ձեր անձնական տվյալներին, ինչպիսք են օրինակ՝ էլեկտրոնային փոստը, հասցեագիրքը, համացանցում որոնումների պատմությունը։ Կորտոնան փոխարինում է ստանդարտ որոնողական համակարգը և կկանչվի «Որոնում» ստեղնի միջոցով։ Անհրաժեշտ հարցումը կատարվում է ինչպես ձեռքով ներմուծելով, այնպես էլ ձայնով։ Անհրաժեշտ տեղեկությունը նա գտնում է Bing-ում[7], Foursquare-ում որոնման արդյունքում, ինչպես նաև հնարավոր է որոնում կատարել անձնական ֆայլերում։ Վիրտուալ օգնականը զրկված չէ հումորի զգացումից, նա կարող էր ձեր հետ պահպանել զրույցը, երգել երգեր և պատմել անեկդոտներ։ Այն նախօրոք հիշեցնում է կարևոր հանդիպումների, ծննդյան օրվա և այլ կարևոր դեպքերի մասին։ Կորտոնան հաղորդում է եթե թռիչքը չեղյալ է համարվել կամ ճանապարհին շատ են խցանումները[8]։ Այն ունի շատ ճկուն կարգավորումների համակարգ, որը թույլ է տալիս օգտատիրոջը ինքնին ընտրել թե ինչ տեսակի տեղեկություն տրամադրի օգնականը։ Ծրագրավորողների խոսքերով, այսպիսի աստիճանի ղեկավարում չունեն Siri-ն և Google Assitant-ը[9]։

Կորտանան օգտագործում է Edge դիտարկիչը և Bing որոնողական համակարգը[7]։

Կորտանան ունի տարիքային սահմանափակում, նրա ծառայություններից չեն կարող օգտվել այն անձիք, որոնց Microsoft հաշվում տարիքը նշված է 13-ից ցածր։ Օգտականին ակտիվացնելու փորձի և նրան ինչ-որ հարց տալուց առաջ, օգտատերը լսում է՝ «Ցավում եմ, դուք պետք է մի քիչ էլ մեծ լինեք, որպեսզի ես ձեզ օգնեմ»։ Հնարավոր է, որ դրա պատճառը այն է, որ բազմաթիվ էջեր, որոնք օգտագործում է Կորտանան նախատեսված չեն դպրոցական տարիքի և երեխաների համար[10]։

Կորտանան Windows 10-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային օգնական Կորտանան ինտեգրվել է Windows 10-ում, բայց այն հասանելի չի ռուսերենով։ Այն հանդես չի գալիս ինչպես առանձին ծրագիր, տեղակայված է որոնման դաշտում։ Ինչ կապված է ֆունկցիոնալին, այն Windows Phone 8.1-ի անալոգն է։ Օգտատերը կարող է տեղեկություն փնտրել ստեղնաշարի և մկնիկի միջոցով, ինչպես նաև ձայնի միջոցով։ Հրամանի հասկացումից հետո, օգտականը սկսուկում է որոնումը համացանցում կամ համակարգչում[11]։

Կորտանաի տվյալների հավաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտանան հավաքում է օգտատերերի անձնական տվյալները, զանգերի պատմությունը և տեքստային հաղորդագրությունները ուղղարկելով դրանք Microsoft-ին[12][13][14]։ Նաև Կորտանան իր աշխատանքի համար պահանջում է թույլատրություն դեպի օպերացիոն համակարգ[15][16]։

Ապահովվող լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Կորտանան հասանելի է միայն անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, իտալերենով, իսպաներենով, ճապոներենով և չինարեն լեզուներ[17], բայց ստեղծողները խոստացել են հետագայում նույնպես ավելացնել նաև այլ լեզուներ և բարբառներ։

Լեզու Տարածաշրջան Կարգավիճակ
Անգլերեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հասանելի է
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[18] Հասանելի է
Կանադա Կանադա[19] Հասանելի է
Ավստրալիա Ավստրալիա Հասանելի է
Հնդկաստան Հնդկաստան Հասանելի է
Գերմաներեն Գերմանիա Գերմանիա[20] Հասանելի է
Իտալերեն Իտալիա Իտալիա Հասանելի է[21]
Իսպաներեն Իսպանիա Իսպանիա[22] Հասանելի է
Մեքսիկա Մեքսիկա Հասանելի է
Ֆրանսերեն Ֆրանսիա Ֆրանսիա Հասանելի է
Կանադա Կանադա Հասանելի է
Չինարեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հասանելի է
Պորտուգալերեն Բրազիլիա Բրազիլիա Հասանելի է
Ճապոներեն Ճապոնիա Ճապոնիա Հասանելի է

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Foley, Mary Jo (2014 թ․ մարտի 4). «Microsoft's 'Cortana' alternative to Siri makes a video debut». ZDNet.
  2. Martin, Julia (2014 թ․ հոկտեմբերի 30). «Microsoft brings Cortana to wrists with $199 Microsoft Band». Inferse. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. Griffiths, Sarah (2014 թ․ հոկտեմբերի 30). «Microsoft joins the world of wearables: New Band monitors your fitness levels and sleep quality for $199». Daily Mail.
  4. Николай Третьяков (2 апреля 2014). «Build 2014: Microsoft показала Windows Phone 8.1». Hi-Tech.Mail.Ru.
  5. «Why Cortana Assistant Can Help Microsoft in the Smartphone Market» (անգլերեն). The Street. 18 марта 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Разработчик Cortana рассказала, как велась работа над голосовым ассистентом». 4PDA. 17 апреля 2014.
  7. 7,0 7,1 Cortana для Windows 10 будет работать только в браузере Edge и с поиском Bing
  8. Джоанна Стерн (4 апреля 2014). «Microsoft разработал аналог Siri от Apple». Ведомости.
  9. Mark Hachman (21 февраля 2014). «Microsoft's Cortana digital assistant guards user privacy with «Notebook»» (անգլերեն). PC World.
  10. «Голосовой ассистент Cortana недоступен пользователям младше 13 лет». 4PDA. 18 апреля 2014.
  11. «Cortana интегрирована в Windows 10». Microsoft Portal — 2014-10-01. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «Кортана и конфиденциальность».
  13. Что опасного в новой Windows? — Meduza
  14. «Скрываясь от Большого Брата». November 17 2015.
  15. «Голосовые функции, рукописный ввод, ввод с клавиатуры и конфиденциальность».
  16. Windows 10’s privacy policy is the new normal | Ars Technica
  17. http://windows.microsoft.com/en-in/windows-10/cortanas-regions-and-languages#v1h=tab01
  18. Novet, Jordan (2014 թ․ հունիսի 25). «Cortana will land in China and the United Kingdom in the coming weeks». Venturebeat News.
  19. Singh, Manish (2014 թ․ օգոստոսի 5). «Cortana Alpha arrives in India, Australia, and Canada, this is how you get it». WinBeta. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  20. Whitney, Lance (2014 թ․ դեկտեմբերի 5). «Microsoft Cortana expands to French, Italian, German and Spanish». CNet.
  21. Surur, Author (2015 թ․ փետրվարի 2). «Cortana's Italian improves». WMPowerUser. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  22. Hernandez, Pedro (2014 թ․ դեկտեմբերի 5). «Cortana Goes Globetrotting in European Alpha». eWeek.