Xcode

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xcode
Տեսակզարգացման ինտեգրված միջավայր
Նախագծումը՝Էփլ
ՕՀMac OS, watchOS և մաքՕՍ
Լույս տեսավ՝2003
ՊլատֆորմiOS
Կարդագող ֆայլերի ֆորմատXcode perspective?, Xcode perspective (V3)?, Xcode Color Theme?, Xcode Scheme?, Xcode Workspace Data? և Xcode Text Based Definition?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատXcode perspective?, Apple Project Builder Xcode Project?, Xcode perspective (V3)?, Xcode Color Theme?, Xcode Scheme?, Xcode Workspace Data? և Xcode Text Based Definition?
Արտոնագիրfreeware
Կայքdeveloper.apple.com/xcode/
 Apple Xcode Վիքիպահեստում

Xcode, մշակման համար նախատեսված ինտեգրված միջավայր, որը նախատեսված է macOS, iOS, watchOS և tvOS պլատֆորմների համար, որը մշակված է Apple ընկերության կողմից։ Ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 2003 թվականին։ Ծրագրային ապահովման ստաբիլ տարբերակները անվճար տարծվում են Mac App Store-ում։ Գրանցված մշակողները հասանելիություն են ստանում նաև բետա տարբերակներին Apple Developer կայքի համար։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Xcode-ը իր մեջ ներառում է Apple-ի և Interface Builder-ի թղթաբանության մեծ մասը։ Xcode-ի փաթեթը իր մեջ ներառում է փոփոխված GNU Compiler Collection-ն և աջակցում է C, C++, Objective-C, Objective-C++, Swift, Java, AppleScript, Python և Ruby ծրագրավորման լեզուները։ Այլ մշակողների կողմից մշակվել է GNU Pascal[1], Free Pascal[2], Ada[3], C#[4], Perl[5], Haskell[6] և D[7] լեզուների աջակում։

Xcode 4[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 9-ին հասանելի դարձավ Xcode 4-ը, որը հասանելի էր SDK Mac OS X 10.6 և SDK iOS 4.3-ի համար[8]։ Ծրագրային ապահովումն առաջին անգամ ցուցադրվեց WWDC 2010-ի ժամանակ։

Xcode 4-ն իրենցից ներկայացնում էր մեկ պատուհան, որն իր մեջ էր ներառում՝ Interface Builder, Xcode-ը, Instruments, օգնականին, սխալերի անալիզի նոր շարժիչով աշխատող՝ Debug Console-ը, որը թույլ էր տալիս հայտնաբերել կոդում առկա տրամաբանական սխալները և խնդիրները։ Xcode 4-ը ստացել էր նաև հավելյալ Apple LLVM[9]։

Xcode 5[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 12-ից հասանելի դարձավ Xcode 5․0 տարբերակը։ Նրանով փոփոխվել էր միջերեսը, ինչպես նաև ավելացել էր մշակման նոր ֆունկցիաներ հաշվի առնելով օպերացիոն համակարգերի թարմացված հատկությունները[10]։

Xcode 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Xcode 6-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2014 թվականի հուլիսի 3-ին։ Ծրագրային ապահովման տարբերակում հաշվի էր առնվել և կատարվել թարմացումներ ծրագրավորաման նոր՝ Swift լեզվի համար[11]։

Xcode 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Xcode 7-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2015 թվականի հուլիսի 8-ին։ Այն իր մեջ ներառում էր Interface Builder գործիքի կատարելագործված տարբարկը, ինչպես նաև տարբերակում հասանելի էր դարձել Swift և SDK լեզումների նոր տարբերակների աջակցումը նախատեսված ОС Apple նոր տարբերակների համար՝ OS X 10.11, iOS 9 և watchOS 2[12]։

Xcode 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Xcode 8-ը հասանելի դարձավ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այն իր մեջ ներառումներ սխալների հայտնավերբան նոր տարբերակը, Swift 3-ի և SDK աջակցում նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 10, macOS Sierra 10.12, watchOS 3.0 և tvOS 10.0[13]։

Xcode 9[խմբագրել | խմբագրել կոդը]

Xcode 9-ը հասանելի դարձավ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նրանում հասանլի դարձավ ակնարկների անլար ռեժիմը, ինչպես նաև Swift 4 և SDK ծրագարվորման լեզուների աջակցումը նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 11, macOS High Sierra 10.13 և watchOS 4։ Ինչպես նաև այս տարբերակում առաջին անգամ հասանելի դարձան թարմացված գրաֆիկական շարժիչ՝ GPU — Metal 2[14], ARKit-ը, որը նախատեսված է հավելյալ իրականության հետ աշխատանքի համար և Core ML-ը, որը նախատեսված էր արհեստական բանականաության հետ աշխատանքների համար[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GNU Pascal and Xcode». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Using Free Pascal with Xcode». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Ada on OS X Արխիվացված 2009-07-01 Wayback Machine
  4. «CSharpPlugin for Xcode». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «CamelBones, an Objective-C/Perl bridge for Mac OS X & GNUStep». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Haskell Xcode Plugin Արխիվացված 2008-07-23 Wayback Machine
  7. «D pour Xcode». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Apple сегодня официально выпустила Xcode 4. Արխիվացված 2011-03-12 Wayback Machine // CyberSecurity.ru
  9. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 4. Արխիվացված 2016-09-20 Wayback Machine // Официальный сайт Apple.
  10. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 5. Արխիվացված 2016-09-20 Wayback Machine // Официальный сайт Apple.
  11. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 6. Արխիվացված 2016-10-10 Wayback Machine // Apple Inc.
  12. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 7. Արխիվացված 2018-11-18 Wayback Machine // Apple Inc.
  13. What’s New in Xcode. Highlights of Xcode 8. // Apple Inc.
  14. macOS High Sierra приносит Metal 2, поддержку VR и другие новшества. Արխիվացված 2017-07-06 Wayback Machine // 3DNews.
  15. «iOS 11 представлена официально: все новые функции, особенности, сроки релиза». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.