Microsoft Lumia 950 XL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
MicrosoftLumia950XLLogo.svg
Microsoft Lumia 950 XL-ը
Սլոգան«Հեռախոս, որն աշխատում է Ձեր PC-ի նման»
(անգլ.՝ The phone that works like your PC)
ԱրտադրողMicrosoft Mobile
Էկրան5.7 in (140 mm) WQHD (1440x2560) AMOLED, 518 ppi
Gorilla Glass 4
Տեսախցիկ20 ՄՊ 1/2.4 դույմ PureView սենսոր
Zeiss օպտիկա f/1.9 ապերտուրայով
երեք RGB LED լուսարձակ
օպտիկական նկարի կայունացում
4K տեսանյութ (2160p) 30 fps
Օպերացիոն
համակարգ
Windows 10 Mobile
Պրոցեսոր2  ԳՀց չորս միջուկ Cortex-A57 + 1.5 ԳՀց չորս միջուկ Cortex-A53
Լռելյայն ռինգթոնMicrosoft Ringtone
Օպերատիվ
հիշողություն
3 ԳԲ LPDDR4
Հիշողության
քարտ
microSD մինչև 256 ԳԲ
Մշտական
հիշողություն
32 ԳԲ
ՑանցերGSM, HSPA, LTE
ԿապHSDPA (850, 900, 1700, 1900, 2100 MHz), GSM (850, 900, 1800, 1900 MHz), Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), Bluetooth 4.1, GPS, GLONASS
LTE (1, 2, 3, 4, 5, 7, 8, 12, 20, 28, 38, 40: 2100, 1900, 1800, 1700/2100, 850, 2600, 900, 700, 800, 700, 2600, 2300 բենդեր), USB-C
ՄարտկոցՕգտագործողի կողմից փոխարինելի 3340 մԱժ Li-Ion մարտկոց
Qi անլար լիցքավորում
Չափս151.9 mm (5.98 in) Ե
78.4 mm (3.09 in) Լ
8.1 mm (0.32 in) Խ
Քաշ165 g (5.82 oz)
Կորպուսի տեսակպոլիկարբոնատ
ՍերիաLumia
ՆախորդNokia Lumia 1520
Կապված թեմաներMicrosoft Lumia 950
ՈւրիշԾանցաթաղանթի սկաներ (մոտակա ինֆրակարմիր) Windows Hello-ի համար
Continuum հեռախոսի համր Microsoft Display Dock-ի կամ Miracast-ի միջոցով
Սկզբնական գին$649

Microsoft Lumia 950 XL (կոդային անվանումը՝ Cityman,[1] հիշատակում հին Nokia Cityman-ին), սմարթֆոն մշակված Microsoft-ի կողմից, պաշտոապես ցուցադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին[2] և թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին ավելի փոքր Lumia 950-ի հետ[3]։ Lumia 950 XL-ը Nokia Lumia 1520-ի հաջորդողն է և առաջին հեռախոսներից մեկն է որ ի սկզբանե աշխատում է Windows 10 Mobile-ով: Հեռախոսը հիմնականում նախատեսված էր դրոշակակիր սարքավորում ցանկացող օգագործողների համար, ի տարբերություն Microsoft-ի բյուջետային սարքերի շուկայի զարգացման վրա կենտրոնանալու նախկին ռազմավարության:

Սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Lumia 950 XL-ն ունի պոլիկարբոնատ շրջանակ փոխարինելի ետևի կափարիչով, որը թույլ է տալիս մուտք գործել մարտկոց ինչպես նաև SIM և microSD քարտի սլոթներ: Հեռախոսը հասանելի է երկու գույնով, սև և սպիտակ, սակայն երրորդ կողմի փոխարինման կափարիչները հասանելի են տարբեր գույներով և նյութերով[4][5]։

Ներքուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lumia 950 XL-ը օգտագործում է Qualcomm Snapdragon 810 MSM8994 չիպ, որը համատեղում է չորս 2 ԳՀց Cortex-A57 և չորս 1.5 ԳՀց Cortex-A53 միջուկներ big.LITTLE ճարտարապետության մեջ, թույլ տալով առավել ինտենսիվ հաշվարկային աշխատանքներ "big" միջուկներում ավելի արագ աշխատեցնելու համար իսկ քիչ առաջնահերթությամբ հոսքերը աշխատեցնել դանդաղ "LITTLE" միջուկներում: Չիպը նաև ներառում է Adreno 430 ԳՄ և սառեցվում է ջերմային խողովակով որը շեղում է հեռախոսի մեջ տաքությունը[6][7]։

Հեռախոսն ունի 3 ԳԲ LPDDR4-ով ՕՀՍ, և 32 ԳԲ ներքին հիշողություն որը կարող է ընդլայնվել microSD քարտերով մինչև 256 ԳԲ չափով:

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Lumia 950 XL-ն ունի 5.7 դույմ AMOLED էկրան 2560x1440 (WQHD) բանաձևով և 16:9 տեսանկյունային հարաբերակցություն: Պիքսելի խտությունը 518 ppi է: Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 4-ով և ունի ClearBlack տեխնոլոգիա արևի լույսի տակ տեսանելիության բարելավման համար, ինչպես նաև կրկնակի սեղմում արթնանալու համար,[8] բայց ի տաբերություն նախկին Lumia դրոշակակիրների սա չի աջակցում գերզգայուն հպուման նման որոշ հատկություններ[9]։

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lumia 950 XL-ի ետևը

Lumia 950 XL-ը ունի 20 ՄՊ PureView-բռենդավորված ետևի տեսախցիկ, որը պարունակում է1/2.4 դույմ BSI սենսոր1.12 μm պիքսելներով և ֆազային ավտոֆոկուս, 6-տարր Carl Zeiss լինզա f/1.9 ապերկտուրայով, 5-րդ սենդի օպտիկական նկարի կայունացում, և եռակի-LED RGB լուսարձակ, որը կարող է կարգավորվել շրջակա լույսի գույնին համապատասխանեցնելու համար[10][11]։ Նկարի առավելագույն բանաձևը 4:3 տեսանկյունային հարաբերակցությամբ 4992x3744 պիքսելն է (18.7 ՄՊ) և 16:9 տեսանկյունային հարաբերակցությամբ 5344x3008 պիքսելը (16.1 ՄՊ):

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Lumia 950 XL-ը սկզբնապես մեկնարկել է Windows 10 Mobile տարբերակ 1511-ով. Microsoft-ը թողարկել է Windows 10 Mobile տարբերակ 1607-ը (Anniversary Update) 2016 թվականի օգոստոսին,[12][13] տարբերակ 1703-ը (Creators Update) 2017 թվականի ապրիլին[14][15] և տարբերակ 1709-ը (Fall Creators Update) 2017 թվականի հոկտեմբերին: Հեռախոսը կստանա ծրագրային ապահովման թարմացումներ մինչև 2019 թվականի դեպտեմբեր[16]։

Երրորդ կողմի մշակողներին հաջողվել է տեղափոխել Windows 10 ARM-ը Lumia 950 XL-ի մեջ, հեռախոսին հնարավորություն ընձեռելով աշխատեցնել Windows-ի ամբողջական աշխատասեղանային տարբերակը[17][18][19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rubino Daniel (July 23, 2015)։ «Microsoft's Cityman and Talkman flagship Lumia phones and what you need to know»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է 2019-01-28 
  2. Callaham John (October 6, 2015)։ «Microsoft Lumia 950 and Lumia 950 XL smartphones officially announced»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է 2016-01-18 
  3. Rubino Daniel (November 9, 2015)։ «Sources say AT&T is set to release the Lumia 950 on Friday, November 20»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է 2016-01-18 
  4. «Genuine leather backs for Microsoft Lumia 950 and 950 XL from Mozo»։ GSMArena.com։ October 7, 2015։ Վերցված է 2016-01-21 
  5. Rubino Daniel (January 20, 2016)։ «Review of the Orange and Blue replacement shells for the Lumia 950 and Lumia 950 XL»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է 2016-01-21 
  6. «Does my Lumia 950 XL have liquid cooling?»։ Microsoft։ Վերցված է 2016-01-21 
  7. Levi Joe (October 6, 2015)։ «A liquid cooled smartphone: an inevitable, and very smart move»։ PocketNow։ Վերցված է 2016-01-21 
  8. Rubino Daniel (July 7, 2016)։ «Lumia 950 and Lumia 950 XL getting double-tap to wake, WiFi fixes in new firmware»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է 2016-07-14 
  9. K. Paul (January 19, 2016)։ «The Microsoft Lumia 950's Super sensitive touch screen – neither super, nor that sensitive?»։ PhoneArena.com։ Վերցված է 2016-01-21 
  10. Caldwell Jonathan (October 27, 2015)։ «Microsoft Lumia 950 XL’s 20MP camera is quite impressive»։ WinBeta։ Վերցված է 2016-01-21 
  11. Alakarhu Juha (October 15, 2015)։ «Camera magic on Microsoft Lumia 950 and Lumia 950 XL»։ Microsoft Devices Blog։ Microsoft։ Վերցված է 2016-01-21 
  12. Brengel Kellogg (August 16, 2016)։ «Windows 10 Mobile Anniversary Update now available for some»։ WinBeta։ Վերցված է 2016-08-26 
  13. Fortin Michael (August 2, 2016)։ «How to get the Windows 10 Anniversary Update»։ Windows Blogs։ Microsoft։ Վերցված է 2016-08-26 
  14. Bowden Zac (April 26, 2017)։ «Windows 10 Mobile Creators Update begins phased rollout for supported handsets»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է 2017-05-20 
  15. Cable John (March 30, 2017)։ «Managing the Windows 10 Creators Update rollout for a seamless experience»։ Windows Blogs։ Microsoft։ Վերցված է 2017-03-31 
  16. «When will Microsoft end support for your Windows Phone?»։ Windows Phone Area։ January 19, 2018։ Վերցված է 2018-04-25 
  17. Hanson Matt (January 22, 2019)։ «Windows 10 ARM shown running on an old Lumia 950 XL»։ TechRadar։ Future US։ Վերցված է 2019-05-28 
  18. Then Ewdison (April 11, 2019)։ «Windows 10 ARM on Lumia 950 XL is one step closer to full usability»։ SlashGear։ Վերցված է 2019-05-28 
  19. Sachdeva Anmol (May 3, 2019)։ «Microsoft Azure’s CTO Is Running Windows 10 ARM On Lumia 950 XL»։ Fossbytes։ Վերցված է 2019-05-28 
  20. Merriman Chris (May 15, 2018)։ «Windows 10 on ARM can run on the Nokia Lumia 950 XL»։ The Inquirer։ Incisive Media։ Վերցված է 2019-06-04