Microsoft Mathematics

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Microsoft Mathematics
Տեսակeducational software? և ծրագրային ապահովում
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
ՊլատֆորմԱնդրոիդ
Կարդագող ֆայլերի ֆորմատMicrosoft Math worksheet?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատMicrosoft Math worksheet?
Արտոնագիրfreeware

Microsoft Mathematics, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված անվճար կրթական գործիքների փաթեթ։

Փաթեթը ներառում է իր մեջ բազմաթիվ օգտակար և կարևոր ծրագրեր, որոնց միջոցով աշակերտները կկարողանան ստեղծել պրակտիկ աշխատանքներ և նախագծեր, խմբերով աշխատել նախագծերի վրա՝առցանց և ռեալ ժամանակում/ արդյունավետ ժամանակի օգտագործում/, հրապարակել դրանք համացանցում։ Փաթեթում կան այնպիսի գործիքներ որոնցով հնարավոր է կատարել պատկերների, նկարների, տեսանյութերի մշակում և խմբագրում։ Փաթեթի ծրագրերի միջոցով կարելի է իրականացնել ստեղծված նյութերի համօգտագործում։

Այս ծրագրային փաթեթը դասապրոցեսի արդյունավետությունը բարձրացնող նոր գերժամանակակից, աշխարհում մեծ տարածում գտած կրթական գործիքների համախումբ է, որի միջոցով ուսումնական գործընթացը կդառնա սովորողների համար առավել արդյունավետ, մատչելի, ժամանակակից, բովանդակալի։ Այն կօգնի սովորողներին դասապրոցեսի ինտեգրմանը, կխթանի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը դասապրոցեսում[1]։

Մայքրսոֆթ ընկերության կրթական ծրագրերի փաթեթը ներառում է այնպիսի գործիքներ, որոնց միջոցով կարելի է տեսականորեն անցկացվող կրթական գործընթացը զուգորդել գործնական աշխատանքների հետ, որի արդյունքում սովորողները մասնակից կռադնան կրթական նյութերի և պաշարների ստեղծման գործընթացին։

Ուսուցիչները գործիքախմբի միջոցով կարող են պլանավորել, պատրաստվել և անցկացնել տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից դաս, որը լիովին կհամապատասխանի ուսումնական ծրագրին:Կլուծվի նաև դասաժամին աշակերտների ներգրավվածության խնդիրը։ Օգտագործողների հարմարավետության համար գործիքախումբը բաժանված է 4 հիմնական խմբերի՝

  1. Create –նյութի ստեղծում
  2. Collaborate-խմբային աշխատանք
  3. Research & Study-հետազոտական աշխատանք
  4. Teach-ուսուցում

Մի քանի օրինակներ Մայքրոսոֆթի կրթական գործիքների փաթեթից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա մի քանի օրինակներ Մայքրոսոֆթի կրթական գործիքների փաթեթի ծրագրերից՝

  • AutoCollage-ը նկարներով կոլլաժ ստեղծելու համար։
  • Songsmith-ը հրաշալի հնարավորություն է սովորողների երաժշտական ունակությունների բացահայտման և ցուցադրման համար։
  • Kodu Game Lab-ը խաղերի ծրագրավորման լեզու է
  • WorldWide Telescope (WWT) ծրագիրը թույլ է տալիս ձեր համակարգչի էկրանը վերածել վիրտուալ հեռադիտակի, որով կարող եք ճամփորդել տիեզերքով և ուսումնասիրել մոլորակները։
  • Windows Movie Maker-տեսանյութեր ստեղծելու համար ծրագիր։

Խնդիրների լուծում Microsoft Mathematics 4.0-ի օգնությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Mathematics 4.0 ծրագիրը տրամադրում է գրաֆիկական հաշվիչ, որը թույլ է տալիս կառուցել երկչափ և եռաչափ գրաֆիկա։ Ծրագրի օգնությամբ կարելի է ստանալ հավասարումների և անհավասարումների գրաֆիկներ։ Այն քայլ առ քայլ ներկայացնում է հավասարումների լուծման էտապները։

Ծրագրի օգնությամբ կարող եք լուծել խնդիրներ, հավասարումներ և անհավասարումներ։ Այն ունի օգտակար գործիքների խումբ, որոնք կօգնեն աշակերտներին ևուսանողներին ուսումնասիրել մաթեմատիկա, երկրաչափության, ֆիզիկա և այլ ճշգրիտ գիտություններ։ Ծրագում առկա են բանաձևեր, որոնց միջոցով կարելի լուծել խնդիրներ երկրաչափությանից, ֆիզիկայից, քիմիայից, հանրահաշվից, եռանկյունաչափությունից։

Ծրագիրը բավականաչափ հետաքրքիր է` գեղեցիկ և հարմարավետ միջերեսով։ Այն թույլ է տալիս լուծել բավականաչափ բարդ հավասարումներ, օրինակ x^4-6x^3+2x^2+20x+8=0, և կարող է կառուցել բավականաչափ բարդ գրաֆիկներ, օրինակ y=root(3)(x^3-x^2-x+1), որոնց կառուցման համար ուսուցիչները և աշակերտները կծախսեին իրենց թանկ ժամանակը։

Ծրագիրը ունի հետևյալ առավելությունները`

  1. Հնարավորություն ցուցադրել աշակերտներին տարբեր ֆունկցիաների գրաֆիկներ միաժամանակ։ Գրաֆիկները կարելի է մասշտաբավորել։ Կարելի է ցանցի միջոցով առանձին հատվածների չափերը փոփոխել։
  2. Հնարավորություն է տալիս ցուցադրել գրաֆիկի վրա արմատների քանակը և դրանց դիրքը առանցքի վրա։ Trace հրամանի օգտագործումը թույլ է տալիս նույնիսկ մոտավորապես որոշել այդ արժեքները։
  3. Թույլ է տալիս պահպանել գրաֆիկը ինչպես մոդելի, այնպես էլ նկարի տեսքով։
  4. Թույլ է տալիս ինտեգրացնել գրաֆիկները և արմատների արժեքները փաստաթղթում։
  5. Կարելի է ստանալ մակերեսի պատկերը և պտտել այն, որպեսզի դիտվի տարբեր կողմերից։

Word եւ OneNote-ի համար ստեղծվել է համատեղ հավելված, որը կոչվում է Microsoft Mathematics[2][3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sharma, Trishna (11 January 2011). "Microsoft Releases Mathematics 4.0". TechGenie.
  2. "Download details: Microsoft Mathematics Add-In for Word and OneNote.". Microsoft Download Center. Microsoft Corporation. 17 October 2010. Retrieved 29 November 2010
  3. "Free: Microsoft Mathematics Add-In for Word and OneNote released". Microsoft New Zealand Education blog. Microsoft Corporation. 15 August 2010. Retrieved 29 November 2010.:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]