Քոստքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոստքո
Costco Wholesale logo 2010-10-26.svg
Costcoheadquarters.jpg
Տեսակձեռնարկություն և supermarket chain
Հիմնադրված է1983
ՀիմնադիրJames Sinegal և Jeffrey Brotman
ՎայրIssaquah, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենW. Craig Jelinek
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Ընդհանուր ակտիվներ33 160 000 000 ԱՄՆ դոլար (2016)
Հասույթ118 700 000 000 ԱՄՆ դոլար (2016)
Աշխատողների թիվ126 000 մարդ (2016)
ՆախկինPrice Club
Կայքcostco.com
ԲորսաՆԱՍԴԱՔ
Costco Վիքիպահեստում

«Costco Wholesale Corporation», ամերիկյան ակումբային եղանակով մեծածախ վաճառքի ինքնասպասարկման խանութների անդրազգային ցանց։ 2015 թվականի դրությամբ համարվում է աշխարհի երկրորդ ամենախոշոր մեծածախ առևտրի ցանցը «Walmart»-ից հետո։ «Fortune» ամսագրի 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցանկում գրավում է 53-րդ հորիզոնականը[1] (2015

Ընկերության առաջին մասնաշենքը բացվել է 1983 թվականին՝ Սիեթլ քաղաքում (Վաշինգտոն նահանգ

Ընկերության առևտրի կետերում (պահեստներում) առկա են ամենատարբեր ապրանքատեսակները, մասնավորապես խանութներում վաճառվում են սպասքի պարագաներ, հրուշակեղեն, էլեկտրատեխնիկա, կենցաղային գործիքներ, ավտոպահեստամասեր, անվադողեր, խաղալիքներ, սարքաշարեր, սպորտային ապրանքներ, զարդեղեն, տեղախցիկներ, գրքեր, առողջապահական պարագաներ, կահույք, գրասենյակային պարագաներ և այլն։

2014 թվականի ապրիլի դրությամբ ընկերությունն ունի 672 առևտրի կետեր Միացյալ Նահանգներում (474), Կանադայում (89), Մեծ Բրիտանիայում (26), Ավստրալիայում (7), Մեքսիկայում (34), Թայվանում (10), Հարավային Կորեայում (11), Ճապոնիայում (20) և Իսպանիայում (1)[2] [3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]