Քուալքոմ
Քուալքոմ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1985 |
Հիմնադիր | Իրվին Ջեյկոբս և Էնդրյու Վիտերբի |
Վայր | Սան Դիեգո, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Սթիվեն Մոլենկոպֆ և Cristiano Amon? |
Արդյունաբերություն | կիսահաղորդչային արտադրություն, հեռահաղորդակցություն[2] և Ռադիո |
Ընդհանուր ակտիվներ | 41,2 մլրդ $ (սեպտեմբերի 26, 2021)[3] |
Հասույթ | ▲44,2 մլրդ $ (2022)[4] |
Աշխատողների թիվ | ▲45 000 մարդ (սեպտեմբերի 26, 2021)[3] |
Դուստր ընկերություններ | Qualcomm MEMS Technologies?, Քուալքոմ (Միացյալ Թագավորություն), Քուալքոմ (Կանադա), Qualcomm Communications SARL? և Qualcomm Atheros? |
Կայք | qualcomm.com(անգլ.) և qualcomm.com |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[5], CVE Numbering Authorities?[6], FIDO Alliance[7], SD Association?[8] և Wireless Power Consortium?[9] |
Բորսա | |
![]() |
Քուալքոմ ընկերությունը մշակում է անլար կապի միջոցներ, ինչպես նաև համակարգ չիպի վրա էլեկտրոնային սխեմաներ, գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Իրվին Ջեյկոբսի և Ֆրանկլին Անտոնիոի[10] կողմից։
1999 թվականին ընկերության բաժնետոմսերը վաճառվել են Ericsson ընկերությանը։
2000 թվականին ընկերությունը ձեռք է բերել SnapTrack, A-GPS համակարգերի մշակողին, որը աշխատում է բջջային հեռախոսներում gpsOne ապրանքանիշի ներքո։
2000 թվականին բջջային հեռախեսների արտադրությունը վաճառվել է Ճապոնական Kyocera ընկերությանը։ Ընկերությունը կենտրոնացել է անլար կապի տեխնոլոգիաների նախագծմանը և լիցենզավորմանը, ինչպես նաև զբաղվում է ASIC ընկերությամբ, որը իրացնում է արդ տեխնոլոգիաները։ 2000 թվականին Քուալքոմ ընկերությունը չորսամյա պայմանագիր է կնքել Ubiquam ընկերության հետ, որը մշակում է բջջային հեռախոսներ CDMA-450 ստանդարտով։
2006 թվականին Քուալքոմ ընկերությունը միացել է Flarion Technologies ընկերությանը, մասնագիտանալով OFDM կապի ոլորտում[11]։ 2011 թվականին տեղի ունեցավ ընկերության ամենախոշոր ձեռքբերումը, երբ Qualcomm 3․1 միլիարդ դոլարով Atheros Communications ընկերությանը դարձրեց իր դուստր ընկերությունը[12]։
2014 թվականի մարտին գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սթիվեն Մոլենկոպֆը[13]։
2016 թվականին Հարավային Կորեայի հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Քուալքոմ ընկերությանը $853 ամերիկյան դոլարով, հակամենաշնորհային օրենսդրությունը խաղտելու և առևտրում իր դիրքերը չարաշահելով (կատարել է անազնիվ առևտուր)։ Նաև Քուալքոմը մեղադրվում է այն բանում, որ իր հաճախորդներին պարտադրել է ստորագրել ինտեգրալ սխեմաների վաճառքի լիցենզիաների արտոնագրված պայմանագրերը, սակայն այդ ինտեգրալ սխեմաների պատենդները Քուալքոմ ընկերությանը չեն պատկանում։ 2015 թվականին Քուալքոմ ընկերությանը Չինաստանում տուգանել են $975 միլիոն դոլար[14]։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
CDMA Chipsets, BREW, Eudora, OmniTRACS, MediaFLO, QChat, uiOne։
Արտադրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին ARM ընկերության կաղմից լիցենզավորված Cortex A8 միջուկով պրոցեսորի հիմանն վրա Qualcomm ընկերությունը բջջային հեռախոսների միկրոպրոցեսոր է մշակել Scorpion միջուկով։ Չիպը լիովին ունի այն նույն հրահանգները ինչ, որ ունի ARMv7, բայց ARM հիմնարար միջուկի հետ համեմատած փոփոխվել է։ Scorpion աշխատում է ավելի քան 1 ԳՀց հաճախությամբ։ Պրոցեսորը պատրաստված է 65 նմ տեխնոլոգիայով։
2008 թվականին թաղարկվել է HTC Touch Diamond կոմունիկատորը, որը աշխատել է Qualcomm MSM7201A պրոցեսորով 528 ՄՀց հաճախությամբ։
Qualcomm MSM7201A համարվում է Qualcomm MSM7200(A) մոդիֆիկացված անալոգը։ Պրոցեսորը հիմնված է ARMv6 բազայի հրահանգների հիմանն վրա։ Ինչպես նաև HTC Touch Diamond համարվում է միակ կոմունիկատորը, որը լիովին օգտագործվել է արագացուցիչ դրայվեր ATI Imageo համար։
Qualcomm ընկերության չիպերը սկսած MSM7200 ունեն AMD ընկերության Imageon ներկառուցված գրաֆիկական չիպ։
Qualcomm պրոցեսորները ունեն 2D/3D արագացուցիչ, հիմնված OpenGL ES և DirectX Mobile հիմանն վրա և ապահովում են ծրագրային մշակում մինչև 133 միլիոն պիքսել վայրկյանում, նաև տեսախցիկի աջակցություն մինչև 10 մեգապիքսել, ապարատային կոդավորում և ապակոդավորում MPEG4 և H.264 ծրագրերով։ Չնայած իր ներուժին (2008 թվական), Քուալքոմի չիպեչը միայն տեսականորեն են հզոր Nvidia GoForce5500 և Intel 2700G-ից, բայց ОС Google Android հայտնվելը դրությունը ամբաղջովին փոխել է Qualcomm ընկերության կողմը։ Մեկ միջուկանի MSM8930 չիպը ունի 2․5 ԳՀց հաճախություն և նախատեսված է սմարթֆոնների համար։
2013 թվականի դրությամբ Qualcomm թողարկել է պրոցեսորներ ինչպիսիք են
- Qualcomm APQ8064 (S4 pro), 1500 ՄՀց չորս միջուկանի (տեղադրված է LG Optimus G, Nexus 4, Nexus 7 (2013), Sony Xperia Z, OPPO Find 5, ZTE Nubia Z5, ZTE Grand S)
- Qualcomm MSM8960 (S4), 1500 ՄՀց չորս միջուկանի (Samsung I8750 Ativ S, HTC One XL,Nokia Lumia 920, Nokia Lumia 820, Nokia Lumia 1020[15], Motorola RAZR HD, Motorola Razr M, Sony Xperia V)
- Qualcomm MSM8260A (S4), 1500 ՄՀց երկու միջուկանի (HTC One S, Sony Xperia TX, Sony Xperia T, HTC Windows Phone 8X, SHARP Aquos Phone SH930W)
- Qualcomm MSM8260T (S3), 1500 ՄՀց, երկու միջուկանի, (տեղադրված է HTC Sensation XE, Sony Xperia S)
- Qualcomm MSM8260 (S3), 1200 ՄՀց, երկու միջուկանի, (տեղադրված է HTC Sensation)
- Qualcomm MSM 8255Т (S2), 1400 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է Samsung i8510 Galaxy W, Sony Ericsson Xperia Arc S, Huawei Honor U8860)
- Qualcomm MSM8255 (S2), 1000 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Desire S, HTC Incredible S, HTC Desire HD, Sony Ericsson Xperia Arc, Nokia Lumia 800, Nokia Lumia 710)
- Qualcomm QSD8250 (S1), 1000 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Desire, HTC HD2)
- Qualcomm MSM7230 (S1), 800 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Desire Z)
- Qualcomm MSM7227 (S1), 600 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Legend, HTC Gratia, HTC Wildfire S)
- Qualcomm MSM7227T (S1), 800 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է LG Optimus Link, LG Optimus Hub, Samsung S5830 Galaxy Ace, Samsung S5660 Galaxy GIO, Samsung Galaxy Gio)
- Qualcomm MSM7227A (S1), 1000 ՄՀց, 800 ՄՀց մեկ միջուկանի (տեղադրված է Nokia Lumia 610, ZTE v880e, Sony Xperia J)
- Qualcomm MSM7225 (S1), 528 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Wildfire, HTC Touch2)
- Qualcomm MSM7225A (S1), 600 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Explorer, Motorola Defy Mini)
- Qualcomm MSM7200A (S1), 528 ՄՀց, մեկ միջուկանի (տեղադրված է HTC Hero, Sony Ericsson Xperia X1):
Քուալքոմի ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]
QPST (Qualcomm Product Support Tool), QXDM (Qualcomm eXtensible Diagnostic Monitor) —պաշտոնական անվճար ծրագրային ապահովում Քուալքոմի (QPST) ծրագրավորման և (QXDM) ախտորոշման համար։
Ինտերֆերացիոն մեդուլյատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
IMOD — գունավոր պատկերների ձևավորման տեխնոլոգիա մշակված Qualcomm ընկերության կողմից, որի հիմքում ընկած է լուսային ալիքների ինտերֆերացիա մեթոդը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mock, Dave. The Qualcomm Equation. — American Management Association, 28 февраля 2005. — ISBN 0-8144-0818-4
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ 3,0 3,1 Qualcomm Inc. Annual Report 2021 SEC 10-K
- ↑ Form 10-K — 2022.
- ↑ Member Companies | Wi-Fi Alliance
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ https://fidoalliance.org/members/
- ↑ https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
- ↑ https://www.wirelesspowerconsortium.com/members/18384
- ↑ Franklin P. Antonio (անգլ.)
- ↑ Qualcomm Completes Flarion Buy.
- ↑ «Qualcomm завершила $3,1-млрд поглощение Atheros Communications» (ռուսերեն)։ 3DNews։ 30.05.2011։ Վերցված է 21.11.2014
- ↑ «Qualcomm: Стив Молленкопф» (ռուսերեն)։ «ДэйлиКом»։ 16.12.2013։ Վերցված է 21.11.2014
- ↑ Корейский антимонопольный комитет оштрафовал Qualcomm на $853 млн
- ↑ Википедия։ «Nokia Lumia 1020»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
|