Jump to content

Ստիլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստիլուս, գրիչ (ոչ մեծ չափի մետաղական կամ պլաստմասային փայտիկ) հատուկ պլաստմասե վերջույթով, որով անհրաժեշտ է հպվել համակարգչի (սմարթֆոնի, պլանշետի, և այլն[1][2]) սենսորային էկրանին այն կառավարելու համար, կամ գրաֆիկական պլանշետի[1] վրա նկարելու համար։ Թեև սենսորային էկրանի վրա կարելի է աշխատել նաև մատի օգնությամբ, բայց ստիլուսը ապահովում է աշխատանքի ճշգրտություն։ Ստիլուսը կատարում է մկնիկի կամ թաչպադի դեր։

Առաջին համակարգիչը, որը օգտագործել է ստիլուս Styalator-ն է, որը ցուցադրվել է Թոմ Դայմոնդի կողմից 1957 թվականին[3][4]։

 
 
 

Ստիլուսի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիլուսին փոխարեն կարող է ծառայել ցանկացած ոչ շատ սուր ծայրով առարկա՝ էկրանը նույնատիպ է արձագանքում ստիլուսի, եղունգի, ատամի չոփիկի ճնշմանը։ Սակայն հատուկ ստիլուսը չնայած նրան, որ ունի բարակ ծայր, այն ու ամենայնիվ այն կորացված է, ինչն էլ թույլ է տալիս նրան սահել էկրանի վրայով չվնասելով այն։

Տարողական էկրանների համար նախատեսված ստիլուսը պետք է ունենա վերջույթը, որը օժտված է էլեկտրական տարողությամբ։ Այս տեսակի ստիլուսը օժտված է փափուկ ռեզինե վերջույթով, որի իր մեջ ունի մագինասկան պտտվող օղակ, կծիկ կամ երկաթի խարտուք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Shelly, Gary B.; Misty E. Vermaat (2009). Discovering Computers: Fundamentals. Cengage Learning. ISBN 978-0-495-80638-7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Giz Explains: The Magic Behind Touchscreens». Gizmodo. 2008 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Dimond, Tom (1957 թ․ դեկտեմբերի 1). «Devices for reading handwritten characters». Proceedings of Eastern Joint Computer Conference. էջեր 232–237. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Dimond, T. L. (1958). «Devices for Reading Handwritten Characters». December 9-13, 1957 Eastern Joint Computer Conference: Computers with Deadlines to Meet. Association for Computing Machinery: 232–237. doi:10.1145/1457720.1457765.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Shelly, Gary B.; Misty E. Vermaat. Discovering Computers։ Fundamentals. Cengage Learning. p. 218. 2009. ISBN 978-0-495-80638-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիլուս» հոդվածին։