Apple A12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple A12 Bionic
Արտադրվել է2018 թվական
Common manufacturer(s)
Min. feature size7[1]
ՆախորդողApple A11
ՀաջորդողApple A12X

Apple A12 (A12 Bionic chip), Apple կազմակերպության կողմից ստեղծված չիպի վրա հիմնված համակարգ՝ Apple Ax շարքից։ 2018 թվականի մոդել է։ Համակարգի կազմի մեջ մտնում է 64 բայթանոց 6 միջուկային ARM-միկրոպրոցեսորը։ Մշակվել է Apple կազմակերպության կողմից և արտադրվում է TSMC պայմանագրային արտադրողի կողմից՝ 7 նանոմետրանոց տեխպրոցեսով[2]։ Սկզբում նախատեսվում էր պրոցեսորը թողարկել Apple A11x անվամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A12 Bionic-ի հիմնական բլոկները հաշվողական և գրաֆիկական միջուկներ են։ Հենց չիպը պարունակում է․

  • կատարման երկու հաշվիչ միջուկ (բարդ հաշվողական խնդիրների համար),
  • արդյունավետության չորս հաշվողական միջուկ (ամենօրյա աշխատանքի համար),
  • չորս գրաֆիկական միջուկ (Metal 2 տեխնոլոգիայի աջակցությամբ),
  • 8 միջուկային Neural Engine նեյրոպրոցեսոր։

A12 Bionic-ը սկսել է ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել, քան Apple A11-ը, այն դեպքում, երբ բարձրակարգ միջուկներն այժմ 15 տոկոսով ավելի հզոր են, 50 տոկոսով՝ էներգաարդյունավետ։

Neural Engine[խմբագրել | խմբագրել կոդը]

A12 Bionic-ում օգտագործվում է բարելավված 8-միջուկային նեյրոնային Neural Engine պրոցեսոր, որը կարող է մեկ վայրկյանում կատարել մինչև 5 տրիլիոն գործողություն և Apple A11-ի համեմատ աշխատում է մինչև 9 անգամ ավելի արագ[3]։

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple A12 օգտագործող սարքավորումներ՝

  • iPhone XS - 2018 թվականի սեպտեմբերից,
  • iPhone XS Max - 2018 թվականի սեպտեմբերից,
  • iPhone XR - 2018 թվականի հոկտեմբերից,
  • iPad Air 3 - 2019 թվականի մարտից,
  • IPad mini (5-րդ սերունդ) - 2019 թվականի մարտից[4]։

Apple A12X անունով չիպերի տարբերակն օգտագործվում է

  • iPad Pro (2018) - 2018 թվականի հոկտեմբերից[5]։

Apple A12Z անունով չիպի տարբերակն օգտագործվում է

  • iPad Pro (2020) - 2020 թվականի սեպտեմբերից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Представлена однокристальная система Apple A12 Bionic» (ռուսերեն). iXBT. 13 сентября 2018.
  2. «Apple представила новые флагманы — iPhone Xs и Xs Max» (ռուսերեն). 3DNews. 12 сентября 2018.
  3. [1] // apple.com
  4. «Apple представила новые модели iPad». Ведомости. 18 марта 2019. Վերցված է 26.03.2019-ին.
  5. [2] // IXBT.com