IPhone XS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
iPhone XS
iPhone XS Max
ԱրտադրողApple
ԷկրանXS: 5.8 in (150 mm), 2436x1125 px
XS Max: 6.5 in (170 mm), 2688×1242 px
Տեսախցիկ12 Մպ կրկնակի
Օպերացիոն
համակարգ
iOS 12
ՊրոցեսորApple A12 Bionic, 6 միջուկային
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Հիշողության
քարտ
նախատեսված չէ
Մշտական
հիշողություն
64, 256, 512 Գբ
ՔաշXS: 177 գ
XS Max: 208 գ
Սկզբնական գինՍկսած $9999 iPhone XS-ի համար (64GB, ԱՄՆ) Սկսած $1099 iPhone XS Max-ի համար (64GB, ԱՄՆ)

iPhone XS և iPhone XS Max («X»-ը հանդես է գալիս որպես «տասը»), Apple ընկերության սմարթֆոնները, որոնք աշխատում են Apple A12 Bionic պրոցեսորի և iOS 12 օպերացիոն համակարգի միջոցով։ Թողարկվել են iPhone XR-ի հետ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

XS սմարթֆոնը իր մեջ ներառում է 5,8 դյույմ Super Retina HD անկյունագծով էկրան, ինչպես նաև նոր առաջավոր Apple A12 Bionic պրոցեսոր[1]։ Ունի TrueDepth տեսախցիկ՝ 12 մեգապիքսել հետևի և 7 մեգապիքսել դիմացի։

iPhone XS Max-ը թողարկվել է iPhone XS-ի հետ միաժամանակ։ Համեմատած iPhone XS-ի հետ՝ iPhone XS Max-ի էկրանի անկյունագիծը 6,5 դյույմ է և ունի ավելի հզոր մարտկոց։

Նաև հեռախոսները ստացել են ջրից ու փոշուց պաշտպանվելու IP68 կարգի հնարավորություն։

Երկու տարբերակն էլ հասանելի է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն, ինչպես նաև «մոխրագույն տիեզերք»[2]։

iPhone XS-ը և iPhone XS Max-ը աշխատում են Nano-SIM և eSIM սիմ-քարտերով միջազգային մակարդակում։ Դրանց փոխարեն Չինաստանում, Հոնկոնգում և Մակաուում առաջարկվում է երկակի Nano-SIM քարտ[3][4]։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone XS-ի և iPhone XS Max-ի օպերացիոն համակարգը iOS 12-ն է, որը պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 17-ին[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone XS Max-ն ունի 6,5 դյույմ էկրան՝ 0,7-ով ավելի, քան iPhone XS-ը և iPhone X-ը։ Այս չափը թույլ է տալիս ավելի հզոր մարտկոցներ տեղադրել՝ Էներգիան երկար պահպանելու համար, սակայն էկրանի մեծացման հետ մեկտեղ ավելանում են կշիռը և չափերը, վատանում է սարքավորման էրգոնոմիկան։

Օգտագործողները դժգոհում են, որ iPhone XS Max-ը, ի տարբերություն նախորդ մոդելների, ձեռքի մեջ շատ հարմար չի տեղավորվում, և հատկապես փոքր ափեր ունեցող մարդկանց համար խնդրահարույց է[6]։

iPhone XS-ը և iPhone XS Max-ը iPhone X-ի նման ունեն X OLED էկրան, սակայն նոր մոդելների դեպքում դինամիկ տիրույթն ընդլայնված է 60%-ով։ էկրանը դեռևս զրկված է ներկայումս տարածված «Always On Display» հնարավորությունից, ինչը հիասթափեցրել է որոշ օգտատերերի[6]։

Հեռախոսի հետ տրվում է նաև ստանդարտ լիցքավորիչ, որը չունի արագ լիցքավորման գործառույթ։ Օգտատերերին հիասթափեցրել է նաև այն փաստը, որ հավաքածուից հեռացվել է Lightning/3,5 TRRS ադապտերը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]