Էրգոնոմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրգոնոմիկական սխեմա

Էրգոնոմիկա (հուն. ἔργον - աշխատանք, νόμος - օրենք), աշխատանքի պայմաններ ստեղծող, նրա պրոցեսներն ուսումնասիրող, այն մարդու ֆիզիոլոգիական և հոգեբանական հնարավորություններին հարմարեցնող դիսցիպլին է։ «Էրգոնոմիկա» տերմինը առավելապես տարածված է Եվրոպայում, ԱՄՆ-ում այն կոչվում ե «Մարդկային ինժեներիա»: Էրգոնոմիստները ձգտում են ստեղծել գործունեության մոդելավորման և ծրագրավորման տեսություն, «մարդ-մեքենա-միջավայր» ամբողջական համակարգ, որը կիբեռնետիկական է և որի օղակներից մեկը՝ մարդը իրագործում է ինֆորմատիկայի ընկալման, մշակման և արտադրման պրոցեսը կառավարելու ֆունկցիան։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել]

Էրգոնոմիկան ծագել է տեխնիկայի, կենսաբանության, հոգեբանության և աշխատանքի կազմակերպման վերաբերվող գիտության սահմանագծում։ Դա համընկնում է 1920-ական թվականներին, երբ մարդու կողմից կառավարվող տեխնիկան բավականին բարդացավ։ Առաջին էրգոնոմիկական հետազոտությունները կատարվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Էրգոնոմիկայի հետազոտությունների հիմնական նպատակը մարդու ուժերի և հնարավորությունների օպտիմալ օգտագործումն է։

Էրգոնոմիկայի բնագավառները[խմբագրել]

Էրգոնոմիկայի հիմնական բնագավառներն են՝

  • Մարդու ֆունկցիոնալ վիճակի և աշխատունակության վրա ֆիզիկական միջավայրի ազդեցության հետազոտումը։
  • Հոգեբանական ֆիզիոլոգիա - հիգիենիկ և գեղագիտական պահանջների տեսակետից կառավարման տարբեր կետերի և սարքերի ռացիոնալ ստեղծման սկզբունքների հաստատումը։
  • Աշխատանքային տեղի ու պայմանների նախագծման պահանջների սահմանումը։
  • Տարբեր տեսակի ինդիկացիաների (տեսողական, լսողական և այլն) լավագույն բնութագրերի արդյունավետության սահմանումը։

Էրգոնոմիկայի բաժինները[խմբագրել]

  • Միկրոէրգոնոմիկա - զբաղվում է «մարդ - մեքենա» հարաբերության ուսումնասիրությամբ և նախագծմամբ։
  • Միդիէրգոնոմիկա - զբաղվում է «մարդ - կոլեկտիվ», «կոլեկտիվ - կազմակեպություն», «կոլեկտիվ - մեքենա», «մարդ - ցանց» հարաբերության ուսումնասիրությամբ և նախագծմամբ։
  • Մակրոէրգոնոմիկա - ուսումնասիրում և նախագծում է «մարդ - հասարակություն» հարաբերությունը։

էրգոնոմիկայի հիմնական հասկացությունները Էրգոնոմիկան ունի հիմնական 8 հասկացություն. 1.Էրգոնոմիկայի առարկա Էրգոնոմիկայի առարկա է հանդիսանում մարդու(մարդկանց խմբերի) և տեխնիկական միջոցների փոխազդեցության համակարգի ուսումնասիրումը: 2. Էրգոնոմիկայի նպատակը Էրգոնոմիկայի նպատակն է գործունեության որակի բարձրացումը՝ մարդ-մեքենա-միջավայր համակարգում, միաժամանակ պահպանելով մարդու առողջությունը , ստեղծելով նախադրյալներ զարգացման համար: 3.էրգոնոմիկայի համակարգը Էրգոնոմիկայի համակարգը ընդհանուր նպատակին ծառայող, փոխազդող բաղադրիչներն են:Էրգոնոմիկայում հաճախ խոսքը գնում է մարդ-մեքենա-միջավայր համակարգի մասին ,սակայն կարող են դիտարկվել նաև այլ համակարգեր՝արտադրական կամ այլ կոլեկտիվ փոխազդեցության համակարգ: 4.Մեքենան էրգոնոմիկայում Էրգոնոմիկայում մեքենան ցանկացած տեխնիկական սարքավորումն է,որը նախատեսված է էներգիայի, մատերիայի կամ տեղեկետվության փոփոխման համար: 5.Էներգիայի խնդիրը էրգոնոմիկայում Էներգիայի խնդիրը էրգոնոմիկայում որոշակի գործունեության կատարման կամ դրան նախապատրաստվելու հստակ մեթոդների նախագծումն է: 6.էրգոնոմիկայի պահանջները էրգոնոմիկայի պահանջները այն պահանջներն են,որոնք ներկայացնում են մարդ-մեքենա-միջավայր համակարգի, մարդ-օպերատոր գործունեության օպտիմալիզացման նպատակով:Ընդորում հաշվի են առնվում մարդու սոցիալ-հոգեբանական,ֆիզիոլոգիական,անատոմիական,անդրոպոմետրիկ և այլ բնութագրերն ու հնարավորությունները: էրգոնոմիկայի պահանջները հիմք են հանդիսանում մեքենայի նախագծման ամբողջ համակարգի և նրա տարրերի տարածման և հորինվածքային լուծումների դիզայն մշակման համար: 7.Մարդ-օպերատորը էրգոնոմիկայում Մարդ-օպերատորը էրգոնոմիկայում ցանկացած մարդ է,ով ղեկավարում է մեքենան: Էրգոնոմիստի համար մարդ-օպերատոր կարող է հանդիսանալ և հաստոցագործ բանորը ,և տնային տնտեսուհին խոհանոցում գազօջախի դիմաց,կամ փոշեկուլը ձեռքին: 8.Էրգոնոմիկայի հատկությունները Էրգոնոմիկայի հատկությունները առարկայի հատկություններ են,որոնք դռսևորվում են մարդ-մեքենա-միջավայր համակարգում:

Էրգոնոմիկայի զարգացման փուլերը

.1950-ական թ.թ.-զինորական էրգոնոմիկա Էրգոնոմիկայի զարգացումը սկսվեց 2-րդ համաշխարհային պատերազմից հետո,զինվորական տեխնիկայից ԱՄՆ-ում,Անգլիայում և այլ երկրներում: Զինվորական տեխնիկայի ստեղծման մեջ ներգրավվեցին մարդուն հետազոտող գիտնականների զգալի խմբեր: .1960-ական թ.թ-արդյունաբերական էրգոնոմիկա Այս ժամանակահատվածում էրգոնոմիկան առավելապես օգտագործվեց նախագծելու համար տրանսպորտային միջոցներ,արտադրական սարքավերումներ և տիեզերական տեխնիկա: .1970-ական թ.թ- սպառողական ապրանքների էրգոնոմիկա .1980-ական թ.թ. – համակարգչային և ծրագրային ապահովման էրգոնոմիկա .1990-ական թ.թ-տեղեկատվական և կազմակերպչական էրգոնոմիկա:Չեն թուլանում նաև զինորական և տիեզերական տեխնիկայի ուղղությունները:


Էրգոնոմիկա առարկայի բաղկացուցիչ մասերը Էրգոնոմիկա առարկան ունի 3 հիմնական բաղկացուցիչ մասեր. 1. Մարդաչափություն-հետազոտում է մարդու մարմնի կառուցվածքը կախված էթնիկական,տարիքային,սեռական և մասնագիտական առանձնահատկություններից: 2. Ճարտարագիտական հոգեբանություն-ուսումնասիրում է մարդու և տեխնիկական միջոցների փոխազդեցության համակարգը, ապահովելու համար մաքսիմալ լավ աշխատանքային պայմաններ: 3. Ընկալման հոգեբանություն- ուսումնասիրում է շրջապատող առարկայական միջավայրի տեսողական,շոշափողական առանձնահատկությունները ու օրինաչափությունները:

էրգոնոմիկայի և նրա հիմնական հասկացողությունների սահմանումը

Էրգոնոմիկա տերմինը առաջացել է հունարեն էրգոն-գործ և նոմա-օրենք բառերից:Դա գիտական ուղղություն է,որը ուսումնասիևում է մաևդու օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները՝ աշխատանքի և կենսագործունեության բոլոր պրոցեսներում:Այն բացահայտում է բարձր արտադրողականության աշխատանքի ,օպտիմալ պայմանների ստեղծման օրինաչափությունները: Էրգոնոմիկան զբաղվում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում հարմարավետ առարկայական միջավայրի ստեղծման խնդիրներով: Էրգոնոմիկայի միջոցով առաջանում են առարկաների մաքսիմալ հարմար ձևեր: Էրգոնոմիկա տերմինը ընդումվել է Անգլիայում 1949թ.,երբ մի խումբ անգլիացի գիտնականներ հիմնում են էրգոնոմիկական հետազոտությունների արվեստանոց:Նրանք նպատակ ունեին լուծել աշխատանքի ռացիոնալ կազմակերպման խնդիրը:


Անհրաժեշտ պահանջները նախագծող օբյեկտների նկատմամբ

Ցանկացած առարկայի դիզայնում արտաքին գրավչությունը և հարմարավետությունը անբաժանելի են: Եթե որևէ առարկա գեղեցիկ չէ,իսկ մյուսը շատ գեղեցիկ է միևնույնն է երկուսն ել պետք է լինեն օգտագործելի, հարմար և գրավիչ: Ցանկացած օբյեկտ կամ օբյեկտների համալիր նախագծող ճարտարապետի կամ դիզայների կողմից պետք է բավարարի անհրաժեշտ նվազագույնը 3 պահանժջների. 1.գեղեցկություն 2.հարմարավետություն և արտադրողի և սպառողի տեսանկյունից 3.համապատասխանություն ֆունկցիային

Էրգոդիզայն հասկացությունը Էրգոնոմիկան օրգանապես կապված է դիզայնի հետ,որի հիմնական նպատակն է ներդաշնակ առարկայական միջավայրի ստեղծումը,բավարարող մարդու նյութական և հոգևոր կարիքները: Դիզայների կողմից մշակվում է ոչ միայն առարկայի արտաքին տեսքը այլ նաև նրա կառուցվածքային կապերը,որոնք ապահովում են առարկայի ֆունկցիոնալ և հորինվածքային միասնությունը: Վերը նշված համակարգը թույլ է տալիս դիտարկել էրգոնոմիկան,որպես դիզայնի գիտական,բնականոն հիմք:Պրակտիկ տեսանկյունից մարդկային գործոնների հաշվառումը դիզայն նախագծի անբաժանելի մասն է: 1980-ական թ. կեսերից այն գործունեության ոլորտը,որը առաջացել է էրգոնոմիկայի և դիզայնի հատման տեղում կոչվում է էրգոդիզայն: Էրգոդիզայնը միացնում է 1 ամբողջության մեջ մարդկային գործոնների էրգոնոմիկական հետազոտությունները և դիզայն նախագծային մշակումները: Էրգոդիզայնը ենթադրում է ցանկացած իրի մինչնախագծային ուսումնասիրումը՝ այսինքն նախքան այդ իրը կստեղծեն: Այս գիտական ուղղության հիմնական չափանիշներն են . 1.առարկայի նշանակությունը նրա ֆունկցիան , հետևաբար արտաքին տեսքը: Այս ամենը վերաբերում է ցանկացած կենցաղային իրի :Իրի լավ դիզայնը հնարավոր է միայն սահմանելուց հետո՝ 1.իրի ուղղակի նշանակությունը 2.ֆունկցիոնալ հիմնավորված ձևի ընդհանուր գծերը 3.բարենպաստ գունային լուծումը 4. նյութի էկոլոգիկ կառուցվածքը Վերջապես սահմանելով դիզայների առաջ դրված բոլոր խնդիրները մշակվում է կոնկրետ ապրանքի ոճային լուծումը:Ընդորում յուրաքանչյուր առարկայի մեջ դիտվում է առանձին լուծում: Օրինակ խոհանոցային հավաքածուներում հատուկ ուշադրությում պետք է դարձվի ստեղծվող առարկայական համալիրին մշակութային կողմին քանի որ տվյալ օբյեկտը ունի ընտանեկան օջախի առանձնահատկություն,իսկ օրինակ փափուկ կահույքը արտահայտում է որոսակի այլ կապ մարդու հետ: Այն դիտարկվում է նախևառաջ մասշտաբային համապատասխանությունների և մարդու կողմից շոշափողական ընկալման միջոցով: Օրինակ բազկաթոռըպետք է հարմար լինի օգտագործողին համահունչ մտնի տվյալ ինտերիերի ոճային լուծման մեջ համապատասխանի մարդու հասակին և գաբարիտային չափերին և ծառայի որոշակի ժամանակահատված մարդու հանգստին: Սկզբում պատրաստվում է իրի փորձնական նմուշը: Դրա համար պահանջվում է խորը գիտական , էրգոնոմիկական հետազոտման և ժամանակակից դիզայն մշակումների կոմբինացիա, չէ որ պատրաստվում է ոչ միայն կենցաղային իր,որը կարող է օգտագործվել ողջ կյանքի ընթացքում , այլ նաև նրա խորհրդանիշը՝ինքնատիպ,գովազդային ընդհանրացված կերպարը: Այսպես կատարվում է իրի առարկայացումը:

Էրգոնոմիկայի պահանջները սահմանող գործոնները Մարդու կենսագործունեության խնդիրների լուծման էրգոնոմիկական մոտեցումը սահմանվում է 6 գործոններով՝ 1.սոցիալ հոգեբանական գործոններ 2.հոգեբանական գործոններ 3.անդրոպոմետրիկ (մարդաչափական) գործոններ 4.հոգեֆիզիոլոգիական գործոններ 5.ֆիզիոլոգիական գործոններ 6.հիգիենիկ գործոններ: 1.սոցիալ հոգեբանական գործոններ ենթադրում են մարդու և սարքավորման կոնստրուկցիայի և աշխատանքային տեղերի համապատասխանությունը: 2.հոգեբանական գործոնները ենթադրում ենսարքավորման,տեխնոլոգիական պրոցեսների և միջավայրի համապատասխանությունը, աշխատող մարդու ընկալման ,հիշողության.մտածելակերպի և հոգեշարժման առանձնահատկությունների և հոգեշարժման առանձնահատկությունների և ունակությունների: 3.անդրոպոմետրիկ (մարդաչափական) գործոնները պայմանավորվում են սարքաորման կառուցվածքի , ձևի և չափերի համապատասխանությունը մարդու կառուցվածքին,ձևին և չափերին:Ինչպես նաև առարկաների փևերի համապատասխանությունը մարդու մարմնի մասերին , անատոմիական պլաստիկային 4. հոգեֆիզիոլոգիական գործոններ պայմանավորվում են սարքաորման համապատասխանությունը մարդու տեսողական,լսողական և այլ հնարավորություններին: 5.ֆիզիոլոգիական գործոններ կոչված են ապահովելու սարքաորման համապատասխանությունը մարդու ֆիզիոլոգիական հատկություններին՝ ուժային,արագության, բիոքիմիական և էներգետիկ հնարաորություններին: 6.հիգիենիկ գործոններ կանխորոշում են լուսավորության օդային միջավայրի գազային կազմության , խոնավության , փոսոտվածության , տոքսիկության, ճառագայթների , տարբեր տեսակի աղմուկների , ուլտրաձայնային տատանումների և այլ պահանջները:

Անդրոպոմետրիկ պահանջները իրերի և սարքավորումների նկատմամբ: Հին ժողովուրդների չափման համակարգը: Մարդում դեռ հնագույն ժամանակներից անհանգստացրել է իրեն շրջապատող առարկայական միջավայրի հարմարավետությունը:Նախամարդը քարն ընտրում էր իր ձեռքի չափին համապատասխան,տաշում էր,օգտագործում որսորդության կամ պաշտպանության համար: Նա զարմանալի հնարամտությամբ էր պատրաստում գործիքներ: Սկզբում տաշում էր քարց,հետագայում պատրաստում էր կենդանիների ոսկորից իսկ ավելի ուշ ձուլում էր բրոնզից կամ երկաթից մ.թ.ա 3-րդ-2-րդ հազ.: Որսորդական առաջին գործիքների փայտե ձողերը մարդը պատրաստում էր ամբողջական փայտե կտորներից: Բռնակի մասը հանդիսացող հատվածը ավելի նեղ էր ,ափի ձևին համապատասխան,հարմար էր ձեռքով բռնոլու համար: Մարդու մարմնի չափերի բաժինների վերաբերյալ տվյալներ են գտնվել դեռ մեր թվարկությունից հազարամյակներ առաջ, Մենիֆիսի բուրգերից մեկի դամբարանների մոտակայքում: Այդ ժամանակներց սկսած միչև մեր օրերը գիտնականները,նկարիչները,քանդակագործները փորձում են բացահայտել մարդկային մարմնի չափաբաժինների գաղտնիքները, օգտագործելով այնպիսի համընդհանուր միավորներ, որոնք միշտ գտնվում են ձեռքի կամ ոտքի տակ: Ճարտարապոտները և շինարարները կառուցում են շինություններ:դրանց մասերը համահունչ են մարդու համաչափություններին: Իսկ դրանց իրական չափերը համամասշտաբ էին մարդկանց: Մարդը հարմարեցնում էր իր ֆիզիկական պարամետրերին իրեն շրջապատող առարկայական միջավայրը: Պատահական չէ,որ ողջ պատմության ընթացքում առարկայական միջավայրի ձևերը և չափերը համապատասխան են տարիների կատարված մարդու մարմնի չափերին և ձևերին: Հին ժողովուրդները, ինչպես և ողջ Եվրոպան, մինչև 19-րդ դ. օգտագործում էին այնպիսի չափային համակարգեր,որոնք որոնք հիմնված էին մարդու չափերի հիմման վրա: Օրինակ ՝ արմունկ,որը համապատասփանում էր մարդու արմունկի ոսկորի երկայության և հավասր էր մոտ 450-475 մմ: