IPad Air

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

iPad Air, ինտերնետ պլանշետ, որը ներկայացվել է Apple ընկերության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 22-ին[1]։

Պլանշետի ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPad Air-ը ներկայացվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Սան Ֆրանցիսկի ժամանակակից արվեստի կենտրոնում, Apple ընկերության "We still have a lot to cover" խորհագրով ցուցադրման ժամանակ։ Պլանշետը ներկայացրեց մարկետինգային գծով նախկին տնօրեն Ֆիլ Շիլլերը։ Մեծ աղմուկ բարձրացրեց պլանշետի անունը՝ «iPad Air»-ը, քանի-որ ոչ մեկ չէր սպասում նման շրջադրաձի[2]։

iPad-ի 4-րդ սերունդի հիմնական տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

iPad Air-ը ստացել է iPad mini-ին համապատասխանող նոր դիզայն[3]։ Շնորհիվ դրա այն դարձել է ավելի փոքր և ավելի թեթև։ Ինչպես նաև պալնշետը 2 մմ-ով ավելի բարակ է[4]։ iPad Air-ում տեղադրված է 1,4 ԳՀց հաճախականությամբ աշխատող Apple A7 պրոցեսսոր, այն հիմնված է 64-բիթային համակարգի հիման վրա, ինչպես նաև այն օժտված է հավելյալ Apple M7 պրոցեսսորով, որը հավաքում և մշակում է տվյալներ աքսելերոմետրից, կոմպասից և այն։ Սա արվել է հիմնական պրոցեսսորի վրաից բեռնումը թեթևացնելու և մարտկոցի ծախսը քչացնելու համար։ Ինչպես նաև տեղադրված է 6-րդ սերնդի Imagination Technologies PowerVR G6430 պրոցեսսոր։ Տարբերություններից մեկն էլ այն է, որ պլանշետու տեղադրված են ստերիո ձայնարկիչներ։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքի կաղապարի վրա տեղադրված են 5 մեխանիկական ստեղներ՝ «Home», «Power», ձայնի կարգավորման (+/-) ստեղները և ինչպես նաև անձայն ռեժիմը միացնող ստեղնը։

Պլանշետը թողարկվում է երկու տարբերակով՝ Wi-Fi only և Wi-Fi+Cellular։ Բոլոր տարբերակներում էլ կա Wi-Fi 802.11 a/b/g/n և Bluetooth 4.0 տեխնոլոգիան։

iPad Air-ը վաճառվում է 16, 32, 64 և 128 ԳԲ ներքին հիշողությամբ, առանց ընդլայնման հնարավորության։ Պլանշետում տեղադրված է 64 բիթային կառուցվածքով աշխատող Apple A7 պրոցեսսոր։ Այն իր մեջ պարունակում է երկու 1,4 ԳՀզ միջուկ։ Համեմատած iPhone 5s-ի հետ պրոցեսսորը հզորացվել է 100 ՄՀզ-ով։

Պլանշետում տեղարված է 2 տեսախցիկ՝ 5 ՄՓ iSight հիմնական տեսախցիկ, որը ունակ է նկարել Full HD 1080p վիդեո և 1,2 ՄՓ առջև FaceTime HD տեսախցիկ։ Սարքի էկրանը ունի 2048 x 1536 կետայնություն։

Պլանշետի ներսում տեղադրված է 32,9 Վտ/ժ հզորությամբ մարտկոց[5]։

Apple-ի հաղորդմամբ պլանշետը մեկ լիցքավորումով ունակ է 10 ժամ ձայնարկել տեսանյութ, 140 ժամ ձայն, և մնալ սպասման ռեժիմում ավելի քան մեկ ամիս։

iPad Air-ը հասանելի է երկու գույնով՝ «Space Gray» և «Silver»։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • iPad Air
  • Lightning to USB connector
  • 12W USB Power Adapter
  • Թղթաբանություն
  • Apple սթիկերներ (2 հատ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алина Гайнуллина (2013 թ․ հոկտեմբերի 23). «Приятная предсказуемость: Apple представила новые iPad и MacBook Pro». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). digit.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. Ирина Юзбекова (2013 թ․ հոկտեմբերի 22). «Новинки Apple: линейка Air пополнилась планшетом». РБК daily (ռուսերեն). rbcdaily.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Согласно практической англо-русской транскрипции, передаётся как «АйПэ́д Эйр»
  4. Евгений Трифонов (2013 թ․ հոկտեմբերի 23). «Apple против Nokia: день больших презентаций». Forbes (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. iPad Air Teardown - iFixit

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]