IPhone XR

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
iPhone XR
Սլոգան«Հիանալի է բոլոր հարաբերություններով»
ԱրտադրողFoxconn և Pegatron Apple-ի հետ
Տեսախցիկ12 ՄՓ
ՑանցերGSM, CDMA2000, EV-DO, HSPA+, LTE, LTE Advanced
Չափս150,9 х 75,7 х 8,3 մմ
Քաշ194 գրամ
ՍերիաiPhone
ՆախորդiPhone X
Կապված թեմաներiPhone XS/iPhone XS Max


iPhone XR, (ոճավորված է որպես Xr, «X» արտասանվում է որպես «թեն», «տաս»), Apple կորպորացիայի սմարթֆոն, որն օգտագործում է Apple A12 Bionic պրոցեսորը և iOS 12 օպերացիոն համակարգը, որոնք ներկայացվել են 2018 թվականի սեպտեմբերի 12–ին ավելի թանկարժեք iPhone XS–ի հետ միասին։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը հագեցած է Liquid Retina HD LCD էկրանով՝ 6,1 դյույմ անկյունագծով, ինչպես նաև Apple A12 Bionic նոր առաջադեմ պրոցեսորով[1]: Ունի օպտիկական պատկերի կայունացմամբ 12 մեգափիքսել հետևի տեսախցիկ և առջևի տեսախցիկ TrueDepth 7 մեգափիքսել։ Երկու տեսախցիկներն են ունեն «Դիմանկար» ռեժիմ, դիմանկարային լուսավորման ֆունկցիա, «Խորություն» և Smart HDR ֆունկցիաներ[2]:

Ներկայումս iPhone XR-ը Apple iPhone X սարքերի շարքում առավել մատչելի սարքն է:

Հեռախոսը հասանելի է վեց գույներով՝ դեղին, սպիտակ, մարջան, սև, կապույտ, ինչպես նաև Product Red[3]։

2019 թվականի օգոստոսին Apple ընկերությունը հայտարարել էր, որ iPhone XR, iPhone XS և iPhone XS Max նոր մոդելների վրա մարտկոցի ինքնուրույն տեղադրման դեպքում սարքերը կտեղեկացնեն սխալի մասին: Այսպիսով, մարտկոցի փոփոխությունը հնարավոր է միայն Apple-ի լիազորված սպասարկման կենտրոններում[4]:

Ծրագրային ապահովություն[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone XR–ի օպերացիոն համակարգը՝ iOS 12–ը, պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 17–ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iPhone XR – A12 Bionic – Apple» (ռուսերեն)։ Apple (Россия) 
  2. «iPhone - 机型比较»։ Apple 
  3. «iPhone XR – Спецификации – Apple» (ռուսերեն)։ Apple (Россия) 
  4. «Ошибка в iPhone: Apple запретила менять батареи самостоятельно» (ռուսերեն)։ Газета.ru 
  5. «iOS 12 – Apple» (ռուսերեն)։ Apple (Россия) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]