IPhone X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
IPhone X
ՍլոգանApple
ԱրտադրողFoxconn և Pegatron (Apple-ի հետ կնքված համաձայնագրով)
ՄատչելիiPhone
ՏեսախցիկiSight 12 ՄՓ
Օպերացիոն
համակարգ
iOS 11
Հիշողության
քարտ
չի նախատեսված
Մշտական
հիշողություն
64, 256 GB
Ցանցերhttp://www.apple.com/ru/iphone-x/
ՆախորդiPhone 7
Սկզբնական գին79 990 ռուբլի


iPhone X (արտասանվում է որպես iPhone Ten), Apple կորպորացիայի սմարթֆոն, որը ներկայացվել է Սթիվ Ջոբսի Թատրոնում 2017 թվականի սեպտեմբերի 12-ին iPhone 8 և iPhone 8 Plus հեռախոսների հետ միասին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ավելի զարգացած A11 Bionic պրոցեսոր: Անվան «X»-ը («իքս» կամ «տասը») ցույց է տալիս iPhone-ի հոբելյանը:

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Super Retina Display էկրան 2436x1125 թույլտվությամբ, 5.8 դյույմ անկյունագծով, 458ppi[2]
  • Սա Apple-ից առաջին սմարթֆոնն է, որը էկրանի համար OLED է օգտագործում
  • Էկրանը պահպանում է HDR, Dolby Vision, 3D Touch և True Tone
  • Face ID նոր տեխնոլոգիա` ապակոդավորումը և մյուս ֆունկցիաները կարդում է օգտատիրոջ դեմքը
  • Apple A11 Bionic Neural պրոցեսոր
  • 12 ՄՓ-անոց տեսախցիկ կրկնակի օպտիկական կայունացմամբ, True Tone Flash
  • Սմարթֆոնի մարտկոցը 2 ժամ ավելի երկար է դիմանում, քան iPhone 7 սմարթֆոնի մարտկոցը
  • Պարունակում է Air Power անլար լիցքավորման հնարավորությունը, որը դուրս կգա 2018 թվականի սկզբին
  • Հեռախոսը կունենա 64 Գբ կամ 256 Գբ ֆլեշ-հիշողություն[2]
  • Գինը $1000-ից ավել է կազմում: Ռուսաստանում պաշտոնապես կարժենա ավելի քան 80 հազար ռուբլի:

Տարբերությունները iPhone 8 / 8 Plus-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • iPhone 8-ը և 8 Plus-ը մատչելի են երեք գունավորումներով. արծաթագույն, «մոխրագույն տիեզերք» և ոսկեգույն: iPhone X-ը ներկայացված է միայն արծաթագույն և «մոխրագույն տիեզերք» գունավորումներով:
  • 8-ի և 8 Plus-ի էկրանները փոքր են` անկյունագիծը 4,7 և 5,5 դյույմ այն ժամանակ, երբ iPhone X-ի էկրանը Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենամեծ էկրանն ունի` 5,8 դյույմ: Էկրանը իր տեսակի մեջ հանդիսանում է այն այն միակ սմարթֆոնը, որը պարունակում է գրեթե ամբողջ դիմային մակերևույթը:
  • Էկրան` iPhone X-ի հլխավոր հատկությունը, հեռախոսը չունի Home («տուն») սեղմակը
  • iPhone X-ը նաև սարքավորված է «Face ID» տեխնոլոգիայով, որը օգտագործում է կամերան և մի քանի այլ սենսորներ, որպեսզի ճանաչի օգտվողի դեմքը: Դա թույլ է տալիս վավերացման և պաշտպանված ծրագրերի համար օգտագործել Apple Pay-ը պարզապես նայելով հեռախոսին և, ինչպես հայտնում են, դա ավելի անվտանգ է քան Touch ID-ին:
  • iPhone 8-ը և 8 Plus-ը ստացել են թարմացված դինամիկ, որոնք 25 տոկոսով ավելի բարձր են և ավելի խոր բասեր են ապահովում, ինչը չի նծվում iPhone X-ում:
  • iPhone X-ը ավելի թանկ է, քան iPhone 8-ը և 8 Plus-ը: Ռուսաստանում ֆլագմանը կարժենա 79 990 ռուբլուց ($999) բարձր գին, հաջորդ մոդելը, որը կունենա 256 ԳԲ, կարժենա մոտ 91 990 ռուբլի ($1149): iPhone 8-ը սկսում է 56 990 ռուբլուց ($699), իսկ iPhone 8 Plus-ը` 64 990 ռուբլի ($799):

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone X մոդելի օպերացիոն համակարգը` iOS 11.

Մուտքը դեպի վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքի նախապատվերը` 2017 թվականի հոկտեմբերի 27[3]:

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2017 թվականի նոյեմբերի 3-ին 79900 ռուբլի գնով 64 Գբ մոդելի համար և 91990 256 Գբ-ի համար:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The future is here: iPhone X» (անգլերեն)։ Apple press-release։ SEPTEMBER 12, 2016։ Վերցված է 2017-09-13 
  2. 2,0 2,1 «Характеристики iPhone X утекли в интернет накануне презентации»։ Российская газета (ռուսերեն)։ 2017-09-12։ Վերցված է 2017-09-13 
  3. https://www.theinquirer.net/inquirer/news/2475805/iphone-x-release-date-specs-face-id-will-support-only-one-face-per-iphone

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]