Apple Park

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple Park
Apple Campus 2
Տեղագրություն Կուպերտինո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Կառուցման ժամանակ 2013—2017
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ [1]
Տարածքը շինության մեջ 260 000 մ2[1]
Ճարտարապետ Նորման Ֆոսթեր[2]
Սեփականատեր Apple

Apple Park՝ Apple ընկերության ապագա գրասենյակը Կուպերտինիոյում, Կալիֆոռնիա։

Օֆիսը կունենա 71 հա տարածք։ Ըստ ծրագրի 260 000 մ2 տարածքով չորսհարկանի կլոր շենքում աշխատելու են ավելի քան 12 000 աշխատող։ Սթիվ Ջոբսը ցանկանում էր, որպեսզի կամպուսը ավելի շատ նման լինի արգելանոցի, քան հասարակ գրասենյակի։ Այդ պատճառով գրասենյակի մոտ 70 տոկոսը պատված է լինելու կանաչ ծառերով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ջոբսը 13 տարեկան էր, հեռախոսային տեղեկագրքում գտնում է Բիլլ Հյուլլեթթի համարը, զանգահարում է նրան որպեսզի իր հաճախաչափի համար, որը փորձում էր ստեղծել, մի փոքրիկ մաս գտնի, և արդյունքում առաջարկ ստացավ ամառվա ընթացքում աշխատել Hewlett-Packard ընկերությունում։ Այդ նույն թվականին HP-ը Կուպերտինոյում հողատարածք գնեց, որպեսզի ավելի մեծացնի հաշվարկման աշխատամասը։ Ջոբսը գնաց այնտեղ աշխատելու, և այնտեղ երեկոներին ստեղծում էր Apple 1-ը և Apple 2-ը։ Երբ 2010 թվականին HP ընկերությունը որոշեց իր գրասենյակից տեղափոխվել Կուպերտինո, որը One Infinite Loop-ից` Apple-ի գրասենյակից գտնվում էր ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա, Սթիվը գնեց այն շրջակա հողերի հետ միասին։ Հողամասի սեփականության համար անհրաժեշտ փաստաթղթերը կատարվեցին Hines Interests[en] ընկերության օգնությամբ[4][5], որպեսզի հողի վերջնական գնորդի (Apple) տվյալները հայտնի չլինեին վաճառողին[5]։ Ֆիլիպ Մախոնին (Philip Mahoney)` անշարջ գույքի ուղղությամբ գործընկերը նկատեց, որ դա հասարակ պրակտիկ առքուվաճառք էր, որը մյուս հակառակորդների մոտ ցույց էր տալիս իր ծրագրերը[5]։ Անշարժ գույքի վաճառողներից էին. SummerHill Homes-ը (3,2 հա տարածք) և Hewlett-Packard-ը (Կուպերտինոյի տարածքից երեք շենք)[5]։

Մինչև 2008 թվականը Apple-ը չկարողացավ հավաքել բոլոր թույլատրելի փաստաթղթերը շենքի կառուցման համար, այդ պատճառով եզրակացվեց, որ նախագիծը պատրաստ չի լինի մինչև 2010 թվականը, ինչպես ի սկզբանե ծրագրավորվել էր։ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Mercury News[en] թերթը հրատարակեց[6] տեղեկություններ այն բանի մասին, որ Apple-ը HP Inc.-ից ևս 40 հա հողատարածք է գնել։ Այդ հողերը օգտագործվում էին Կուպերտինոյում HP-ի կամպուսի համար, մինչև Պալո Ալտո տեղափոխվելը։

Ջոբսը հիանում էր այն բանով, թր ինչպես Հյուլեթթը և Պակկարդը ստեղծեցին երկար մնացող ընկերություն և հպարտանում էր նրանով, որ այդ նույնը արեց Apple-ի հետ։ Հիմա նա ցանկացավ կառուցել փորձնական գրասենյակ, այնպիսի մի բան, որից հարավում չի ունեցել ոչ մի տեխնոլոգիական ընկերություն։ Արդյունքում նա մեծացրեց տարածքը մինչև 150 ակրի, որոնց մեծամասնությունը նրա մանկության տարիներին ծիրանի ծառերով էին պատված, և նա մինչև գլուխ սուզվել էր այդ նախագծի մեջ, որը պետք է դառնար նրա կտակը և որտեղ կնշվեր նրա տենչային վերաբերմունքը դեպի դիզայնը և դեպի ամուր ընկերության կառուցումը։ «Ես ցանկանում եմ թողնել գրասենյակ, որը իր վրա կկրեր իմ սեփական կնիքը և կծառայեր ընկերության արժեքների մարմնավորման համար մի քանի սերունդների ընթացքում», - ասել է նա։

Սթիվ Ջոբսը վարձել է իր հայացքից լավագույն ճարտարապետական ընկերությանը` պարոն Նորման Ֆոսթերի ընկերությունը, ում հաշվին վերականգնվել էին Ռայխստագը Բեռլինում և Մերի Էքս երկնաքերը Լոնդոնում։ Ինչպես նաև արժեր սպասել, Ջոբսը մասնիկների և ընդհանուր կոնցեպցիայի ստեղծման հարցում այնքան ակտիվ մասնակցություն է ունեցել, որ վերջնական դիզայն կառուցելը անհնար էր։ Շենքը պետք է դառնար նրա վեհակերտ կառույցը, և նա ցանկանում էր, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես պետք էր։ Ֆոսթերի ընկերությունը 50 ճարտարապետներից խումբ է կազմել, և 2010 թվականի ընթացքում 3 շաբաթը մեկ անգամ նրանք Ջոբսին մակետներ և տարբերակներ էին ցույց տալիս։ Կրկին և կրկին նա մտքեր էր առաջ բերում, հաճախ նա ընդհանրապես այլ մոդելներ էր առաջարկում և ստիպում էր սկսել կրկին և ավելի շատ տարբերակներ առաջարկել։ 2006 թվականի ապրիլին, Սթիվ Ջոբսը հայտարարեց Կուպերտինոյի քաղաքային խորհրդին, որ Apple-ը 9 նոր տարածքներ է գնել երկրորդ կամպուսի (The Apple Campus 2) կառուցման համար[7]։

2011 թվականի հունիսի 7-ին Սթիվ Ջոբսը Կուպերտինոյի քաղաքային խորհրդին ներկայացրեց ապագա կամպուսի նախագիծը[8]։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին, վեցժամյա վիճաբանությունից հետո, Կուպերտինոյի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն տվեց Apple-ի նոր կամպուսի վերաբերյալ նախագծին[9]։ Շուտով դրանից հետո սկսվեցին դեմոնտաժային աշխատանքները կառուցման տարածքին նախապատրաստելու համար[10]։

Կառուցումը պետք է սկսվեր 2013 թվականին, սակայն ուշացման պատճառով այն սկսեց 2014 թվականին[11][12]։

2017 թվականի փետրվարի 22-ին Apple-ը ներկայացրեց կա «Apple Park» կամպուսի պաշտոնական անվանումը, և լսարանի անվանումը «Steve Jobs Theater»:

Նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպուսի կառուցման համայնապատկերը: 2016 թվականի հուլիս:
Վիքիքաղվածքներ (անգլերեն)
«It's got a gorgeous courtyard in the middle, and a lot more. It's a circle, so it's curved all the way round. This is not the cheapest way to build something. Every pane of glass in the main building will be curved. We have a shot, at building the best office building in the world. I really do think that architecture students will come here to see it »
Վիքիքաղվածք (Հայերեն)
«Այն կենտրոնում հրաշալի բակ և շատ այլ բաներ ունի։ Դա շրջան է, որը կորացված է ամբողջ ուրվագծով։ Դա ինչ-որ բան կառուցելու ամենաէժան տարբերակը չէ։ Գլխավոր շենքի բոլոր պատուհանները կորագիծ են լինելու։ Մենք հնարավորություն ունենք ստեղծել ամբողջ աշխարհի լավագույն գրասենյակը։ Ես իսկապես կարծում եմ, որ ուսանող-ճարտարապետները կգան այստեղ, որպեսզի տեսնեն այն։ »

Դա Ջոբսի վերջին հրապարակային ելույթն էր մինչև իր մահը` 2011 թվականի հոկտեմբերի 5-ը[13]։

Օղակաձև շենք, գովազդել են որպես «իդեալական շրջան», ի սկզբանե այդպիսի բան չէր պլանավորվում։ Կլոր շենքի շրջակայքի պերիմետրը մեկ մղոն է կազմում, 461 մ. տրամագծով։ Շրջանային շենքը չորսհարկանի է լինելու, իսկ գետնի տակ ևս երեք շենք կլինեն։ Կառուցման ժամանակ խնդիրներից խուսափելու համար, դեռ պրոեկտավորման ժամանակ, շենքի բոլոր մասերի մակետները ստեղծվել են բնական չափերով։

12 հա տարածքով կլոր շենքի ներքին մասում մրգերի ծառերով այգի է տնկվելու, որի մեջ ոլորապտույտ ճանապարհներ են լինելու, որոնք ոգեշնչված են Կալիֆորնիայի մրգատու այգիներից։ Ինչպես նաև այնտեղ արհեստական լճակ է կառուցվելու։

Ճանապարհները և կայանատեղիները գետնի տակ են թաքցրած լինելու։ Կամպուսի պատերը ապակուց են պատրատսված։ Ընդհանուր շենքում մոտ 7700 մ2 տարածք է լինելու հանրահավաքների համար։

Սթիվ Ջոբսը չէր ցանկանում, որպեսզի կարերը և ճեղքերը տեսանելի լինեն, նա ցանկանում էր, որ կառուցվածքի հարմարեցումը մաքուր լիներ։ Իր ոգեշնչումը Սթիվը վերցրել էր Սթենֆորդյան համալսարանի գլխավոր տարածքից[en]:

Ամբողջ բնափայտը, որը օգտագործվելու էր առանձին ինտերիերի համար, պետք է թխկիի առանձին տեսակներից լիներ։ Apple-ը աշխատում է աշխարհի 19 պետությունների շինարարական ընկերությունների հետ անհրաժեշտ նյութերի տեղադրման և պրոեկտավորման համար։

Միջհարկային վերածածկումները (հատակը և առաստաղը) շենքում երկաթբետոնե սալիկներից են լինելու, որոնց ներսում հանգույցներ են տեղադրված լինելու։ Ամբողջ ծանրությամբ կառուցման համար հարկավոր կլինի 4300 այդպիսի սալիկ, Դրանցից որոշները 27 տոննա են կշռում։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողամասերի ընդհանուր արժեքը 160 մլն. $ է։ Նախագծի արժեքը սկզբում 500 մլն. $ էր գնահատվում։ Սակայն, 2013 թվականին վերագնահատում տեղի ունեցավ, և արդյունքում ամբողջ արժեքը մոտեցավ 5 մլրդ. $-ի[14][15]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Campus-ի կառուցումը 2016 թվականի հունվարի 2-ին

Apple ընկերությունը հիմնավորվել է կուպերտինոյում 1977 թվականից, այդ պատճառով ընդունվել էր նոր կամպուսը կառուցել մոտակայքում, քան գնալ ավելի էժանագին սակայն շատ մեկուսացած վայր։ Կամպուսը հին առանձնասենյակից գտնվում է մեկ մղոն դեպի հարավ հեռավորության վրա։ Կամպուսի մոտ գտնվում է ստորգետնյա ջրերի աղտոտված տարածք[16]։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպուսում յոթ սրճարան կլինեն, որոնցից ամենամեծը երեք հարկանի կլինի, և միաժամանակ կկարողանա ընդունել 3000 հաճախորդ։ 1900 մ2 տարածքով վերնահարկում կկարողանան տեղավորվել 600 մարդ և ևս 1750 տեղ գտնվում են դրսում` պատշգամբի վրա։ Յուրաքանչյուր օր սրճարանը 15 000 ճաշ կպատրաստի, որոնք կդրվեն 500 սեղանների վրա, որոնք պատրաստված են ամուր, սպիտակ կաղնուց։ Յուրաքանչյուր սեղան ունի 5,5 մոտր երկարություն և 1,2 մետր լայնություն։

Աթոռները և նստարանները կհիշեցնեն այն անշարժ գույքը, որոնք կարելի է տեսնել Apple Store-ում։ Դռները դեպի գլխավոր ռեստորան 28 մետր բարձրություն կունենան։

Լսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը անվանված է ի պատիվ Սթիվ Ջոբսի և գտնվում է կամպուսի բլրի գագաթին։ Թատրոնը կարող է ունենալ 1000 հաճախորդ և ստեղծված է Apple-ի նոր մթերքների ցուցադրումների համար։ Կողքին 350 հոգանոց կայանատեղի է լինելու։

Թտրոնը ապակե թափանցիկ պատեր է ունենալու, իսկ տանիքը ածխապլաստիկից է պատրաստվելու։ Պատերի թափանցիկությունը ավելի լավ տեսք կապահովի ինջպես ներսից, այնպես էլ թատրոնի դրսից։ Տանիքը ածխածնային մազաթելերից, ամենաուժեղ և ամենաթեթև նյութերից մեկը, ամբողջությամբ պահպանվելու է ապակե պատերով։ Տանիքի քաշը 73 տոննա, կառուցված է 44 միանման պանելներից։ Յուրաքանչյուր պանելի երկարությունը 21 իսկ լայնությունը 3,4 մետր է, դրանք մեջտեղից ամրանում [17].

Առողջարար կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը 9000 մ2 տարածքով գտնվում է կապմուսի հյուսիս արևելյան մասում։ Այն կարող է աշխատանք տալ Կուպերտինոյի 20 000 աշխատողներին։ Բացի մարզասարքերից, ֆիթնես կենտրոնում այլ հարմարավետություններ և ծառայություններ կլինեն, ինչպիսիք են հանդերձարաններ, լոգասեյակներ, լվացքատուն և խմբակային մարզումների սրահ։

Գիտա-հետազոտական լաբորատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

28 000 մ2 տարածքով երկու մեծ շենքերը, որոնք հարավում են գտնվում, շատ հեռու են տեղակայված, որպեսզի աչքի չընկնեն։ Վերևի հարկում գիտա-հետազոտական լաբորատորիան է, որը ղեկավարում է Ջոնաթան Այվը։

Կայանատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաների կայանման համար ստորգետնյա ակարդակներով երկու չորսհարկանի շենքեր են կառուցված։ Կայանատեղին հաշվարկված է ընկերության 14 200 աշխատողների համար[18], իսկ Կուպերտինո քաղաքի կանոնները պահանջում են 11 000 կայանատեղի[19]։

Apple Park-ի բացումից հետո կայանատեղիում 700 լցակայաններ կլինեն[20]։

Ստորգետնյա ավտոտնակը հարշվարկված է 2000 կայանատեղերի համար։ Կայանատեղին կկառավարվի ընկալող-հաղորդող սարքերի և ծրագրերի միջոցով, ինչը թույլ կտա կառավարել շարժումները և ավելի ռացիոնալ օգտագործել ազատ վայրերը։

Բավի ավտոտրանսպորտի համար նախատեղված վայրերի, կան նաև հեծանվորդների 2000 տեղանոց կայանատեղի[21]։

Այցելուների կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

North Tantau Avenue Visitor Center-ը հանդիսանում է 1870 մ2 տարածքով երկհարկանի շենք, որի նեսում 221 մ2 տարածքով սրճարան, դեպի կամպուս լավ տեսադաշտով հրապարակ և Apple Store[22]: Կենտրոնի կողմնորոշիչ գինը 80 մլն. $ է[23]։ Ստորգետնյա կայանատեղին, որը հաշվարկված է 700 հոգու համար, մոտավորապես 26 մլն. $ է։

Գործընկերների համար այնտեղ նաև 1000 հեծանիվներ կլինեն, որպեսզի նրանք կարողանան տեղափոխվել 71 հա տարածք կազմող հեծանիվային ճանապարհներով և վազքուղիներով։

Կանաչապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցապատումից հետո շենքի ամբողջ տարածքի 80 տոկոսը կանաչ տունկեր կլինեն[24]։ Գլխավոր շենքի մեծ բակում կտնկվեն ծիրանենիներ, ձիթապտղի և խնձորի այգիներ, իսկ սրճարանի կողքին Knight բուժիչ բույսերով այգի կլինի։ Բույսերը, որոնք ընտրված են կամպուսի կանաչապատման համար, դիմանում են տապին։ Մշակված ջուրը կօգտագործվի ծառերի ոռոգման համար։

Ընկերությունը վարձել է արբորիստ Դեյվ Լաֆֆլիին (Dave Muffly) Սթենֆորդյան համալսարանից, Կամպուսի շուրջ Կալիֆորնիայի բնական միջավայրի գեղեցկացման համար։ 9000 ծառերի մեջ կլինեն ավելի քան 309 տարատեսակ ծառեր[3], ինչպես նաև Սավաննա կաղնին, մրգատւ ծառեր, այդ թվում ծիրանենի, խնձորենի, սալորենի, բալենի և արմավենի։ Լրացուցիչ 6 հեկտարը Կալիֆորնիայի խոտհարքներով կծածկվեն[25]։ Նախկին կամպուսի 4506 ծառերից 1000-ը կվերատնկվի նոր կամպուսում։ Ընկերության ալբորիստը աճեցնում է ավելի քան 4600 տնկի հետագայում նոր կամպուսում տնկելու համար։ Ծառերը կլինեն ինչպես երիտասարդ, այնպես էլ ծեր, ինպչպես այդտեղի բուսականության, այնպես էլ որոնք պետք է ամուր կպչեն Սանտա Կլարակի չորացած հողին։

Շրջակայքի ծառերը կպահպանվեն և կենդանի ցանկապատ կդառնան։

Ներքին բակ[խմբագրել | խմբագրել կոդը]

30 հա տարածքով բակը կունենա արհեստական լճակ և մրգատու ծառեր։

Էլեկտարականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքերը կստանան վերականգնվող էներգիա, և այդ կերպ կավելանա տանիքների վրա արևային էներգիայի սարքերով շենքերի շարքին։ 17 ՄՎտ հզորությամբ արևային սարքերը կծածկեն էլէկրաէներգիայի պահանջարկի 75 %-ը[26]։ Մնացած 4 ՄՎտ հզորությունը կստեղծվեն այդ նույն վայրում վառելիքային Bloom Energy Server-ի տարրերի միջոցով, որոնք աշխատում են կենսավառելիքով և բնական գազով[27]։ Օդը ազատ կերպով շրջապտույտ կկատարի շենքի ներսում և դրսում, հովանավորելով բնական օդափոխման համակարգը, ինչը բացառում է ՋՕՕ-ի անհրաժեշտությունը տարվա 9 ամիսների ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Apple Campus 2: Project Description» (pdf)։ City of Cupertino։ Cupertino, CA: Apple, Inc.։ 2013-09։ Վերցված է 2014-06-17 
  2. Wainwright Oliver (2013-11-15)։ «All hail the mothership: Norman Foster's $5bn Apple HQ revealed»։ TheGuardian.com – via The Guardian 
  3. 3,0 3,1 Chris O'Brien (2016-06-04)։ «A look at Apple’s insanely ambitious tree-planting plans for its new spaceship campus»։ VentureBeat 
  4. Sharon Simonson (2006-04-21)։ «Apple teams with Texas firm on new Cupertino campus»։ San Jose Business Journal։ Վերցված է 2010-05-10 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chandler Michele (2006-04-28)։ «How Apple found 50 acres in Cupertino and why they paid big bucks for it»։ San Jose Mercury-News։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-28-ին։ Վերցված է 2014-09-27 
  6. Bailey Brandon (2016-08-13)։ «Apple makes big land purchase in Cupertino»։ The San Jose Mercury News 
  7. «News : Apple Campus 2 Project Update»։ Cupertino։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-09-ին։ Վերցված է 2013-05-28 
  8. «Стив Джобс»։ Издательство Corpus (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-03 
  9. Patrick May (2013-10-15)։ «Cupertino council clears huge Apple 'spaceship' campus for liftoff»։ San Jose Mercury News։ Վերցված է 2013-10-16 
  10. Juli Clover (2013-12-05)։ «Demolition at New Apple Campus 2 Well Underway»։ macrumors.com 
  11. Stephen Fry (2015-05-26)։ «When Stephen Fry met Jony Ive the self-confessed tech geek talks to Apple's newly promoted chief design officer»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-31-ին։ Վերցված է 2015-05-31 
  12. Peter Burrows (2012-11-21)։ «Jobs’s Spaceship-Like Apple Offices Completion Meets Delays»։ Bloomberg.com։ Վերցված է 2013-02-27 
  13. Adam Lashinsky (2017-02-23)։ «Steve Jobs’ Legacy Lives On in Apple’s New Campus» 
  14. Peter Burrows։ «Inside Apple's Plans for Its Futuristic, $5 Billion Headquarters»։ Businessweek։ Վերցված է 2013-05-28 
  15. «Apple Campus 2 nearly $2 billion over budget and behind schedule, says Bloomberg»։ The Verge։ Վերցված է 2016-04-04 
  16. Hugh Biggar (June 7, 2006). The Cupertino Courier.
  17. Mike Murphy։ / «What is Apple actually doing besides building that ridiculously expensive new headquarters?»։ qz.com 
  18. Moore Amy։ «Apple sends out photos of near-complete Campus 2 HQ ahead of 2017 launch» 
  19. Leswing Kif (2017-04-09)։ «Apple’s new $5 billion campus has more space for parking than offices»։ BusinessInsider 
  20. «Environmental Responsibility Report»։ Apple Inc.։ 2017 
  21. Kristi Myllenbeck (2017-02-24)։ «Apple Park: Cupertino shares insights into traffic, sheer size of project»։ The Mercury News 
  22. «Here are all the details on Apple Park, the company’s massive new spaceship campus»։ Fast Company։ 2017-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-25-ին։ Վերցված է 2017-09-25 
  23. Campbell Mikey (2016-01-18)։ «Apple to spend $80M on Campus 2 visitor center»։ AppleInsider 
  24. «Steve Jobs TV Appearance at the Cupertino City Council (6/7/11)»։ YouTube 
  25. «California Native Grasslands Association — Grass Facts»։ cnga.org 
  26. «Cupertino : City News : Steve Jobs Presents to Cupertino City Council»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին։ Վերցված է 2017-09-26 
  27. «Apple's Campus 2 to use updated Bloom Energy fuel cells first deployed at NC data center»։ appleinsider.com 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ