Տոկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոկոս (լատին․՝ per cent հարյուրի վրա), մեկ հարյուրերորդ մաս. Կարճ նշանակումը՝ «%»։ Օգտագործվում է մասի և ամբողջի հարաբերակցությունը ցույց տալու համար։ Օրինակ՝ 500 կգ֊ի 17 %֊ը նշանակում է 17 բաժին, յուրաքանչյուրում ՝ 5 կգ, որը հավասար է 85 կգ։ 500 կգ֊ի 200 %-ը համարվում է 1000 կգ[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկոսներով հաշվումներ կատարվում էին դեռևս Բաբելոնում։ Տոկոսները հատկապես լայն կիրառություն ունեին Հին Հռոմում, որտեղ տոկոսն անվանում էին pro centum (հարյուրից), հենց այդ անվանումն է որոշ ձևափոխություններով գործածվում բազմաթիվ ժամանակակից լեզուներում։ % նշանը ստեղծվել է XV դարում։ Իտալական ձեռագրերում՝ որպես իտալերեն per cento բառերը կրճատ գրելու արդյունք՝ նախ p.c°,ապա p. և վերջապես % ձևով[2]։

Տոկոսի և տասնորդական կոտորակների հարաբերակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 0 % = 0
  • 0,08 % = 0,0008
  • 45,1 % = 0,451
  • 100 % = 1
  • 146 % = 1,46

Ճիշտ գրելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստերի մեջ տոկոսի նշանը դրվում է թվից հետո տարանջատումով (եկամուտը 67 % ), բացառությամբ այն դեպքերի, երբ նշանը օգտագործվում է կարճ գրությունների ժամանակ։ Օրինակ՝ 20% ֊անոց թթվասեր (հասկանում ենք քսան տոկոսանոց թթվասեր), 10 %-ով թանկացավ, ոսկու պարունակությունը 8 % է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, D. E. (1951∨1958). History of Mathematics 2. Courier Dover Publications. pp. 247–249. ISBN 0-486-20430-8.
  2. Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան Մաթեմատիկա֊6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, «Մաթեմատիկա֊6» դասագիրք
Ընթերցե՛ք «տոկոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։