Հարաբերություններ (մաթեմատիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարաբերություններ, երկու մեծությունների քանորդ, որոնցով կարելի է բնութագրել առարկայի այս կամ այն կարևոր հատկությունը։

Օրինակներ.

1. Շարժվող առարկայի արագությունը նրա անցած ճանապարհի և այն անցնելու ժամանակի հարաբերությունն է։

2. Ճաշի համը մեծ չափով կախված է ճաշում պարունակվող մթերքների զանգվածի և օգտագործվող աղի քանակության հարաբերությունից։

3. Պողպատի որակը որոշվում է նրա մեջ պարունակվող երկաթի և ածխածնի զանգվածների հարաբերությամբ։

4. Բազմաթիվ նշանավոր կառույցների և քանդակների գրավչությունը մեծապես պայմանավորված է նրանց մասերի չափերի հարաբերություններով։

Տառային արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործելով տառերը՝ հարաբերությունը կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

a:b=q

Այս գրառման մեջ a թիվը նախորդ անդամն է, b թիվը՝ հաջորդ անդամը, իսկ q-ն՝ հարաբերությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ. Նահապետյան, Մաթեմատիկա 6, հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, 2012 թ.