Չափագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չափագիտոություն

Չափագիտություն կամ չափաբանություն, չափումների իրականացման և նախապատրաստման վերաբերյալ գիտական հիմնավորմամբ ինչպես նաև հասարակական և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված մշակված մոտեցումների և միջոցների ստնդարտների դիսցիպլինա։ Սահմանում է չափումների միասնականությունն ու պահանջվող ճշգրտությունը ապահովելու մեթոդները։ Չափաբանությունն ունի երեք հիմնական ուղղություն օրենսդրական, գիտական և կիրառական։ Օրենսդրական Չափաբանության խնդիրներից է ֆիզիկական մեծությունների կիրառման, էտալոնների և չափման միջոցների ու մեծությունների վերաբերյալ պարտադիր տեխնիկական ու իրավական պահանջների մշակումը, որն ուղղված է չափումների միասնականության ապահովմանը։ Այն ընդգրկում է չափավբանական գործունեության բոլոր կողմերը՝ միջազգային մակարդակից մինչև առանձին ձեռնարկությունները։ Այս ոլորտին են պատկանում չափման միջոցների հսկման, փորձարկման, ստուգաչափման և բնութագրերի նորմավորման հարցերը։ Չափաբանության հիմնական խնդիրներն են՝ չափումների ընդհանրական տեսության և մոտեցումների մշակումը, ֆիզիկական մեծությունների միավորների ու դրանց համակարգերի կազմումը (տեսական Չափավանություն), չափման մեթոդների ու միջոցների, չափումների ճշգրտության որոշման մեթոդների, չափումների միասնականության և չափման միջոցների միատեսակության հիմունքների մշակումը (օրենսդրական Չափաբանություն), էտալոնների և չափման նմուշամիջոցների ստեղծումը, չափերի ու չափման միջոցների ստուգումը (կիրառական Չափաբանություն)։ Չափագիտության զարգացման պատմական փուլերն են՝ մետրի էտալոնի հաստատումը (Ֆրանսիա, XVIII դ․ վերջ), միավորների բացարձակ համակարգի ստեղծումը (Կ․ Գաուս, 1832), միջազգային Մետրական կոնվենցիայի ստորագրումը (1875), Միավորների միջազգային համակարգի մշակումն ու հաստատումը (1960)։ Գիտության, տեխնիկայի ու արդյունաբերության զարգացման գործում Չափագիտության դերի մեծացման հետևանքով XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում մի շարք երկրներում ստեղծվել են չափագիտական հատուկ ինստիտուտներ՝ Չափերի և կշիռների գլխավոր պալատը Ռուսաստանում (1893, այժմ՝ Դ․ Ի․ Մենդելեևի անվ․ չափագիտության համամիութենական ԴՀԻ), ֆիզիկատեխնիկական պետական ինստիտուտը Գերմանիայում (1887), Ազգային ֆիզիկական լաբորատորիան Մեծ Բրիտանիայում (1899)․ Ստանդարտների ազգային բյուրոն ԱՄՆ-ում (1901) ևն։ XX դարում ստեղծվել են նաև մի շարք Միջազգային չափագիտական կազմակերպություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 677