Չափագիտական ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չափագիտական ծառայություն, չափերի և կշիռների ծառայություն, պետական և չափագիտական մարմինների ցանց, որոնց խնդիրն է՝ ապահովել երկրում չափումների միասնականություն և չափման միջոցների միատեսակություն։ Չափագիտական ծառայությունը իրականացնում է ֆիզիկական մեծությունների միավորների ստանդարտացումը, դրանց վերարտադրումը պետական էտալոնների միջոցով, միավորների չափերի փոխանցումը էտալոններից՝ երկրում կիրառվող բոլոր չափման միջոցներին, վերջիններիս նոր նմուշների պետական փորձարկումները, արդեն շահագործման մեջ գտնվող չափման միջոցների վերահսկողությունը՝ պարբերական ստուգումների միջոցով, ստանդարտ տեղեկատու տվյալների պետ․ համակարգի կազմակերպումը (ֆիզիկական հաստատունների և նյութերի հատկությունների մասին պաշտոնական տվյալների հավաքում և հրապարակում), ստանդարտների, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստաթղթերի չափագիտական փորձաքննության անցկացումը, թողարկվող արտադրանքի որակի և ստանդարտների պահպանման վերահսկողությունը և չափագիտական այլ միջոցառումներ։ Չափագիտական ծառայության խնդիրների մեջ է մտնում նաև Միջազգային չափագիտական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելը։

Չափագիտական ծառայությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում Չափագիտական ծառայությունը գլխավորում էր ԽՍՀՄ ստանդարտների պետական կոմիտեն (ԽՍՀՄ Պետստանդարտ)։Չափագիտական ծառայության գիտական կողմն ապահովում են չափագիտության ինստիտուտները, որոնք պահում են էտալոնները և կատարում չափագիտության պրոբլեմներին վերաբերող գիտական հետազոտություններ։ ԽՍՀՄ-ում կային այդպիսի 11 ինստիտուտներ և մասնաճյուղեր, որոնցից հնագույնը Դմիտրի իվանի Մենդելեևի անվան չափագիտության համամիութենական ԳՀԻ-ն է։ Չափագիտական ծառայությանյան գործնական խնդիրների լուծումը դրված է ստանդարտների և չափողական տեխնիկայի պետական վերահսկողության հանրապետական և մարզային լաբորատորիաների վրա։ ԽՍՍՀ-ում Չափագիտական ծառայությունը կազմակերպվել է Հայաստանի ժողկոմխորհի 1921 թվականի հուլիսի 21-ի դեկրետով։ Ներկայումս Չափագիտական ծառայությունը իրականացնում է ԽՍՀՄ ստանդարտների պետական կոմիտեի հայկական հանրապետական վարչությունը, որն ունի մասնաճյուղեր Գյումրիում և Վանաձորում, բաժանմունքներ՝ Կամոյում, Ղալիանում և էջմիածնում։ ԽՍՀՄ Չափագիտական ծառայությունը կարգորոշվում էր չափումների միասնականության ապահովման պետական համակարգի ստանդարտների և այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կոմպլեքսով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Метрологическая служба СССР, М․, 1968․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 677 CC-BY-SA-icon-80x15.png