Տոկոսի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
%

Տպագրական նշաններ
ամպերսենդ ( & )
աթ ( @ )
աստղանիշ ( * )
հակադարձ շեղագիծ ( \ )
ցանկի մակնշան ( )
տպագրական խաչ ( †, ‡ )
աստիճան ( ° )
վանդականիշ ( # )
համարանիշ ( )
բաժանման նշան ( ÷ )
կարգի ցուցիչ ( º, ª )
տոկոս, հազարերորդական մաս ( %, ‰ )
ենթաբաժին ( )
շտրիխ ( ′, ″, ‴ )
բաժին ( § )
ալիքանշան ( ~ )
ընդգծում ( _ )
կանգնակ ( ¦, | )
Մտավոր
սեփականություն
հեղինակային
իրավունքի նշան
(©)
ապրանքանշանի
իրավունք
(®)
սպասարկման նշան ()
ապրանքանիշ ()
Արժույթներ
արժույթի նշան (¤)
արժույթների
նշաններ`
( ֏ ฿ ¢ $
£ ¥
)

Տոկոսի նշան` % նշանը, օգտագործվում է մասի և ամբողջի հարաբերակցությունը ցույց տալու համար։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագել է լատիներեն «pro centum» բառի կրճատ «cto» գրությունից։ Առաջին անգամ հանդիպում է Փարիզում 1685 թվականին հրատարակված Մաթյե դը լա Փորթի «Առևտրական մաթեմատիկայի ձեռնարկում»։

Գործածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործածվում է թվանշաններով արտահայտված թվերի կողքին, օրինակ՝ 42.3 %։ Միավորների միջազգային համակարգի պահանջների[1][2], ինչպես նաև ՀՀ կառավարության «Մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները հաստատելու մասին» որոշման[3] համաձայն` թվանշանի և տոկոսի նշանի միջև պետք է թողնել բացակ։
Գործածվում է նաև «տոկոսանոց» բառի կրճատ գրության համար, օրինակ՝ 23 %-անոց արդյունք։

‰ և ‱[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպես, ինչպես %-ով արտահայտվում է թվի հարյուրերորդական մասը, նույն կերպ հազարերորդական մասը (այլ կերպ ասած՝ թվի տոկոսի մեկ տասներորդը) արտահայտելու համար գործածվում է պրոմիլե նշանը` ‰, իսկ տասը հազարերորդականը (տոկոսի մեկ հարյուրերորդականը, կամ տոկոսի տոկոսը) արտահայտվում է պերմիրիադ` ‱, նշանով, օրինակներ`

  • 32‰=0.32, 3.68‰=0.0368, 0.022‰=0.00022 և այլն;
  • 32‱=0.032, 3.68‱=0.000368, 0.022‱=0.0000022 և այլն

Windows-ով համակարգչի ստեղնաշարով ‰-ը տեքստ մտցնելու համար հարկավոր է Parameter text is empty -ը միացված վիճակում Parameter text is empty

ստեղնը սեղմած պահած հավաքել Parameter text is empty

Parameter text is empty Parameter text is empty Parameter text is empty


Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարսկերենում տոկոսի նշանը դրվում է թվից առաջ, օրինակ՝ %٣٨=38%:
  • Տոկոսի նշանը կիրառելով` կարելի է գրել «ավտոկոսմետիկա» բառը՝ «ավ%մետիկա»։

Բրայլի գրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայլի գրերում տոկոսի նշանը ներկայացվում է հետևյալ կերպ.

Dots 4 Dots 356

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SI brochure».
  2. «The International System of Units» (PDF).
  3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 3-ի N 277 որոշում «Մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները հաստատելու մասին»». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.