Բաժանման նշան
Բաժանման նշան անգլ.՝ Division sign, մաթեմատիկական նշան վերջակետի (։) տեսքով, օբելիուս(÷) կամ թեք գիծ ( ∕ ) նշանով, օգտագործվում է բաժանման օպերատոր նշելու համար։
Շատ երկրներում օգտագործվում է (:) նշանը[1], անգլախոս երկրներում և հաշվիչների ստեղների վրա` (÷) նշանը։ Մեծ անհարմարության պատճառով և նույնիսկ անհնարինությամբ համակարգչի մեջ կոտորակների ներմուծման դեռևս առանց GUI օպերացիոն համակարգի ժամանակներից օգտագործել են պարզեցված նշաններ բանաձևերի համար, այդ թվում բաժանման նշանի համար օգտագործել են թեք գիծ ( ∕ ) նշանը։
Նշանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոնը, Դիոֆանտը և իսլամական մաթեմատիկները որպես բաժանման նշան օգտագործել են կոտորակի հորիզոնական գիծը։ Միջնադարյան Եվրոպայում բաժանումը հաճախ նշվում էր D տառով։ Օտրեդն իր Clavis Mathematicae (1631) աշխատությունում նախընտրել է թեք գիծ կամ (երբեմն) փակագծի աջ կողմի թեք կորը, վերջինս հանդիպում է նաև Շտիֆելի մոտ. կոնստրուկցիաներ կամ նշանակում էին բաժանում -ը -ի)։ Հորիզոնական երկու կետը կամ վերջակետը բաժանման նշան դարձավ 1684 թվականից Լայբնիցի Acta eruditorum[2] տրակտատում։
Շվեյցարիացի մաթեմատիկ Յոհան Ռանը բաժանման նշանակում մտցրեց (÷) նշանը (Օբելիուս)։ (*) աստղանիշ տեսքի բազմապատկման նշանի հետ միասին այն հայտնվեց 1659 թվականին նրա «Teutsche Algebra» գրքում։ Ռանի նշանը Անգլիայում տարածվելու պատճառով հաճախ անվանում են «անգլիական բաժանման նշան», բայց նրա արմատները գտնվում են Շվեյցարիայում։ Նախկինում Ժիրարը օգտագործել է օբելիուս նշանը որպես մինուսի հոմանիշ[3][4]։ Ամերիկյան մաթեմատիկական ստանդարտների ազգային հանձնաժողովի կողմից (անգլ.՝ National Committee on Mathematical Requirements) Օբելիուսը պրակտիկայից հանելու փորձն ապարդյուն էր (1923)[5]:
(÷) և (∶) նշանների այլ կիրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշաններ (÷) և (∶) կարող են օգտագործվել նաև միջակայք նշելու համար։ Օրինակ` «5 ÷ 10» կարող է նշանակել [5, 10] միջակայք, այսինքն` 5-ից 10-ը ներառյալ։ Եթե կա աղյուսակ, որի տողերը նշանակում են թվերով, իսկ սյուները լատինական տառերով, ապա «D4:F11» տեսքի գրառումները կարող են օգտագործվել բջիջների միջակայքին հղում կատարելու համար (երկչափ միջակայք) D-ից F կամ 4-ից 11։
Կոդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշան | Unicode | Անվանում | HTML/XML | LaTeX | |||
---|---|---|---|---|---|---|---|
Կոդ | Անվանում | Տասնվեցական | Տասական | Մնեմոնիկա | |||
∶ | U+2236 | RATIO | ∶
|
∶
|
— | \vdotdot
| |
: | U+003A | COLON | Վերջակետ | :
|
:
|
— | : |
÷ | U+00F7 | DIVISION SIGN | ÷
|
÷
|
÷
|
\div
| |
∕ | U+2215 | DIVISION SLASH | ∕
|
∕
|
— | / | |
⁄ | U+2044 | FRACTION SLASH | Բաժանման նշան | ⁄
|
⁄
|
⁄
|
/ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրովա Ն. Վ. Մաթեմատիկական տերմինների, հասկացությունների, նշանակումների պատմություն. Բառարան-տեղեկանք. — 3-րդ հրատարակչություն. — ՍՊԲ: ԼԿԻ, 2008. — 248 с. — ISBN 978-5-382-00839-4
- Cajori F. A History of Mathematical Notations. Vol. 1 (1929 reprint). — NY: Cosimo, Inc., 2007. — xvi + 456 p. — ISBN 978-1-60206-684-7
- Cajori F. A History of Mathematical Notations. Vol. 2 (1929 reprint). — NY: Cosimo, Inc., 2007. — xii + 392 p. — ISBN 978-1-60206-713-4
Դիտել նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համապատասխանեցման սիմվոլը Unicode հասանելի չէ բոլոր տառատեսակներով (կարելի է օգտագործել սովորական վերջակետ (:), իսկ Lucida Sans Unicode այն բաղկացած է երեք կետից
- ↑ History of Mathematical Notations, vol. 1, 2007, §235—239
- ↑ Ալեքսանդրովա Ն. Վ., 2008, էջ 40
- ↑ History of Mathematical Notations, vol. 1, 2007, §164
- ↑ «Some History Notes and Some Requests for Information on Division Symbols» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
|