Դիոֆանտ
Դիոֆանտ Διόφαντος ὁ Ἀλεξανδρεύς | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 201 և ոչ ուշ քան 215 կամ 200[1] Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | ոչ վաղ քան 285 և ոչ ուշ քան 299 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն և լատիներեն |
![]() |
Դիոֆանտ (հունարեն՝ Διόφαντος ὁ Ἀλεξανδρεύς, Դիոֆանտոս Ալեքսանդրացի, ոչ վաղ քան 201 և ոչ ուշ քան 215 կամ 200[1], Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան 285 և ոչ ուշ քան 299), հույն մաթեմատիկոս։
Հավանաբար ապրել և ստեղծագործել է 3-րդ դարում։ Աշխատություններից պահպանվել է «Թվաբանություն» մաթեմատիկայի տրակտատի մի մասը (13 գրքից 6-ը), որտեղ տրվում են հիմնականում մինչև 4-րդ աստիճանի անորոշ հավասարումների բերվող խնդիրների ռացիոնալ դրական լուծումներ։ Հավասարման նշանի, անհայտի և դրա աստիճանների նշանակման համար Դիոֆանտի օգտագործել է բառերի կրճատ գրառումներ։ Դիոֆանտը խնդիրները լուծել է հմտությամբ՝ առանց լուծման ընդհանուր մեթոդների։ Դիոֆանտի աշխատությունները ելակետ են դարձել Պիեռ դե Ֆերմայի, Էյլերի, Գաուսի և այլոց հետազոտությունների համար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 397)։ ![]() |