Վերջակետ
։ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վերջակետը հայերենի կետադրական նշաններից մեկն է, որը դրվում է ավարտված նախադասության վերջում։ Այն նաև օգտագործվում է հին վրացերեն գրություններում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-9-րդ դարերի հայերեն քերականական աշխատություններում և ձեռագրերում վերջակետն արտահայտվել է մեկ քառակուսի կամ քառանկյունի կետով, ինչպես այսօր միջակետն է։ Սակայն գործածության տեղով և մասամբ ձևով տարբերվել է միջակետից։ Վերջակետի իմաստով այն գրվել է տողից վերև, իսկ միջակետի և ստորակետի իմաստով՝ տողի վրա։ Վերջակետը դրվել է պարզ և բարդ նախադասությունների վերջում, և արտահայտել խոսքի ավարտը, վերջնական դադարը, կամ ըստ հին քերականների «խորհրդի» վախճանը»։
Տասներորդ դարից հայերեն գրություններում գրիչների մեծ մասն օգտագործել են կրկնակետն (։) որպես վերջակետ։ Այս դարից վերջակետը դրվում է տողի վրա, իսկ որոշ ձեռագրերում հայտնվում է որպես քառանկյունի գծեր։ Կրկնակետը վերջակետի դերում նաև հայտնվել է վաղ շրջանի ռուսական ձեռագրերում տասնչորրորդ դարից։
Այժմյան երկու կետով վերջակետի գործածությունն ավելի կանոնավոր, հաստատուն ու համատարած է դառնում ԺԱ-ԺԲ դարերից սկսած, և շարունակվում մինչ այժմ։
Վերջակետը կոչվել է նաև կետ ավարտյալ։ Ոմն անանուն մեկնիչ և հետագայում այլ քերականներ, այդ շարքում Վարդան Արևելցին վերջակետը կոչել են արքա, իսկ Ստեփանոս Սյունեցին ութերորդ դարում այն համարում է խոստումն կամ վախճան։ Մի ձեռագրում այն նաև համարվել է վճար և հանգիստ բանին[1]։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջակետը հայերենում տրոհության նշան է. դրվում է ավարտված նախադասությունների վերջում, և արտահայտում է մեծ դադար[2]։
Օրինակ՝
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։
Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ --Կիկոսի մահը, Հովհաննես Թումանյան
Վերջակետն անմիջապես հաջորդում է նախորդ բառին՝ առանց բացատի, իսկ վերջակետից հետո դրվում է մեկ բացատ։ Վերջակետին հաջորդող բառը (բացատից հետո) սկսվում է մեծատառով։
Յունիկոդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջակետը համակարգչային յունիկոդ ստանդարտում ներկայացվում է U+0589 նիշով։
Վինդոուզի լռելյայն հայերենի դասավորության խնդիրներից մեկն է այն, որ վերջակետն արտահայտող յունիկոդի U+0589 նիշի փոխարեն օգտագործվել է անգլերեն երկուկետն արտահայտող U+003A նիշը։ Թեև երկու նիշերն իրար բավականին նման են, սակայն կոդավորման տեսակետից խնդիրներ են առաջացնում, քանի որ հայերեն վերջակետն արտահայտում է նախադասության ավարտն, իսկ անգլերեն երկուկետը՝ ոչ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մխիթարյան, Հ.Մ. (1960). «Հին հայերենի կետադրությունը». Պատմաբանասիրական հանդես (4): 162-178.
- ↑ «Հայոց Լեզվի Տրոհության նշանների ուղեցույց». Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.