Մաթեմատիկական նշանակումների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Lots of math symbols and numbers.svg

Մաթեմատիկական նշանակումների պատմություն, մաթեմատիկական հավասարումների ու բանաձևերի առավել հակիրճ գրառման համար կիրառվող նշանակումների ստեղծման ու զարգացման պատմությունը։ Բացի արաբական թվերից ու տարբեր այբուբենների տառերից (լատինական՝ ընդ որում նաև գոթիկ գրելաձևով, հունական ու հրեական), մաթեմատիկական լեզվում կիրառվում են նաև այլ հատուկ նշաններ, որոնք ներմուծվել են վերջին մի քանի հարկուրամյակների ընթացքում։

Լավ մտածված նշանակումները, որոնք արտահայտում են հետազոտվող օբյեկտի որոշակի հատկություններ, օգնում են խուսափել գնահատման անճշտություններից ու սխալներից, ուսումնասիրությունը տեղափոխում են տեխնիկական մակարդակ, երբեմն «հուշում են» լուծման ճիշտ ճանապարհը։ Ալֆրեդ Ուայտհեդի խոսքերով հաջող նշանակումների շնորհիվ ուղեղը անիմաստ աշխատանք կատարելու փոխարեն կենտրոնանում է բուն առաջադրանքի վրա[1]։

Ի սկզբանե, (օրինակ, Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ում) մաթեմատիկական պնդումները ձևակերպվում էին բառերով։ Այդպիսի գրառումը ծավալուն էր, հաճախ՝ ոչ միանշանակ, իսկ հանրահաշվական ձևափոխությունները հատուկ դասակարգումներ էին պահանջում։ Նշանակումների համակարգի զարգացման գործում մեծ ավանդ ունեցավ Ֆրանսուա Վիետը (XVI դար)։ Նա, մասնավորապես, սկսեց թվային նշանակումներ օգտագործել՝ կոնկրետ թվերի փոխարեն։ Աստիճանաբար, մաթեմատիկական բանաձևերում կիրառվող գրեթե բոլոր բառերը (գործողություններ, համեմատական հարաբերություններ, հատկություններ արտահայտող) փոխարինվեցին հատուկ սիմվոլներով. մաթեմատիկան ձեռք բերեց սեփական լեզու, որը թարգմանության կարիք չուներ, որում ցանկացած «բառ» հստակ որոշված իմաստ էր արտահայտում, ինչը թույլ էր տալիս ճշգրիտ պնդումներից ստանալ նույնչափ ճշգրիտ այլ պնդումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mazur J., 2014, Chapter 20. Rendezvous in the Mind

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]