Հեղինակային իրավունքի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
©

Հեղինակային իրավունքի նշանը (©) օգտագործվում է զգուշացնելու համար, որ ստեղծագործությունը պաշտպանված է որոշակի հեղինակային իրավունքներով: Ըստ Բեռնի կոնվենցիայի, ցանկացած ստեղծագործություն ստեղծման պահին պաշտպանված է հեղինակային իրավունքներով, հետևաբար նույնիսկ © նշանի դեպքում իրավաբանորեն գործում են հեղինակային իրավունքները։

Գործածումը[խմբագրել]

Թեև իրավաբանորեն պարտադիր չէ, հեղինակային իրավունքի նշանի կողքին սովորաբար նշվում են հետևյալ տվյալները.

  • (համա)հեղինակի անունը
  • ստեղծման կամ հրատարակման տարեթիվը
  • հեղինակային իրավունքների սահմանումը։

Օրինակ.

© 2012 Արմեն Արմենյան

Կամ.

© 2012 Արմեն Արմենյան
Բոլոր իրավունքները պահպանված են։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել]

Նշանը կազմված է շրջագծված լատիներեն C տառից («copyright» բառի առաջի տառը)։ Յունիկոդում նշանը տասնվեցական համակագով ունի 00A9 և տասական համակագով 169 համարները։ Այն տառատեսակներում, որտեղ © նշանը չկա, օգտագործում են C տառը կլոր փակագծերում՝ «(c)»: HTML-ում օգտագործում են &copy հուշումը (մնեմոնոկան)։

Տարբերակներ[խմբագրել]

Այլ նշաններ[խմբագրել]

  • Ձայնագրություններ հեղինակային իրավունքների նշման համար օգտագործվում է (անգլերեն phonogram բառի առաջին տառը)։
  • Գրանցված ապրանքանիշների համար օգտագործվում է ® (անգլերեն registered բառի առաջին տառը)։
  • Ճապոնիայում օգտագործվում է նաև Ⓧ նշանը։