Ռուսական ռուբլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական ռուբլի
5000 ռուբլիանոց թղթադրամ, 2006 թ Rouble coins.png
5000 ռուբլիանոց թղթադրամ, 2006 թ
ISO 4217 կոդ ռուբլի
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Աբխազիա Աբխազիա
Հարավային Օսիայի Հանրապետություն Հարավային Օսիա
Պաշտոնական
օգտագործում
Ռուսաստան Ռուսաստան
Կազմված է 100 կոպեկից
Սիմվոլ руб. / р. / Old sign of Russian ruble.svg / Rouble official sign.svg
Մետաղադրամներ 10¢, 20¢, 50¢
100¢, 200¢, 500¢
Թղթադրամներ 50, 100, 500, 1,000, 5,000 ռուբլիներ
Կենտրոնական_բանկ Ռուսաստանի Կենտրոնական բանկ
Վեբ-կայք www.cbr.ru
Փողերի տպում Goznak
Վեբ-կայք www.goznak.ru
Փոխանակման կուրս
(ըստ ապրիլի 29 2011)
1 USD = 32,63 ռուբլի
1 EUR = 45,07 ռուբլի
1 AMD = 0,08 ռուբլի
1 GBP = 53,96 ռուբլի
1 CHF = 36,7 ռուբլի

Ռուբլին Ռուսաստանի դրամական միավորն է։[1] Օգտագործվում է նաև Աբխազիայում[2] և Հարավային Օսիայում[3]։ Իսկ 2012 թվականի փետրվարին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հայտարարեց Մերձդնեստրում ռուբլիի զուգահեռ օգտագործման հնարավորության մասին։[4] Ռուսական ռուբլիի տառային կոդը ISO 4217 ստանդարտում RUB-ն է, թվայինը՝ 643։ Մինչև Ռուսաստանի 1998 թվականի դրամային հեղաշրջումը, օգտագործվում էր RUR (810) կոդը։ Թեև 810 թվային կոդը մինչև այժմ կիրառվում է բանկային հաշիվների համար։

Պատմություն[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Սովետական ռուբլի 
1rightarrow.png  Տես նաև Ռուբլիի գոտի 
1rightarrow.png  Տես նաև Բելառուսական ռուբլի 

Ռուսաստանում ռուբլին գործածվում է դեռևս XIII դարից։ Այժմյան ռուսական ռուբլին փաստացի հայտնվել է 1991 թվականի դեկտեմբերին, Սովետական ռուբլիի հետ, որը մնաց մինչև 1993 թվականը։

Թղթադրամներ[խմբագրել]

Ruble.svg

1992-1993 թվականների թղթադրամների վրա, այնտեղ, որտեղ առաջ Լենինն էր, այժմ պատկերված է Մոսկովյան Կրեմլը։ 1996 թվականից, թղթադրամների վրա սկսեցին պատկերել ռուսական քաղաքների՝ Խաբարովսկի (5000ռ.), Վլադիվոստոկի (1000ռ. (1995թ.)), Յարոսլավլի (1000ռ.), Արխանգելսկի (500ռ.), Մոսկվայի (100ռ.), Սանկտ Պետերբուրգի (50ռ.), Կրասնոյարսկի (10ռ.) և Նովգորոդի (5ռ.) տեսարժան վայրերը։

1997 թվականի թղթադրամներ[խմբագրել]

  • 5 ռուբլիանոց թղթադրամն այլևս չի տպագրվում, թեև մնում է որպես վճարման միջոց։
  • 10 ռուբլիանոց թղթադրամը 2012 թվականից դուրս չեկավ գործածությունից, չնայած որ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից գործածության մեջ մտավ 10 ռուբլիանոց մետաղադրամը[5]։
1997 թվականին տպագրված թղթադրամներ[6]
Լուսանկար Արժեք (ռուբլի) Չափ (մմ) Հիմնական գույն Նկարագրություն Տպագրման
ամսաթիվ
Դիմերես Դարձերես Քաղաք Դիմերես Դարձերես Ջրանիշ
Banknote 5 rubles (1997) front.jpg Banknote 5 rubles (1997) back.jpg
5[b 1]
137×61 Կանաչ Նովգորոդ Ռուսաստանի հազարամյակի հուշարձանը Սոֆյայի տաճարի ֆոնի վրա։ Իշխանական, Սպասսկայա և Պալատական աշտարակները Նովգորոդյան Դետինեցի «5», Սոֆյայի տաճար Հունվարի 1 1998
Banknote 10 rubles 2004 front.jpg Banknote 10 rubles 2004 back.jpg
10
150×65 Մուգ կանաչ և մուգ շագանակագույն Կրասնոյարսկ Ենիսեյի կամուրջ, Պարասկևայի մատուռ Կրասնոյարսկի ՀԷԿ «10», Պարասկևայի մատուռ Հունվարի 1 1998, Հունվարի 1 2001[b 2], Օգոստոսի 16 2004[b 3], Սեպտեմբերի 6 2011[b 4]
Banknote 50 rubles 2004 front.jpg Banknote 50 rubles 2004 back.jpg
50
Բաց երկնագույն Սանկտ-Պետերբուրգ Նևան FIleող քանդակ ռոստռալյան սյան ոտքերի մոտ, Պետրոպավլովյան ամրոցի ֆոնի վրա Վասիլևյան կղզու ցուցասլաքը «50», Պետրոպովլովյան տաճար
Russia100rubles04front.jpg Russia100rubles04back.jpg
100
Կարմրաշագանակագույն Մոսկվա Քառաձի մարտակառք Մեծ թատրոնի զարդասրահում Մեծ թատրոնի ճակատամասը «100», Մեծ թատրոն
Banknote 500 rubles 2010 front.jpg Banknote 500 rubles 2010 back.jpg
500
Մանուշակագույն Արխանգելսկ Պյոտր Առաջինի հուշարձանը, Արխանգելսկի ծովագետային կայարանի շենքը և առագաստանավ Սոլովեցկի վանք «500», Պյոտր Առաջին
Banknote 1000 rubles 2010 front.jpg Banknote 1000 rubles 2010 back.jpg
1000
157×69 Փիրուզագույն Յարոսլավլ Յարոսլավ Իմաստունի արձանը, Կազանյան Աստվածածնի մատուռը, Աստվածածնի քարանձավի եկեղեցու զանգակատունը և Հայտնության եկեղեցու սուրբ դարպասները Փրկա-կերպարանափոխման վանքի, Յարոսլավլի գերբը։ Յոհան Նախնու եկեղեցի «1000», Յարոսլավ Իմաստունի արձան Հունվարի 1 2001, Օգոստոսի 16 2004[b 3], Օգոստոսի 10 2010[b 4]
Banknote 5000 rubles 2010 front.jpg Banknote 5000 rubles 2010 back.jpg
5000
Նարնջագույն Խաբարովսկ Մորավյով Ամուրսկիի արձան Խաբարովսկի կամուրջը Ամուրի վրա «5000», Մորավյով Ամուրսկիի արձանի վերնամասը Հուլիսի 31 2006[7], Սեպտեմբերի 6, 2011[b 4]
Ծանոթագրություններ
  1. Թղթադրամն այժմ չի տպվում, սակայն մնում է, որպես վճարման միջոց:
  2. 2001 թվականի թղթադրամները ձախ կողմում ունենում են ջրանշան. «2001 թվականի ձևափոխում»:
  3. 3,0 3,1 2004 թվականի թղթադրամները ձախ կողմում ունենում են ջրանշան. «2004 թվականի ձևափոխում»: Ինչպես նաև դեկորացիոն փոփոխություններ են կատարված դիմերեսում և ավելացված են անվտանգության և պաշտպանության նոր մասեր:
  4. 4,0 4,1 4,2 2010 թվականի թղթադրամները ձախ կողմում ունենում են ջրանշան. «2010 թվականի ձևափոխում»: Ինչպես նաև դեկորացիոն փոփոխություններ են կատարված դիմերեսում ու դարձերեսում և ավելացված են անվտանգության և պաշտպանության նոր մասեր:

Մետաղադրամներ[խմբագրել]

1992-ից 1993 թվականների մետաղադրամներ[խմբագրել]

1992 թվականի վերջերից հայտնվեցին ներկայիս ռուսական ռուբլիի մետաղադրամները. 1, 5, 10, 20, 50 և 100 ռուբլի արժողությամբ։ Այնուհետև, 1993 թվականից, մետաղադրամներն սկսեցին պատրաստել մագնիսային մետաղից։ Իսկ 50 և 100 ռուբլիանոց մետաղադրամների արտաքին տեսքը փոփոխվեց։

1992-ից 1993 թվականների մետաղադրամները
Լուսանկար Արժեք (ռուբլի) Ցուցանիշներ Նկարագրություն Հատման տարեթիվ
Տրամագիծ Հաստություն Քաշ Հումքանյութ Առավելություն Դիմերես Դարձերես
Russia 1 rub.JPG
1
19,45 մմ
1,75 մմ
3,3 գ
պողպատ, արույրով պատված
հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ)
1992
Russia 5 rub.JPG
5
21,9 մմ
1,75 մմ
4,1 գ
պողպատ, արույրով պատված
հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ)
1992
Russia 10 rubli.JPG
10
21 մմ
1,45 մմ
3,75 գ
պղնձանիկելային խառնուրդ
շերտավոր
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ)
1992
Russia-1993-Coin-10.jpg
10
21 մմ
1,45 մմ
3,5 գ
պողպատ, գերմանական արծաթով պատված
հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ)
1993
Russia 20 rubli.JPG
20
24 մմ
1,6 մմ
5,25 գ
պղնձանիկելային խառնուրդ
շերտընդշերտ հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ)
1992
Russia 5 rub.JPG
20
24,2 մմ
1,6 մմ
5 գ
պողպատ, գերմանական արծաթով պատված
հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ)
1993
50 рублей РФ 1992 г.jpg
50
25 մմ
1,95 մմ
6,25 գ
բիմետալ (սկավառակը՝ ալյումինային բրոնզից, օղակը՝ պղնձանիկելային խառնուրդից)
շերտընդշերտ հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժույթը տառերով
1992
Russia-1993-Coin-50.jpg
50
25 մմ
1,9 մմ
6 գ
ալյումինային բրոնզ
12 կողմ 10 րիֆով
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժույթը տառերով
1993
50 рублей а1993.jpg
50
25 մմ
1,9 մմ
5,2 գ
պողպատ, արույրով պատված
հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժույթը տառերով
1995
100 рублей РФ 1992 г.jpg
100
25 մմ
1,95 մմ
6,3 գ
բիմետալ (սկավառակը՝ ալյումինային բրոնզից, օղակը՝ պղնձանիկելային խառնուրդից)
շերտընդշերտ հարթեցված
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժույթը տառերով
1992
100 рублей РФ 1993 г.jpg
100
27 մմ
1,9 մմ
7,3 գ
պղնձանիկելային խառնուրդ
12 կողմ 10 րիֆով
Արժեք, աճող բուսանախշ, տարեթիվ
Երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժույթը տառերով
1993

1997 թվականի մետաղադրամներ[խմբագրել]

Դիմերեսի վրա այժմ ռուբլիի մետաղադրամների վրա պատկերված է երկգլխանի արծիվ՝ Ռուսաստանի բանկի նշանով, կոպեկի մետաղադրամների վրա Գեորգի Անհաղթը, իսկ ետևի կողմում՝ արժողությունը։ 2002 թվականից օգտագործման մեջ են գտնվում Ռուսաստանի բանկի նոր տեսակի մետաղադրամներ՝ 1, 2, և 5 ռուսական ռուբլի արժողություններով, փոփոխությունների ենթարկված դիմերեսներով։ 2006 թվականի երկրորդ կեսից օգտագործման մեջ են գտնվում Ռուսաստանի բանկի նոր տեսակի մետաղադրամներ՝ 10 և 50 ռուսական ռուբլի արժողություններով։ Այս նոր ժամանակաշրջանի մետաղադրամները պատրաստված էին պողպատից, երկու կողմից պատված դեղին գույնի պղնձի խառնուրդով (տոմպակ)։ Երկու մետաղադրամներն էլ ունեն ֆերրոմագնիսային հատկություններ։ 2008 թվականին Ռուսաստանի բանկի կողմից վերանայվեց 1 և 5 ռուսական ռուբլի արժողությամբ մետաղադրամների շրջանառությունից հանման հնարավորությունը, դրանց օգտագործման դժվարությունների, հումքի գնի թանկացման և չափի փոքրության պատճառներով։ Ինչպես նաև քննվեց՝ փոխարինել հումքն ավելի էժան մետաղով։[8] 2008 թվականի ապրիլին 1 կոպեկ արժողությամբ մետաղադրամի արտադրության արժեքը կազմում էր շուրջ 30 կոպեկ։ Մանրածախ առևտրում ավելի հաճախ կլորացվում է մինչև 1 ռուբլի, չօգտագործելով 1 կոպեկ արժողությամբ մետաղադրամը։ Օրինակ, այդպես է ռուսական Перекрёсток (Պերեկրյոստոկ) խանութի ցանցում 2012 թվականի մայիսի 1-ից։[9] 2012 թվականի վերջից Ռուսաստանի բանկը դադարեցրեց 1 և 5 կոպեկ արժողությամբ մետաղադրամների կնքումը։ [10] 2009 թվականի հոկտեմբերի 1-ից հատվում է մետաղադրամ 10 կոպեկ արժողությամբ, պատրաստված գալվանական ծածկույթով պողպատից։[11]

1997 թվականի մետաղադրամներ[12]
Լուսանկար Արժեք Ցուցանիշներ Նկարագրություն Հատման տարեթիվ
Տրամագիծ Հաստություն Քաշ Հումքանյութ Առավելություն Դիմերես Դարձերես
1 копейка 2007.jpg
1 կոպեկ
[cb 1]
15,5 մմ 1,25 մմ 1,50 գ բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) հարթեցված արժեք, աճող բուսանախշ Գեորգի Անհաղթ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ
1997—2009
5 копеек образца 1997 года.jpg
5 կոպեկ
[cb 2]
18,5 մմ 1,45 մմ 2,60 գ
10 копеек образца 1997 года.jpg
10 կոպեկ
17,5 մմ 1,25 մմ 1,95 գ արույր հարթեցված արժեք, աճող բուսանախշ Գեորգի Անհաղթ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ
1997—2006
10 копеек 2006.jpg 1,85 գ
[cb 3]
բիմետալ (պողպատ, տոմպակի խառնուրդով)
[cb 3]
հարթեցված
2006-ից
Russia-2003-Coin-0.50.jpg
50 կոպեկ
19,5 մմ 1,10 մմ 2,90 գ արույր շերտավոր
1997—2006
50 копеек образца 2006 года.jpg 2,75 գ
[cb 3]
բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով)
[cb 3]
հարթեցված
2006-ից
Russia-1998-Coin-1.jpg
1 ռուբլի
20,5 մմ 1,20 մմ 3,25 գ պղնձանիկելային խառնուրդ շերտավոր արժեք, աճող բուսանախշ երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժեքը տառերով, հատման տարեթիվ
1997—2009
Oneruble.jpg 3,0 գ[cb 4] պողպատ նիկելային գալվանածածկույթով
[cb 4]
2009-ից
Russia-1998-Coin-2.jpg
2 ռուբլի
23,0 մմ 1,80 մմ 5,10 գ պղնձանիկելային խառնուրդ շերտավոր
(84 րիֆ, բաժանված 12 հավասար կողմերով, ընդմիջվող 12 հարթ կողմերով)
1997—2009
- 5,0 գ պողպատ նիկելային գալվանածածկույթով[cb 4]
2009-ից
5 ruble coin 1997.png
5 ռուբլի
25,0 մմ 6,45 գ բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) շերտավոր
(60 րիֆ, բաժանված 12 հավասար կողմերով, ընդմիջվող 12 հարթ կողմերով)
1997—2009
- 6,0 գ
[cb 4]
պողպատ նիկելային գալվանածածկույթով
[cb 4]
2009-ից
10 RUB (2009).png
10 ռուբլի
22,0 մմ 2,20 մմ 5,63 գ պողպատ, արույրով պատված շերտավոր
(6 կողմ 5 րիֆով և 6 կողմ 7 րիֆով, ընդմիջվող 12 հարթ կողմերով)
արժեք, աճող բուսանախշ երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժեքը տառերով, հատման տարեթիվ
2009 թվականի հոկտեմբերի 1-ից
Հիշարժան մետաղադրամներ ոչ թանկարժեք մետաղներից
RR5514-0076.png
10 ռուբլի 27,0 մմ 2,10 մմ 8,40 գ բիմետալ (օղակը՝ արույրից, սկավառակը՝ գերմանական արծաթից) 300 րիֆ և երկու աստղիկներով բաժանված երկու «ДЕСЯТЬ РУБЛЕЙ» (տասը ռուբլի) մակագրություն մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով արժեք, աճող բուսանախշ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ
2000-ից
RR5714-0002.png
10 ռուբլի
22,0 մմ 2,20 մմ 5,63 գ պողպատ, արույրով պատված շերտավոր
(6 կողմ 5 րիֆով և 6 կողմ 7 րիֆով, ընդմիջվող 12 հարթ կողմերով)
մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով արժեք, ձիթապտղի և կաղնու ճյուղեր, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ
2010 թվականի դեկտեմբերի 29-ից[13]
RR5015-0003.jpg
25 ռուբլի
27,0 մմ 2,30 մմ 10,00 գ պղնձանիկելային խառնուրդ 180 րիֆ մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով արժեք, Ռուսաստանի զինանշան, տակագիր «РОССИЙСКАЯ ФЕДЕРАЦИЯ» (Ռուսաստանի Դաշնություն), մակագիր «25 РУБЛЕЙ» (25 ռուբլի), հատման տարեթիվ
2011 թվականի ապրիլի 15-ից[14]
  1. 2012 թվականից չի կնքվում:
  2. 2012 թվականից չի կնքվում:
  3. 3,0 3,1 3,2 3,3 2006 թվականից սկսած, նոր հատկությունները, Ռուսաստանի բանկի կողմից փոփոխված, 10 և 50 կոպեկ արժողության մետաղադրամների համար, հետևյալներն են. արույրը փոխված է պողպատով, պատված տոմպակով, փոփոխվեց մետաղադրամների քաշը: [1](ռուսերեն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ռուսաստանի բանկի կողմից, 2009 թվականի երկրորդ կեսից կատարվել են փոփոխություններ. 1 և 2 ռուբլիանոցներում պղնձանիկելային խառնուրդը, իսկ 5 ռուբլիանոցներում գերմանական արծաթով պատված պղինձը փոխվել են նիկելային գալվանածածկույթով, նրանք ունեն ֆերրոմագնիսային հատկություններ, փոխվել է քաշը:
    Դրամահատարանները նրանց ապրանքանշանները, որոնք օգտագործվում են մետաղադրամների վրա. Սանկտ-Պետերբուրգի դրամահատարան՝ ապրանքանշան С-П կամ СПМД; Մոսկվայի դրամահատարան՝ ապրանքանշան М կամ ММД։

Փոխարժեքի վարչակարգը[խմբագրել]

Ռուսական ռուբլիի փոխարժեքի վարչակարգը «լողացող է»։ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության ԿԲ-ն մտադիր է դուրս գալ ազատ և մաքուր «լողի»։


Ներկա RUB Փոխարժեքները
Currate.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY USD


Ռուբլիի նշան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուբլիի նշան

Ռուբլիի նշանը ռուսական գրի էվոլյուցիայի արդյունքում առաջացած «рубль», բառի կրճատումն է, որը օգտագործվել է 17-րդ դարի երկրորդ կեսից 19-րդ դարի երկրորդ կեսին և իրենից ներկայացնում է կցագիր, բնական «р» և «у» տառերի ճեպագրից կազմված։ Ժամանակի ընթացքում այդ կցագիրը կորցնում է իր առաջնային իմաստը և 18-րդ դարի վերջին վերածվում է առանձին նշանի, սովորական տառերի հետ համատեղ։ Ռուսական էկոնոմիկայի ինտեգրացիային համաշխարհային էկոնոմիկայի սկզբերից (20-րդ դար) և ռուսական ներքին շրջանառության մեջ օտարերկրյա տարադրամների լայն օգտագործումը (ամենից առաջ դոլլարի, որն ուներ իր առանձին նշանը) բազմիցս առաջարկներ եղան՝ մտցնել ժամանակակից նշան ռուսական ռուբլիի համար ևս։ Եվրոյի առաջացման և նրա նշանի հաստատման հետ մեկտեղ այդպիսի առաջարկներն սկսեցին լսվեց ավելի հաճախ և հանգեցրեցին մի քանի ոչ պաշտոնական մրցույթների, ցույցերի և նախաձեռնությունների ռուբլիի նշանի հաստատման նպատակով։

2006 թվականի հունիսին ընդունվեց ուղղում № 86-ФЗ «Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի (Ռուսաստանի բանկի) մասին» օրենքում, որի համաձայն, բանկի գործողությունները համալրվեցին ևս մի կետով, այն է՝ ՌԴ ԿԲ-ն «ընդունում է ռուբլիի գրաֆիկական նշանակումը, որպես ռուբլիի նշան» (86-ФЗ 10.07.2002-ից, տող 4, 2.1 կետ)։ Սակայն 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի բանկը հատուկ որոշումով չընդունեց, բայց 2013 թվականի նոյեմբերից իր կայքում սկսել էր հարցում (այն տևեց մինչև դեկտեմբերի 5-ը), այցելուներին թույլատրելով ընտրել ռուբլիի նշանի հինգ թեկնածու-նշաններից մեկը կամ քվեարկել բոլորին դեմ։ Տարբերակներից մեկի քվեարկության արդյունքում հայտնեցին ավելի քան 61% հանրային քննարկման մասնակիցներ։

Դե ֆակտո (բացի նշանի պայմանականորեն առկայությանը, հաճախակի տեղի ունեցող 17-19-րդ դարերի ձեռագիր փաստաթղթերում հանդիպող) ներկայումս առավել ակտիվորեն, որպես ռուբլիի ոչ պաշտոնական նշան են օգտագործվում երկու տարբերակներ՝

  • Ամենից առաջ փոքրատառ «р» տառը կետով («р.»), որը ցուցադրվում է, օրինակ, տարադրամների նշանների հետ, Microsoft ընկերության Excel, Google ընկերության դրամական և ֆինանսական էլեկտրոնային աղյուսյակներում, նաև առօրյա կյանքում։
  • Պակաս ակտիվորեն (ամենից առաջ ցանցի ինտերնետային խանութներում) օգտագործվում է, այսպես ասած, «դիզայներական նշանը», որն իրենից ներկայացնում է «Р» տառը, գծով հատված։ Հետաքրքրական է, որ այդ նշանն իր գրությամբ նման է հայկական փոքրատառ ք տառին։ 2013 թվականի դեկտեմբերի 11-ից այդ նշանը համարվում է պաշտոնական նշանը, վավերացված ՌԴ ԿԲ-ի կողմից։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՌԴ Սահմանադրություն, հոդված 75
  2. Ընկերության, համագործակցության և օգնության պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև, հոդված 16
  3. Ընկերության, համագործակցության և օգնության պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև, հոդված 16
  4. [2] (ռուսերեն)
  5. ԿԲ գործածության մեջ է դնում…(ռուսերեն)
  6. ՌԴ բանկ - 1997թ. թղթադրամներ(ռուսերեն)
  7. Банкноты и монеты (ռուսերեն)
  8. Ռուսաստանի բանկը մտածում է վերացնել 1 կոպեկանոցը(ռուսերեն)
  9. «Перекресток»-ը կլորացնում է արժեքը(ռուսերեն)
  10. Ռուսաստանում դադարեցրել են կոպեկների կնքումը(ռուսերեն)
  11. Ռուսաստանի բանկի մետաղադրամ 10 կոպեկ արժողությամբ(ռուսերեն)
  12. Մետաղադրամներ|Ռուսաստանի բանկ
  13. 2010 թվականի հիշարժան մետաղադրամ, հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65 ամյակի առթիվ, vmonetke.ru(ռուսերեն)
  14. Ռուսաստանի բանկի 1997 թվականի մետաղադրամների շարքը(ռուսերեն)
Նախորդող
Սովետական ռուբլի
Ռուսաստանի տարադրամ
Ռուսական ռուբլի

1992 →
Հաջորդող
-
35px-P Economy.png
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն