Հայկական ռուբլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ռուբլի, Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀԽՍՀ անկախ արժույթը 1919-ից 1923 թթ.։ Մտցվել էր շրջանառության մեջ առաջին անդրկովկասյան ռուբլու փոխարեն և հետագայում փոխարինվել է երկրորդ անդրկովկասյան ռուբլով։ Հայկական ռուբլին ուներ միայն թղթադրամներ և չուներ մետաղադրամներ։

Թղթադրամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում գործել են 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։ Առաջին թղթադրամները թողարկվել են Մեծ Բրիտանիայում, Waterlow and Sons ընկերությունում։

Հայաստանում թողարկված թղթադրամներ
5 ռուբլի 50 ռուբլի 250 ռուբլի 500 ռուբլի 1000 ռուբլի 5000 ռուբլի 10000 ռուբլի
Մեծ Բրիտանիայում թողարկված թղթադրամներ
50 ռուբլի 100 ռուբլի 250 ռուբլի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն