Համացանցային գովազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտերնետային գովազդը դա գովազդի մի տեսակ է, որը իրականավցում է վիրտուալ տարածությունում և ազդում է թիրախային սպառողների վրա։ Մնացած առումներով այն հետապնդում է նույն նպատակները և օգտագործում է նույն գործիքները, ինչ ավանդական գովազդը։

Հիմա շատ կազմակերպություններ հրաժարվում են ավանդական գովազդից։ Գործավարները` հիմնականում փոքր և միջին բիզնեսի, գնահատեցին ինտերնետային գովազդների առավելությունները: Ամենակարևոր առավելությունն այն է, որ այստեղ հնարավոր է կոնկրետ նշել թիրախային լսարանը: Մեր օրերում գովազդի շուկայում ինտերնետային գովազդը ամենաարագ զարգացող սեգմենտն է:

Նպատակները[խմբագրել]

Ինտերնետային գովազդն ուղղված է թիրախային լսարանին: Թիրախային է համարվում այն լսարանը, որը ներառում է որոշակի ծառայությունների, ապրանքների առաջարկներով հավանական հետաքրքվողներին:

Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական` մարքեթինգային գործառույթների իրականացում։ Իրականացվող մարքեթինգային գործառույթների տեսակն էլ մեծապես կախված է գովազդի բովանդակային և պատճառահետևանքային հենքից՝ իրազեկում, իրացում կամ հիշեցում։ Իրազեկող կամ տեղեկացնող գովազդը պատմում է շուկում նոր ապրանքի հայտնվելու կամ արդեն գոյություն ունեցողի նորությունների մասին։ Իրացնող գովազդըմիտված է շուկայում մրցակից ապրանքատեսակներից կամ ծառայություններից զատել և սպառողներին հրամցնել կոնկրետ ապրանք կամ ծառայություն։ Այն միտված է սպառողական շուկայի ընդլայնմանը՝ գովազդի օգնությամբ նոր հաճախորդներ ներգրավելու օգնությամբ։ Հիշեցնող գովազդը սպառողներին հիշեցնում է գովազդվող ապրանքի կամ ծառայության մասին։

Զարգացումը[խմբագրել]

Ամեն ինչ սկսվեց էլեկտրոնային փոստով տեքստային նամակներ ուղարկելով։ Սկզբնական շրջանում ինտերնետ քչերն ունեին և հիմնականում դրանք այն մարդիկ էին, ովքեր անմիջականորեն կապված էին համակարգչային տեխնոլոգիաների հետ։ Այդ իսկ պատճառով գովազդն էլ յուրհատուկ էր՝ ծրագրային ապահովումների, կայքերի և նմանատիպ գովազդ։ Այլ ապրանքների գովազդի մասին խոսք չէր էլ գնում։ Ժամանակի ընթացքում ինտերնետ օգտագործողները ավելանում էին և գովազդային նյութը ընդլայնվում էր։ Բացի այդ ստեղծվեց բաններային գովազդը։ 1990-ականներին կայքերի գովազդը բաններների միջոցով սկսեց բարգավաճել։ Որոշվեցին բաններային գովազդի որոշ ստանդարտներ, որոնք օգտագործվում են մինչև այսօր։ Ստեղծվեցին բազմաթիվ բաններային ցանցեր, որոնց միջոցով կարել էր արագ և հեշտությամբ փոխանակվել բաններներով։ Իսկ 1990-ականների վերջում, երբ ինտերնետը արագ տարածվեց և կատարելագործվեցին որոնողական համակարգերը, առաջացավ ենթատեքստային գովազդը։ Համարվում էր, որ դրա մշակողը Idealab ընկերության տնօրեն Բիլլ Գրոսսն էր, որը 1997թ. մտածեց գովազդային հղումներ վաճառել, որոնք ցուցադրվում էին որոնման արդյունքի հետ միաժամանակ։ Այդպես գովազդային հաղորդակցությունը չէր տեսնում պատահական օգտագործողը, այլ հայտնվում էր միայն հարցման ենթատեքստում։ Հենց ենթատեքստայի գովազդը բազմաթիվ որոնողական համակարգերի տվեց ռեսուրսներ, որոնց շնորհիվ դրանք գնալով հզորանում են։ Ինտերնետային գովազդի զարգազման հաջորդ փուլը դարձավ սոցիալական ցանցերի և բլոգերի առաջացումը։ Դրանց լսարանը զգալիորեն գերազանցեց որոնողական համակարգերի օգտագործողների քանակը։ Դրանց մեջ էին մտնում բոլոր ակտիվ օգտագործողները, ովքեր ուզում էին իրենց վրա ուշադրություն գրավել և ստիպել մյուսներին իրենց լսել։ Եվ այսպես առաջացավ սոցիալական մարքետինգը(SMO, SMM) (http://www.optimism.ru/agency/articles/720/ ։

Առանձնահատկությունները[խմբագրել]

Ինտերնետային գովազդի առավելությունները որոշվում են հետևյալով՝

• Ինտերնետին միացված են աշխարհի համակարգիչների մոտ 75%-ը։ Միջազգային տեսանկյունից անտեսել նման շուկան անհնար է

• Ինտերնետն աշխատում է շաբաթվա մեջ 7 օր, օրը 24 ժամ։ Այսինքն հնարավոր է առանց անմիջական մասնակցության և աշխատանքը դադարեցնելու պոտենցիալ սպառողներին ծանոթացնել նոր արտադրաներին կամ ծառայություններին

• Էլեկտրոնային խանութների միջոցով հնրավոր է իրականացնել ուղիղ վաճառք

• Հնարավոր է պոտենցիալ հաճախորդներից անմիջապես հետադարձ կամ ստանալ

• Ամենատարբերվող գիծն այն է, որ ի տարբերություն ռադիո և հեռուստագովազդների, ինտերնետն անմիջական է և զբաղեցնում է էկրանի միայն 9%-ը

• Շնորհիվ շուկայի թիրախավորման, ինտերնետում տեղեկություն որոնելիս, էկրանին հայտնվում են փնտրվող տեղեկությանը վերաբերվող բաններներ

• Հաճախ այցելվող էջերում տեղադրված գովազդների համար վճարը որոշվում է ըստ տվյալ էջի այցելության քանակի։

Այս ամենի կողքին հարկ է չմոռանալ նաև թերությունները`

• Համացանցից օգտվողների զգալի մասը կազմում են երիտասարդները` 15 տարեկան և փոքր, որոնք լիարժեք սպառողներ չեն

• Տեղեկատվության տարմացմանը զուգահեռ տեղի է ունենում ավելի արագ հնացում

• Մեր երկրի տնտեսությանը հատուկ է կապի ենթակառուցվածքի ցածր մակարդակ, որը ինտերնետ հասանելիության սահմանափակումների պատճառ է

• Անգամ տնտեսապես զարգացած երկրներում մուտքը ինտերնետ այնքան էլ մատչելի չէ, ինչը իջեցնում է հասանելիության մակարդակը բնակչույթան լայն շերտերում

• Համակարգչային տեխնիկայի սակավություն

• Էլ. բիզնեսը այնքան էլ զարգացած չէ, մանավանդ մեր երկրում

• Բոլոր երկրներում բացակայում է իրավական հենքը

• Տեղեկատվության պաշտպանության հարցերը լիովին լուծված չեն։

Տեսակները[խմբագրել]

Տեքստային և գրաֆիկական բաններներ։ Կարող են օգտագործվել նաև Java և Flash տեխնոլոգիաներ (PopUp, PopUnder, RichMedia) և տեղադրվում են խոշոր պորտալներում, բարձր այցելություն ունեցող կայքերում։ Բաններները ունեն ստանդարտ չափսեր, որոնք չափվում են պիքսելներով և տիպեր՝

468x60 - ամբողջական չափսով բաններ (Full Banner)

392x72 - հեռակառավարման ուղղահայաց վահանակով ամբողջական չափսով բաններ (Full Banner with Vertical Navigation Bar)

234x60 - կես չափսով բաններ (Half Banner)

125x125- քառակուսի բաններ (Square Banner)

120x90 -կոճակ, տիպ 1 (Button #1)

120x60 - կոճակ, տիպ 2 (Button #2)

88x31 - միկրոկոճակ (Micro Button)

120x240-ուղղահայաց բաններ (Vertical Bunner)

Որոնողական օպտիմիզացիան ինտերնետում ամենաանմիջական և արդյունավետ գովազդի տեսակներից մեկն է, որի նպատակն է որոնման ժամանակ կայքի հայտնվելը ցուցակի առաջի տողերում։ Արդյունավետության պատճառն այն է, որ կայք այցելում են նրանք, ովքեր արդեն հետքրքրված են կոկրետ ապրանքներով և ծառայություններով։ Բացի այդ առաջատարի դիրքը ցանկում ավելի շատ է վստահություն առաջացնում հաճախորդների մոտ, քան ակնհայտ գովազդը։

Ենթատեքստային գովզդը փոխկապակցված է որոնողական օպտիմիզացիայի հետ և ունի նույն առավելությունները, որն է թիրախային լսարանի հետ անմիջական շփումը։ Այն արտացոլվում է որոնման արդյունքների հետ, եթե օգտագործողը համապատասխան թեմայով հարցում է կատարում։

E-mail մարքեթինգը ինտերնետային գովազդի առաջի տեսակն է։ Այսօր այն բոլորին չի հասնում և սպամ չի համարվում։ Արդյունավետ e-mail մարքետինգը ենթադրում է, առաջին հերթին, ինքնակամ դրսևորում՝ օգտագործողն ինքն է ընտրում ստանալ, թե չստանալ այդ նամակը։ Իսկ երկրորդ հերթին, ընտրելու հնարավորություն՝ քանի որ յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե իրեն ի՞նչ տեղեկություն է հետաքրքիր ստանալ։

Սոցիալական մարքեթինգը իրականացվում է բլոգերի, սոցիալական ցանցերի, թեմատիկ հաղորդագրությունների և ֆորումների միջոցով։ Գովազդի այս տեսակը շատ արդյունավետ է , քանի որ ստեղծվում է վստահելի մթնոլորտ և արագ ետադարձ կապ։

Համակարգերը[խմբագրել]

Google AdWords-ը կայքերի ամենախոշոր ենթատեքստային համակարգն է՝ ապրանքների և ծառայությունների գովազդային ընկերությունների պլանավորման ամենահզոր գործիքներով։ Գովազդատուներն ամբողջովին չեն օգտագործում այդ գործիքները։ Իսկ խաղացողների մրցակցությնան շնորհիվ, գովազդային հայտարարությունների արժեքը բավականին ցածր է, որոշ դեպքերում՝ անվճար (Google AdWords

AdBook-ը հայկական կոնտեքստային գովազդի Ինտերնետային ցանց է։ http://www.adbook.am/

Yandex.Direct-ը հանդիսանում է ԽՍՀՄ տարածքի ամենախոշոր ենթատեքստային համակարգը՝ շնորհիվ Yandex որոնողական մեքենայի հայտնիության մակարդակի։ Այս համակարգի հիմնական առավելությունը ԽՍՀՄ տարածքով շուկայի աշխարհագրական թարգեթավորման հնարավորությունն է (http://www.metastudio.com.ua/ru/uslugi/sozdanie_i_reklama_veb-sajtov/internet-reklama/yandex_direct/):

Begun համակարգը չի համարվում դասական որոնողական համակարգ։ Այն գովազդատուի գովազդային բլոկերը ցուց է տալիս այն կերպ, որ գովազդատուի ենթատեքստային բլոկի իմաստային բովանդակությունը համապատասխանի այն կայքի էջի բովանդակությանը, որի վրա ցուցադրվում է տվյալ բլոկը։ Begun-ը նաև Rambler որոնման համակարգի արդյունքների հետ միասին ցուց է տալիս ենթատեքստային հայտարարություններ (http://www.metastudio.com.ua/ru/uslugi/sozdanie_i_reklama_veb-sajtov/internet-reklama/begun_poiskovaja_reklama/):

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Романов А.А. Учебное пособие по дисциплине «Реклама. Интернет-реклама» / Московский международный институт эконометрики, информатики, финансов и права. - М.։, 2003. – 168 с. (ռուսերեն)
  • В.В.Теслюк. Информационные технологии в рекламе. Учебно-методический комплекс по дисциплине «Информационные технологии в рекламе». СПб., 2006. (ռուսերեն)
  • http://www.metastudio.com.ua/ru/uslugi/sozdanie_i_reklama_veb-sajtov/internet-reklama/ (ռուսերեն)