Որոնողական համակարգերի օպտիմիզացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որոնողական համակարգի օպտիմիզացում, կամ օպտիմալացում, SEO. Որոնողական համակարգերում կայքի կամ մի վեբ էջի տեսանելիությունը բարձրացման գործընթաց: SEO-ն վերաբերվում է միայն օրգանիկ դիտումներին («բնական» կամ «օրգանական» արդյունքներ) և չի ներառում վճարված դիտումները (ա.ի. չի ներառում PPC, Pay-per-Click և ընդհանրապես SEA, Search Engine Advertizement դիտումները):

SEO-ի իրականացման նպատակն է բարձրացնել կայքի այցելուների թիվը՝ մեծացնելով որոնողական համակարգերից եկող կայքի այցելուների թիվը («տրաֆիկը»), որն էլ իր հերթին բարձրացնում է կայքի ռեյթինգնը որոնողական համակարգերում: Այդ այցելուները կարող են նաև վերածվել հաճախորդների: [1] SEO-ն կարող է թիրախավորել տարբեր տեսակի որոնումներ, այդ թվում, նկարների, վիդեոների, ակադեմիական, [2] նորությունների որոնում: SEO-ն լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումից տարբերվում է նրանով, որ այն կենտրոնացած է միջազգային որոնումների վրա, իսկ լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումը կենտրոնանում է բիզնեսի առցանց տեսանելիության օպտիմիզացման վրա, որպեսզի դրա կայքը ցուցադրվի որոնման համակարգերով, երբ այցելուն մուտք գործի տվյալ տարածաշրջանից՝ իր ապրանքի կամ ծառայությոան համար:

Որպես թվային մարքեթինգի տարբերակ, SEO-ի գործառույթներից է. ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում: Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»): SEO կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, внутренняя перелинковка; backlink building):

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդեքսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջատար որոնողական համակարգերը, ինչպիսիք են Google-ը, Bing-ը և Yahoo-ն, որոնման ընթացքում էջեր գտնելու համար իրենց ալգորիթմներում օգտագործում են որոնիչներ (crawlers): Այն էջերը, որոնք կապված են որոնողական համակարգերում ինդեքսավորված այլ էջերի հետ, կարիք չունեն ներկայացվել, քանի որ ավտոմատ կերպով երևում են: Google-ն առաջարկում է Google Search Console, որի համար կարող է անվճար XML կայքի քարտեզ ստեղծվել և տրամադրվել՝ բոլոր էջերի տեսանելիությունն ապահովելու համար:

Որոնողական համակարգերի որոնիչները (crawlers) կայքում շրջելիս կարող են դիտարկել մի շարք տարբեր գործոններ: Ոչ բոլոր էջերը կարող են ինդեքսավորվել որոնողական համակարգերի կողմից:

Այսօր մարդկանց մեծ մասը Google-ում որոնում է բջջային հեռախոսներ միջոցով[3]: 2016 թ.-ի նոյեմբերին Google-ը խոշոր փոփոխություններ կատարեց որոնողական համակարգերի կողմից կայքերի ուսումնասիրման մեջ և առաջնային դարձրեց կայքերի բջջային տարբերակների ինդեքսավորումը: Սա նշանակում է, որ Ձեր կայքի բջջային տարբերակը դառնում է մեկնարկային կետ Google-ի կողմից կայքի ինդեքսավորման գործընթացում[4]:

Վեբ կայքում "շրջելու" կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնողական համակարգերում անցանկալի կոնտենտից խուսափելու համար, վեբ-վարպետները կարող են հրահանգներ տալ որոշակի ֆայլեր կամ տեղեկագրքեր չդիտարկել՝ ստանդարտ robots.txt ֆայլի միջոցով: Բացի այդ, էջը կարող է ակնհայտորեն դուրս մնալ որոնողական համակարգերի տվյալների բազայից՝ օգտագործելով հատուկ մետաթագեր (meta tag) (սովորաբար <meta անուն = "robots" կոնտենտ = "noindex">): Երբ որոնողական համակարգն այցելում է կայք, robots.txt առաջին ֆայլն է, որ այն ուսումնասիրում է: Այնուհետև robots.txt ֆայլը վերլուծվում է և հրահանգում է ռոբոտին, թե որ էջերը պետք է քողարկվեն: Քանի որ որոնողական համակարգի որոնիչը կարող է պահել այս ֆայլի պատճենը, այն կարող է երբեմն դիտել էջեր, որոնք վեբ-վարպետը չի ցանկանում, որ երևան:

Տեսանելիության բարձրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնման արդյունքներում կայքերի տեսանելիության բարձրացման տարբեր եղանակներ կան: Միևնույն կայքի էջերի միջև խաչաձեւ կապը կարևւոր էջերի համար ավելի շատ հղումներ ապահովելու համար կարող է բարելավել կայքի տեսանելիությունը: Կայքի կոնտենտը, որը պարունակում է հաճախակի որոնված բանալի բառեր՝ համապատասխան որոնման արդյունքներին, նույնպես կարող է խթանել կայքի տեսանելիության բարձրացմանը: Կոնտենտի թարմացվումը այնպես, որպեսզի որոնողական համակարգերը հաճախակի այցելեն կայք, նույնպես կարող է ազդել տեսանելիության բարձրացման վրա: Համապատասխան բանալի բառերի ավելացումը վեբ էջի մետատվյալներում՝ ներառյալ մետա վերնագիրը և մետա նկարագրությունը, կբարելավեն կայքի որոնման ցանկերը, դրանով իսկ մեծացնելով տեսանելիությունը:

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեցօր ավելի է մեծանում SEO-ի դերը և կարևորությունը օնլայն հարթակում բիզնեսի զարգացման գործընթացում: Այն արդեն իսկ դարձել է թվային մարքեթինգի ամենաօգտագործվող ռազմավարություններից մեկը` դրա արդյունավետության պատճառով: SEO-ի առավելություններն են՝

  • Տեսանելիության բարձրացում,
  • Որոնման արդյունքների միջոցով վստահության ձևավորում,
  • Նվազագույն ծախսերով կայքի այցելությունների թվի աճ,
  • Նոր հաճախորդների ներգրավվում,
  • Առցանց երկարաժամկետ ներկայություն ձևավորում:[5]

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ortiz-Cordova, A. and Jansen, BJ (2012) դասակարգելով վեբ որոնման հարցումները, որպեսզի պարզեն բարձր եկամուտ ստեղծող հաճախորդներին : Տեղեկատվության եւ տեխնոլոգիաների ամերիկյան հասարակության տեղեկագիր: 63 (7), 1426 - 1441:
  2. Beel, Jöran and Gipp, Bela and Wilde, Erik (2010)։ «Academic Search Engine Optimization (ASEO): Optimizing Scholarly Literature for Google Scholar and Co.»։ Journal of Scholarly Publishing։ էջեր 176–190։ Վերցված է April 18, 2010 
  3. «Figure 1: Minimum-Spanning-Tree of 462 hemagglutinin gene sequences of “Old-World”-orthopoxviruses retrieved from NCBI (March 2018).»։ dx.doi.org։ Վերցված է 2019-04-27 
  4. Hayter Louise։ dx.doi.org https://webmasters.googleblog.com/2016/11/mobile-first-indexing.html։ Վերցված է 2019-04-27 
  5. Որոնողական Համակարգերի Օպտիմիզացում: Առավելությունները։ Երևան, Հայաստան: https://inseolytics.com/seo-benefits