Fitbit
Fitbit | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2007 |
Հիմնադիր | James Park? |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | James Park? |
Արդյունաբերություն | կենցաղային էլեկտրոնիկա |
Աշխատողների թիվ | 1473 մարդ |
Մայր ընկերություն | Գուգլ[1] |
Կայք | fitbit.com(անգլ.) |
Բորսա | NYSE: FIT |
![]() |
Fitbit, Inc., ամերիկյան կազմակերպությունը, որը զբաղվում է նույնանուն բռենդային սպառողական էլեկտրոնիկայի և ֆիտնես համար նախատեսված կրվող սարքերի արտադրությամբ։ Հիմնականում նրանք արտադրում են ֆիտես-թրեքերներ, ինչպես նաև «խելացի» Wi-Fi կշեռքներ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։
Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրանքի հիմնական հատկությունը նրանում տեղադրված անլար մոդուլն է, որը թույլ է տալիս հետևել թևնոցի գրանցած արդյունքներին նոթբուքով կամ սմարթֆոնով։ Շնորհիվ այս ֆունկցիայի Fitbit-ի օգտատիրոջ ֆիզիկական ակտիվության մասին տեղեկությունները տեսանելի է դառնում իր ընկերներին։
Ըկերությունը արտադրած ֆիտնես-թրեքերների մեծ մասը տեղադրված է թևնոցներում և խելացի ժամացույցներում։ Բացի սրանից ընկերությունը սպառողին է առաջարկում «խելացի» կշեռքներ՝ Fitbit Aria, որը չափում է օգտատիրոջ քաշը և առցանց ցուցադրում Wi-Fi-ի միջոցով։
Fitbit Charge HR[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր նախկին Fitbit Charge տարբերակից տարբերվում է նրանով, որ նրանում կա տեղադրված սրտի ռիթմի չափման լուսային ընթերցիչ և թևնոցի ավելի գեղեցիկ դիզային[2][3]։ Ինչպես նաև տեղադրված է քնի մոնիթորինգի հնարավորություն։
Fitbit Blaze[խմբագրել | խմբագրել կոդը]
Fitbit-ը նոր թրեքերը Fitbit Blaze անունով ներկայացրեց 2015 թվականի հունվարին CES-ի շրջանակներում[4]։ Blaze դարձավ ըներության առաջին թևնոցը, որը օժտված էր գունավոր և սենսորային էկրանով և դասվում է «խելացի ժամացույցների» շարքին[5]։ Այս մոդելը հիմնականում նախատեսված է սպորտով զբաղվող մարդկանց համար, սակայն Fitbit-ը նաև առաջարկում է գոտիների փոխարինում՝ դարձնելով այն մետաղական[6]։ Դրա հետ մեկտեղ թրեքերը ունի այնպիսի ֆունկցիոնալ ինչպիսին է սմաթրֆոնից ստացված ծանուցումների ցուցադրում[4][6]։
Ստանդարտ սիլիկոնային գոտիով թևնոցի գինը սկսում էր $200-ից, կաշվից գոտիով տարբերակը $70-ից բարձր, իսկ մետաղականը $100։
Fitbit Charge 2[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա ընկերության դասական Fitbit Charge HR թևնոցի հաջորդն է։ Այս թրեքերը, որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին հագեցած է GPS-մոդուլով, ինչպես նաև կատարելագործված սրտի ռիթմի չափման ասենսորով և թույլ է տալիս որոշել օրագիզմում թթվածնի քանակությունը[7]։
Նոր Relax ֆունկցիան թույլ է տալիս կատարել շնչառական վարժություններ, իսկ նախկին մոդելների համեմատ նոր ավելի մեծ էկրանը ցուցադրում է համեմատաբար ավելի շատ բան[7][8]։ Սակայն թրեքերի ղեկավարումը շարունակում է մնալ նույնը՝ կողային մեկ ստեղնի միջոցով[8]։
Fitbit Aria[խմբագրել | խմբագրել կոդը]

Fitbit Aria-ն առաջին չկրվող սարքն է ընկերության կողմից և այն իրենից ներկայացնում է կշեռք, որում տեղադրված է Wi-Fi մոդուլ։ Կշեռքը կարող է իր մեջ պահել մինչև 5 օգտատիրոջ տվյալներ[9]։
Աքսեսսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխարիվող գոտիներով ֆիտնես-թրքերները, ինչպիսին են օրինակ՝ Blaze և Alta, ընկերությանը հնարավորություն տվեցին վաճառքի հանել թևնոցների էլիտ և տարագույն թևնոցներ[10]։
Վեբ-կայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Fitbit իր օգտատերերին անկախ գնված ապրանքից, կարող են օգտվել կայքից fitbit.com։ Կայքը հավաքում է տեղեկություն հասանելի սարքերի մասին, ինչպես նաև մեխանիկական ներմուծել և հետևել ծախսած կիլոկալիորիաներին և ջրին, կատարել քաշի մոնիտորինգ և այլն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://blog.google/products/devices-services/fitbit-acquisition/
- ↑ «Страница Fitbit Charge HR»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-02-ին։ Վերցված է 2020-03-10
- ↑ Сергей Головин։ «Fitbit Charge HR. Обзор новой версии популярного фитнес-трекера» (ռուսերեն)։ Ferra.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին։ Վերցված է 2016-09-04
- ↑ 4,0 4,1 Lauren Goode։ «Fitbit’s new wearable is a fitness watch called Blaze» (անգլերեն)։ The Verge։ Վերցված է 2016-09-05
- ↑ «Fitbit Blaze — первые умные часы производителя, которые всё равно являются в первую очередь продвинутым трекером активности» (ռուսերեն)։ iXBT.com։ Վերցված է 2016-09-05
- ↑ 6,0 6,1 «Обзор фитнес-браслета Fitbit Blaze» (ռուսերեն)։ CHIP։ Վերցված է 2016-09-05
- ↑ 7,0 7,1 «Новинки Fitbit научат правильно дышать и измерят нагрузку при плавании» (ռուսերեն)։ Вести.ru։ Վերցված է 2016-09-04
- ↑ 8,0 8,1 Новостная служба Ferra։ «Fitbit Charge 2 получил увеличенный дисплей и функцию Relax» (ռուսերեն)։ Ferra.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-03-ին։ Վերցված է 2016-09-04
- ↑ Shaun Nichols։ «It's 2016 and now your internet-connected bathroom scales can be hacked» (անգլերեն)։ The Register։ Վերցված է 2016-09-04
- ↑ James Stables։ «Fitbit Blaze review» (անգլերեն)։ Wareable։ Վերցված է 2016-09-05