Ֆիտնես թրեքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xiaomi Mi Band 2 ակտիվության թրեքերը

Ֆիտնես թրեքեր, սարք կամ հավելված, որը նախատեսված է ֆիզիկական ակտիվությանդիտարկման(մշտադիտարկման) համար, ինչպես օրինակ՝ անցած ճանապարհի հեռավորությունը, ծախսած կիլոկալորիաները, սրտի աշխատանքը և քնի որակը։ Պատկանում է դյուարկիր համակարգիչների շարքին։ Այժմ սրանք ասոցացվում են խելացի ժամացույցների հետ, որոնք համաժամեցվում են սմարթֆոնի կամ համակարգչի տվյալների հետ։ Կան հատուկ հավելվածներ, որոնք կատարում են ֆիզիկական ակտիվության մշտադիտարկում[1]։ Որոշ հետազոտություններ հաստատում են, որ այսպիսի սարքերի կրումը չի կարող հանգեցնել մարդու քաշի էական նվազման[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակտիվության թրեքեր» տերմինը հիմնականում վերաբերվում է կրվող սարքերին, որոնք ղեկավարում և ֆիքսում են մարդու ֆիտնես ակտիվությունը։ Դրանց նախագծման պատմությունը սկիզբ է առնում ամսագրերից, որտեղ հրապարակվեցին ԱՄՆ-ի սպորտի և ֆիզկուլտուրայի նախարարության կողմից ստեղծված աղյուսակները, որտեղ արտացոլվում էին բնակչության ֆիզիկական ակտիվության եւ քնի հետազոտությունների արդյունքները[3]։ 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի զարգացող տեխնոլոգիաները թույլ տվեցին ավտոմատացնել ֆիտնեսի մշտադիտարկումը և ստեղծվեցին դյուրակիր սարքեր կապված այս խնդրի հետ։ Սկզբնական օրինակները իրենցից ներկայացնում էին հեծանիվների համար նախատեսված համակարգիչներ, որոնք հնարավորություն ունեին ամրացնել նաև ձեռքին՝ նրանք կարող էին հաշվել արագությունը, անցած ճանապարհը և այլն։ Մարզիկների համար նախատեսված առաջին, պատրաստի սրտի ռիթմը որոշող ցուցիչը թողարկվեց 1981 թվականին[4]։ Ֆիզիկական վիճակի էֆֆեկտիվ որոշման, այդ թվում նաև սրտի ռիթմի որոշման սարքերը սկսեցին թողարկվել 2000-ական թվականներին։

Ժամանակի հետ էլեկտրական ակտիվության թրեքերներներում ավելի ճշգրիտ չափման համար սկսեցին տեղադրվել աքսելերոմետրեր և բարձրությունը չափող մեխանիզմներ։ Բացի սա, հիմնվելով ստացած տվյալների վրա թրեքերները սովորեցին հաշվել ծախսած կիլոկալորինները և կատարել քնի մոնիթորինգ[5][6]։ Որոշ թրեքերներ սկսում են թողարկել ազդանշան սրտի աշխատանիքի հետ կապված խնդրի ժամանակ[7]։ ԱՄՆ-ում BodyMedia-ն մշակել է մեկ անգամյա օգտագործման ակտիվության թրեքեր, որը կարելի է կրել մի քանի շաբաթ շարունակ։ Այս թրեքերները ստեծված են բժշկական կամ ապահովագրական ընկերությունների համար, որոնք նպատակաուղղված են որոշելու հաճախորդների կամ աշխատակիցների աշխատունակությունը։

2014 թվականին ներկայացվեցին ակտիվության թրեքերներ կենդանիների համար[8]։

Ակտիվության թրեքերները գրավում են մարդկանց նրանով, որ նրանք մարդու շարժողականությունը վերածում են մրցակցային խաղի, որի շնորհիվ մարդիկ կիսվում են իրենց ունեցած հաջողություներով սոցալիական ցանցերում։

2016 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Garmin-ը նմանատիպ սարքերի միջոցով կարողացել են հասնել հաջողության երեխաների ակտիվության հարցում[9]։

Կրվող ընթերցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրվող ընթերցիչները լայն տարածում ունեն բժկության, սպորտի և անվտագության ոլորտում։ Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել և հետևել հաջախորդի առողջությունը առանց նրան հոսպիտալացնելու։ Թրեքերների շնորհիվ բժիշկներին կարող է տեղեկություններ փոխանցվել հիվանդի մասին՝ մարմնի ջերմաստիճանը, սրտի աշխատանքը, ուղեղի ակտիվությունը, մկանների շարժը և այլ տվյալներ[10]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվության թրեքերները հասանելի են ինչպես էկրանով, այնպես էլ առանց դրա։

Որոշ առօրյա շարժողական գործողություններ, ինչպիսին են օրինակ կենցաղային գործերը, հեծանվով զբոսանքը, լողը, պարը, կարող են աղավաղել թրեքերներից ստացած տվյալները։ Օրինակ՝ Stiftung Warentest թեստավորման արդյունքում ոչ մի ակտիվության թրեքեր չի կարողացել ճշգրիտ չափել հեծանիվով անցած ճանապարհը։ Բացի դա, ճշգրիտ չէր նաև ծախսված կիլոկալորիաների թիվը[11]։

Բարդություններ են առաջանում, քանի որ որոշ հավելվածներ օգտատիրոջ տվյալները առանց նրա թուլյատրման կարող են հայտվել բացի համացանցում։ Ինչպես նաև դրա միջոցով կարելի է տեղեկություններ ստանալ օգտատիրոջ տեղակայման մասին[12]

Օգտագործումը բժշկության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետաքննություններ ցույց են տվել, որ մարդիկ ովքեր կրում են նիհարելու նպատակով, 18 ամսվա ընթացքում նրանք չեն հասնում սպասված արդյունքի։

Մեկ այլ հետաքննության ընթացքում, 4 ամիս հետևելով ֆիտես թրեքերի տված պլանին կարողացել են հասնել լավագույն արդյունքի[13]։ Սակայն ուսումնասիրությունները չեն տալիս հստակ պատասխան այն հարցին, թե արդյոք թրեքերները ավելացնում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Effortless activity tracking with Google Fit | British Journal of Sports Medicine
  2. Effect of Wearable Technology Combined With a Lifestyle Intervention on Long-term Weight Loss: The IDEA Randomized Clinical Trial. | Lifestyle Behaviors | JAMA | JAMA Network
  3. «StamfordPlus.com News - Governor Rell's Committee on Physical Fitness calls on residents to join President's Challenge to get more active». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  4. Olympic Medical Institute Validates Polar RS800 Running Computer And Training System | Polar USA
  5. https://www.wired.com/2012/04/fitness-tracker-psychology/
  6. Work out, get on scale...tell your friends? - CNET
  7. Smartphones become fitness coaches with new wearable activity trackers - NY Daily News
  8. Whistle wearable technology for dogs lets owners monitor pet activity
  9. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Detection of Daily Activities and Sports With Wearable Sensors in Controlled and Uncontrolled Conditions - IEEE Journals & Magazine
  11. Fitnessarmbänder - Nur zwei von zwölf sind gut - Stiftung Warentest
  12. U.S. soldiers are revealing sensitive and dangerous information by jogging - The Washington Post
  13. ScienceDirect
  14. Feasibility and Effectiveness of Using Wearable Activity Trackers in Youth: A Systematic Review