Mi Band

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Xiaomi Mi Band.jpg
Xiaomi Mi Band 2

Xiaomi Mi Band, ֆիթնես-թրեքեր ստեղծված Xiaomi Corporation-ի կողմից(չինարեն. 小米科技, պինին։ Xiǎomĭ Kējì, Сяоми́ Кэцзи́)։ Առաջին անգամ Xiaomi Mi Band-ը ցուցադրվեց 2014 թվականի հուլիսի 22-ին, հետագայում թողարկվեցին թևնոցների մի քանի տարբերակներ, այդ թվում նաև տեղադրված էկրանով և զարկերակի չափման ցուցիչով։ Իրենից այն ներկայացնում է սովորական թևնոց։

Xiaomi Mi Band-ը կարգավորելու և օգտագործելու համար օգտագործվում է հատուկ ֆիրմային Mi Fit հավելվածը, որը հասանելի է Google Play-ում և Apple App Store-ում։ Հավելվածը կարող է տեղադրվել սմարթֆոններում, որոնց ՕՀ-ն Android 4.4 կամ iOS 9.0։ Օգտագործման համար նաև օգտագործվում է Mi, Google կամ WeChat հաշիվ։ Թևնոցը սմարթֆոնին միացնելուց անմիջապես հետո ինքնուրույն տեղադրվում է թևնոցի ակտուալ թարմացումները։

Տեխնիկական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mi Band.jpg
Mi Band
  • Քնի և ֆիզիկական ակտիվության մոնիթորինգ
  • Ներքին զարթուցիչ
  • Կարող է բացել Android սմարթֆոնների արգելանքը
  • Գոտին պատրաստված է սիլիկոնից, շարժական է և կարելի է կարգավորել ըստ դաստակի հաստության (155-216 մմ)
  • SMS, էլեկտրոնային փոստի, օրացույցի, եղանակի և սոցալիական ցանցերի ծանուցումների ստացում
  • Մարտկոցի «կյանքը»՝ Xiaomi Mi Band 1 — (30 օր), Xiaomi Mi Band 1S (օր), Xiaomi Mi Band 2 (20 օր), Xiaomi Mi Band HRX (23 օր), Xiaomi Mi Band 3 (20 օր), Xiaomi Mi Band Hey+ (18 օր), Xiaomi Mi Smart Band 4 (20 օր)
  • Ջրակայունություն՝ Mi Band 1 — (IP 67), Xiaomi Mi Band 1S (IP 67), Xiaomi Mi Band 2 (IP 67), Xiaomi Mi Band HRX (IP 67), Xiaomi Mi Band 3 (IP 68, 5 ATM), Xiaomi Mi Band Hey+ (IP 68, 5 ATM), Xiaomi Mi Smart Band 4 (IP 68, 5 ATM)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Xiaomi Mi Band-ը ներկայացվել է 2014 թվականի հուլիսի 22-ին։ Առաջին երկու տարվա ընթացքում վաճառվեց ավելի քան 20 միլլիոն թրեքեր։ 2016 թվականի կեսերին ներկայացվեց Mi Band 2-ը, իսկ արդեն 2018 թվականի հունիսի 5-ին արդեն Mi Band 3-ը[1]։ Թևնոցների թարմացված տարբերակը՝ Mi Band 4-ը ներկայացվեց 2019 թվականին[2]։

2017 թվականին Mi Band-ը վաճառքի քանակով Xiaomi-ին բարձրացրեց առաջին հորիզոնական կրվող սարքերի շրջանում[3]։

Ամենամյա «Տարվա լավագույն գադջեթ» մրցանակաբաշխության շրջանակներում Xiaomi Mi Band 3-ը ճանաչվեց 2018 թվականի լավագույն ֆիթնես-թևնոց[4]։

Լոգոտիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mi Band 4-ի տուփը նարնջագույն լոգոյով

Այս պահին Mi Band-ը կոնկրետ լոգոտիպ չունի։ Թևնոցների վրա կարելի է հանդիպել մոխրագույն կամ նարնջագույն Xiaomi-ի լոգոն։ Սակայն չի բացառվում, որ ապագայում ընկերությունը իր թևնոցների համար առաձին կստեղծի լոգոտիպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mi Band և 1s

Mi Band 2

Mi Band 3

Mi Band 4

Mi Band 5