Google Keep
| Տեսակ | Ցանցի կիրառական ծրագիր, note-taking software?, ինտերնետ ծառայություն, ծրագրային ապահովում և Ամպային հաշվարկներ |
|---|---|
| Նախագծումը՝ | Գուգլ |
| Գրված է՝ | Ջավա |
| ՕՀ | ChromeOS, Անդրոիդ, iOS և Wear OS |
| Լույս տեսավ՝ | մարտի 20, 2013 |
| Մասն է | Google Workspace? |
| Կայք | keep.google.com |
Google Keep, անվճար ծառայություն, որը մշակվել է Google ընկերության կողմից 2013 թվականին, այն նախատեսված է նշումների ստեղծման, մշակման և խմբագրման համար։ Google Keep հասանելի է առցանց ցանկացած դիտարկիչի միջոցով, ինչպես նաև կա հավելված նախատեսված iOS և Android օպերացիոն համակարգերի համար[1]։
Հավելվածի տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առցանց տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Keep ունի միայն բազային ֆունկցիաներ՝ տեղադրել հիշեցում, փոխել նշման գույնը և տեղադրել նոր լուսանկար։ Google Keep-ում կա էլեմենտների տեղափոխության հնարարվորություն և բացակայում է «Պահպանել» ստեղնը, քանի որ ցանկացած փոփոխություն ավտոմատ կերպով պահպանվում է։
Android տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Keep-ը կարելի է տեղադրել միայն Android 4.0.3 և ավելի բարձ տարբերակ ունեցող սմարթֆոնների վրա։ Նշումներում փոփոխություն կատարելու դեպքում դրանք պահպանվում են ավտոմատ և նախկին տարբերակի հետ վերադարձի հնարավորություն չկա։
Chrome OS տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Google Keep ծրագիրը հասանելի է Chrome OS օպերացիոն համակարգի և Google Chrome դիտարկիչի համար։ Այս տարբերակների համար հասանելի է նշումների ստեղծման և խմբագրման օֆֆլայն տարբերակ, ինչպես նաև նկարների ավելացման հնարավորություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Google Keep - Your thoughts, wherever you are on the App Store». App Store. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Google Keep
- Google Keep Google Play-ում
- Google Keep Chrome OS և Google Chrome-ի համար