Google Hangouts
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հաղորդագրությունների վայրկենապես փոխանակման համակարգ |
Հեղինակ | Google Inc. |
Նախագծումը՝ | Գուգլ |
Ինտեսֆեյս | գրաֆիկական |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | 2013 թվականի մայիսի 15-ին |
Պլատֆորմ | Android, iOS և վեբ-դիտարկիչ |
Վերջին կայուն տարբերակ | Անդրոիդ: 36.0.340725045 (նոյեմբերի 19, 2020)[1] և iOS: 36.1 (նոյեմբերի 12, 2020)[2] |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | hangouts.google.com(անգլ.) |
![]() |
Google Hangouts, Google ընկերության կողմից ստեղծված և 2013 թվականի մայիսի 15-ի Google I/O մշակողների կոնֆերանսի ժամանակ թողարկված հաղորդագրությունների վայրկենապես փոխանակման և վիդեոկոնֆերանսների իրականացման համար նախատեսված ծրագրային ապահովում։ Այն իրենով փոխարինում է նամակներով վայրկենական փոխանակման համար նախատեսված երեք համակարգ՝ Google Talk, Google+ Chats և YouTube-ով օնլայն հեռարձակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ Hangouts-ի թողարկումը Google-ը սպասարկում էր մի քանի նմանատիպ, սակայն տեխնիկապես տարբերվող հաղորդագրությունների փոխանակման համակարգեր։ Դրանք են Google Talk-ը (XMPP արձանագրության վրա հիմնված), Google+ Messenger, ինչպես նաև Hangouts կոչվող Google+-ի մի մաս, որը թույլ էր տալիս 10 հոգանի խմբային վիդեոկոնֆերանսներ ստեղծել։ 2013 թվականին Google-ը երեք ծառայությունները միավորել է մեկում[3]։
Ծառայությունը, որը տեղեկագրերում հիշատակվել է «Babel» անվանմամբ, պաշտոնապես թողարկվել է 2013 թվականի մայիսի 15-ի Google I/O մշակողների կոնֆերանսի ժամանակ[3][4][5]։
2015 թվականի օգոստոսին Google Hangouts մեսենջերը ստացել է վեբ-տարբերակ[6][7]։
Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Hangouts-ը թույլ է տալիս շփվել երկու կամ ավելի մարդկանց (մինչև 100)[8]։ Ծառայությունը հասանելի է Google Chrome վեբ-դիտարկչից (և այլ Chromium ժարշիչով դիտարկիչներից, օրինակ Yandex.Browser-ը), գոյություն ունեն Android-ի և iOS-ի բջջային հավելվածներ, ինչպես նաև հավելված Chrome OS-ի համար։
Քանի որ XMPP-ի փոխարեն օգտագործվում է սեփական արձանագրություն, կողմնակի հավելվածները մուտք չունեն դեպի Hangouts։
Հաղորդագրությունների պատմությունները պահպանվում են Google-ի սերվերներում, ինչը թույլ է տալիս սինխրոնիզացիայի ենթարկել դրանք սարքերի միջև։ Ի տարբերություն մրցակից ծառայություններին՝ խմբային չաթերում երևում է՝ մինչև որտեղ է կարդացել նամակագրությունը յուրաքանչյուր օգտատեր։
Պատկերները, որոնցով մասնակիցները փոխանակվում են կոնֆերենսի ժամանակ, ավտոմատ կերպով բեռնվում են Google+-ի փակ ալբոմներ[9][10]։
Ծառայությունը մասնակիցներին թույլ է տալիս փոխանցել իրենց գտնվելու վայրը։
Նաև հասանելի է SMS հաղորդագրությունների փոխանակումը։
Google Voice ծառայությունը այժմ նաև հասանելի է միայն Hangouts-ում։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Electronic Frontier Foundation հիմնադրամը խիստ քննադատել է Google Hangouts-ը բաց ստանդարտներից շեղման, փակ արձանագրության և օգտատերական տվյալների գաղտնիության հետ իրավիճակի վատթարացման համար[11]։
2013 թվականի սեպտեմբերի 26-ին iOS-ի համար թողարկված Google Hangouts հավելվածի թարմացումը պարունակում էր սխալ, որի պատճառով նամակները կարող էին անցնել երրորդ դեմքերի։ Տվյալ պրոբլեմը հաջորդ թարմացումում լուծվել է Google-ի կողմից[12]։
Բացակայում է նամակագրությունից օգտատիրոջ ուղիղ հեռացման հնարավորությունը։ Այդ գործողության իրականացման համար պետք էր ջնջել ամբողջ նամակագրությունը և ստեղծել նոր չաթ՝ արդեն առանց անցանկալի մասնակցի։
Hangouts 11.0 տարբերակում Google-ը ծրագրից անսպասելիորեն հանել է Hangouts չաթերի և SMS շղթաների միացման հնարավորությունը[13], ինչը հանգեցրել է ծրագրի մշտական օգտատերերի մոտ կոնտակտներում շփոթության և Google Play-ում քննադատության ալիքի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hangouts APKs - APKMirror — 2020.
- ↑ Hangouts on the App Store
- ↑ 3,0 3,1 «Google I/O 2013 Первый день. Краткие итоги» (ռուսերեն)։ Хабрахабр։ Վերցված է 2013-05-17
- ↑ «Google's rumored Babel chat service will reportedly launch as Hangouts»։ Engadget։ Վերցված է May 17, 2013
- ↑ «Google представил Hangouts: унифицированный мессенджер для Android, iOS, и Chrome» (ռուսերեն)։ Хабрахабр։ Վերցված է 2013-05-17
- ↑ Компания Google запустила веб-приложение для системы обмена сообщениями Hangouts - Лайфхакер
- ↑ Google Hangouts
- ↑ «Google Hangouts»։ hangouts.google.com։ Վերցված է 2015-09-12
- ↑ «Google beefs up Hangouts into text, photo, video chat powerhouse» (անգլերեն)։ =Ars Technica։ Վերցված է May 16, 2013
- ↑ «Google+ Hangouts app hands-on» (անգլերեն)։ Engadget։ Վերցված է May 16, 2013
- ↑ Google Abandons Open Standards for Instant Messaging – Electronic Frontier Foundation
- ↑ «Из-за сбоя в Google Talk сообщения уходят не тем пользователям» (ռուսերեն)։ Хабрахабр։ Վերցված է 2013-12-11
- ↑ «Объединение чатов больше не поддерживается - Cправка - Hangouts»։ support.google.com։ Վերցված է 2016-08-05
Արտաքին աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|