Google Duo
![]() | |
---|---|
Տեսակ | բջջային հավելված |
Նախագծումը՝ | Գուգլ |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 16, 2016 |
Կայք | duo.google.com(անգլ.) |
![]() |
Google Duo, Գուգլ (ընկերության) կողմից մշակված տեսազանգ։ Ծառայությունը հասանելի է Անդրոիդ և IOS հարթակներում, ինչպես նաև բրաուզերում։ Duo-ն ներկայացվել է Google I/O-ի շնորհանդեսի ժամանակ՝ 2016 թվականի մայիսի 18-ին, Google Allo-ի հետ միասին[1][2]՝։ Վերջինս նախատեսված է տեքստային հաղորդագրությունների և պատկերների ակնթարթային փոխանակման համար։ Duo-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 16-ին, իսկ ամբողջ աշխարհում՝ մի քանի օր անց։ Գրանցման ժամանակ հավելվածը կապվում է օգտատիրոջ հեռախոսահամարի հետ։ Google Duo-ն պարտադիր հավելված է Google Pixel սմարթֆոններում։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- HD տեսանյութ 720p ձևաչափով[3],
- շատ պարզ և հասկանալի ինտերֆեյս,
- ծրագիրը օպտիմիզացնում է WebRTC-ն և օգտագործում է QUIC, այդ պատճառով հավելվածը կարող է աշխատել նույնիսկ թույլ ինտերնետի պարագայում, նաև օպտիմիզացումը լրացուցիչ ձեռք է բերվում տեսանյութի որակի վատթարացման հաշվին,
- «Տուկ-տուկ» գործառույթը (անգլ.՝ Knock Knock) օգտագործողին թույլ է տալիս նախքան պատասխանելը տեսնել, թե ով է զանգում իրեն, այս ֆունկցիան հնարավոր է անջատել կարգավորումներում,
- «End-to-end» ծածկագրում՝ ըստ լռության,
- բջջային թրաֆիքի խնայողություն․ եթե հնարավոր չէ միանալ Wi-Fi ցանցին, ապա Duo-ն ավտոմատ կերպով կրճատում է բջջային տվյալների փոխանցման արագությունը մինչև 1 Մբիթ/վրկ,
- Google օգնականի աջակցություն,
- հեռախոսահամարների օգտագործում, որպեսզի Duo-ի օգտատերերը կարողանան իրենց կոնտակտներից ցանկից հեշտությամբ հրավիրել մարդկանց,
- ավտոմատ կերպով անցում Wi-Fi-ի և բջջային տվյալների միջև։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Google I/O 2016 в подробностях: перспективы и технологии / Блог компании Google / Хабрахабр
- ↑ Official Google Blog: Saying 👋 to Allo and Duo: new apps for smart messaging and video calling
- ↑ Fulay Amit, Adan Yariv (May 18, 2016)։ «Saying 👋 to Allo and Duo: new apps for smart messaging and video calling»։ The Keyword Google Blog։ Google։ Վերցված է January 9, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)