Յակով Զարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յակով Զարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 22, 2020(2020-05-22)[1] (94 տարեկանում)
Մասնագիտությունդաշնակահար
մանկավարժ
Գործիքներդաշնամուր

Յակով Սերգեյի Զարգարյան (դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 22, 2020(2020-05-22)[1]), դաշնակահար, մանկավարժ։ Պրոֆեսոր (1989)։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թվականին, Երևանում։ Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Գորկիում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Բաքվում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։ 1988 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թվականներին եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը[2]:

Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

  • «Իմ Մինասը», հայերեն՝ 1995 թ., ռուսերեն՝ 1996 թ.
  • «Հեռու և մոտ անցյալից», ռուսերեն, 1995 թ.
  • «Այդ Իգիթյանը», ռուսերեն, 2011 թ.
Հենրիկ Իգիթյանն ու Յակով Զարգարյանը

Կոլեկցիոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի պատկերազարդ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվերի հավաքածու, որտեղ հավաքված են միայն հեղինակային գործեր՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հարություն Կալենց, Վալենտին Պոդպոմոգով, Հարություն Մինասյան, Յուրի Սիմոնյան, էդուարդ Ղազարյան, Սուրեն Ստեփանյան, Հենրի Էլիբեկյան, Էդուարդ Արևշատյան, Ռաֆայել Ադալյան[3]:

Aquote1.png Կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է: Հարյուր հատ ունի, ուզում ա հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ: Դա հիվանդություն է: Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ:
- Յակով Զարգարյան[4]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]