Սուրեն Ստեփանյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ստեփանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1977 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1937) |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Վլադիմիր Այվազյան |
Պարգևներ | |
Սուրեն Ստեփանյան Վիքիդարանում |
Սուրեն Շավարշի Ստեփանյան (1915, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1938 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը։ 1940-1943 թթ. դասավանդել է Լենինականի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1943- 1945 թթ. որպես ձևավորող նկարիչ աշխատել է Լենինականի, 1945-1946 թթ.՝ Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոններում։ Ստեփանյանը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում։ Ձևավորել և նկարազարդել է մոտ 300 գիրք, աշխատակցել տարբեր պարբերականների։ Ստեփանյանին բնորոշ են ստեղծագործական վառ երևակայությունն ու գեղարվեստական հնարքների բազմազանությունը։ (1943) թվից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների[1]։
Լավագույն գործերից են՝
Գրաֆիկական թերթեր՝
Գրքային ձևավորումներ՝
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1948-1950)
- «Պույ-պույ մուկիկը» (1974)
- Պարույր Սևակի «Եղիցի լույս» (1969) ը
- «Ինքնանկար» (1959)
- «Չիկ Տամատյան» (1960)
- «Սուրեն Չիլինգարյան» (1960) ընկերական շարժերը
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» բեմանկարները (1963, Երևանի Գաբրեիլ Սունդուկյանի անվան և Մոսկվայի Ս․ Ն․ Երմոլովայի անան թատրոններում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 133)։ |